Զատկի ձվերի որսը. Լոնդոնի կենդանաբանական այգու կենդանիներին անակնկալ են մատուցել

77
(Թարմացված է 14:33 05.04.2021)
Լոնդոնի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները կբացի Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո։

Լոնդոնի կենդանաբանական այգում բնակվող սուրիկատներն ու սայմիրիները Զատկի տոնին անակնկալ են ստացել։ Նրանց համար ամենուրեք պենոպլաստից պատրաստված գունավոր Զատկի ձվեր են կախել՝ որոնց մեջ անուշեղեն են լցրել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են սայմիրիները (նրանք հայտնի են որպես սպիտակ կապիկներ) ցատկում ծառերի վրա ՝ գունավոր ձվեր որսալու համար։

Իսկ սուրիկատներն արագ հավաքում են ձվերը և նույնիսկ իրար հետ «վիճում» անուշեղենն առաջինը ճաշակելու համար։

Լոնդոնի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները կբացի հավանաբար ապրիլի 12-ին, երբ Մեծ Բրիտանիայում չեղարկեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների մի մասը:

Ե՞րբ ներկել ձուն, ինչպե՞ս եփել փլավը. Զատիկի եկեղեցական կանոններ

77
թեգերը:
անակնկալ, կենդանի, ձու, Սուրբ Զատիկ
Ըստ թեմայի
Ինչ պատրաստել Զատկի սեղանի համար. 5 բաղադրատոմս մեր նախնիներից
Խառնաշփոթ Զատկի տոնից առաջ․ Հայաստանում ձվի պակաս կա՞
Զատկի կուլիչի 3 յուրահատուկ բաղադրատոմս

Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ

13
(Թարմացված է 17:38 20.04.2021)
Գյուղերի բնակիչները նախագահին ներկայացրել են մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։

Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետում նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում։ Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն», - ասել է նա զինծառայողներին։

Այնուհետև Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխի և Որոտանի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։

13
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սահման, Որոտան, Շուռնուխ, Սյունիք, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին

ԱԽ–ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը

333
(Թարմացված է 12:03 20.04.2021)
Անվտանգության խորհրդի հրապարակած ձայնագրությունում հատվածներ են ներկայացված Օնիկ Գասպարյանի ելույթից։

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը:

ԱԽ–ն ապրիլի 15-ին հրապարակել էր այդ հայտարարության տեքստային տարբերակը, որի մեծ մասի գաղտնիությունը պահպանված էր, այսինքն` հրապարակվել էր մի քանի նախադասություն։

Հիշեցնենք` այդ նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,– ասել էր նա։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

333
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել
Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը
Ալեքսանդր Չեֆերին

«Պարոնայք, սխալվել եք». ՈւԵՖԱ-ի ղեկավարը կոչ է արել վերանայել Սուպերլիգայի մասին որոշումը

0
Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի մի շարք ակումբներ արդեն հաստատել են, որ մասնակցելու են Սուպերլիգային:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը Սուպերլիգա ստեղծած ակումբներին հորդորել է վերանայել իրենց որոշումը: ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ նա այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի կոնգրեսում։

«Դիմում եմ անգլիական որոշ ակումբների սեփականատերերին։ Պարոնայք, դուք մեծ սխալ եք գործել։ Ինչ-որ մեկը կասի` դա ագահություն է, մյուսները` ամբարտավանություն, տգիտություն, անգլիական ֆուտբոլային մշակույթի հանդեպ արհամարհանք։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ձեր կարծիքը փոխելու ժամանակ կա։ Բոլորն էլ սխալվում են։ Անգլիացի երկրպագուներն արժանի են, որ դուք ուղղեք սխալը», - ասել է Չեֆերինը։

Նա նշել է, որ իրենց հետ են ոչ միայն ֆուտբոլային հանրությունը, ֆուտբոլային ընտանիքը, այլև բոլոր կառավարությունները, երկրպագուները, լրատվամիջոցները։

«Մյուս կողմում քիչ մարդ կա, որոշ ագահներ։ Թո՞ւյլ կտանք, որ նրանք ֆուտբոլն իրենցով անեն։ Ո՛չ։ Հավատացեք` մենք դա թույլ չենք տա», - հավելել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:

Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:

«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ), Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF), Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (The FA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը: ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ Սուպերլիգայի մասնակից ակումբներին կարգելվի մասնակցել ազգային, եվրոպական ու համաշխարհային ցանկացած այլ առաջնության, իսկ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն ազգային հավաքականներում խաղալու իրավունքից։

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին:

Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել

0
թեգերը:
ՈւԵՖԱ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է