Ռազմի դաշտում նա մեզ համար ծնող էր. զինակիցները պատմում են լեգենդար Կոմանդոսի մասին

169
(Թարմացված է 16:22 02.04.2021)
Ազատամարտիկ, «Հայ ազգային ճակատ» շարժման ղեկավար Գևորգ Գևորգյանը և հետախույզ, ազատամարտիկ, ռազմական գործիչ Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են լեգենդար Կոմանդոսի` ՀՀ ԶՈւ գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանի մասին։

Բանախոսների համար անվանի հրամանատարի կորուստը անչափ մեծ է, իրենք իրենց զգում են որբացած և շեշտում, որ Արկադի Տեր–Թադևոսյանի դերն արցախյան ազատամարտում իսկապես անգնահատելի է։

«Վերջին երկու–երեք տարիներին ճանապարհեցինք մարդկանց, ովքեր մեզ համար եղել են որպես ծնող, ռազմի դաշտում փոխարինել են մեր հարազատ ծնողներին։ Նրանցից մեկն էլ Արկադի Տեր–Թադևոսյանն էր, մարդ, որ իր խոսքի արժեքը գիտեր, ով դեռ կենդանության օրոք դարձավ խորհրդանիշ։ Նման մարդկանց հեռանալուց հետո ահռելի դատարկություն է մնում»,– նշեց Գևորգ Գևորգյանը։

«Կորցրեցինք կենդանի խորհրդանիշ, բայց եթե խելք ունենանք, նրան ընդհանրապես չենք կորցնի, հակառակ դեպքում կկորցնենք ոչ միայն Արկադի Տեր–Թադևոսյանին, այլև Նժդեհին, Անդրանիկին, մեր մյուս հերոսներին։ Կոմանդոսը հաղթական հրամանատար էր և չափազանց համեստ` իր լումայի հետ համեմատած, որ ներդրել էր հաղթանակի կերտման գործում»,– ասաց Վովա Վարդանովը։  

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 

Էդմոն Մարուքյանն առաջարկել է Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել Կոմանդոսին

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։  1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

169
թեգերը:
Արցախյան պատերազմ, Շուշի, Հայաստան, Վովա Վարդանով, Գևորգ Գևորգյան, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս)
թեմա:
Sputnik զրույց (259)
Ըստ թեմայի
«Կոմանդոսի կյանքը օրինակ է, թե ինչպես չդավաճանել Շուշիին, Արցախին...». նախագահը ցավակցել է
Կոմանդոսը կարողանում էր խուսափել նաև համակարգչային ականից, կամ տղայիս «խանգարող» զինվորը
Հայտնի է` երբ և որտեղ տեղի կունենա Կոմանդոսի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը

Սարալանջում մոտ 600 ծառ կտնկվի. տեսանյութ

28
Անգամ խորհրդային տարիներին տարածքի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի, այնպես որ գործընթացը մեկ գարնան ընթացքում չի ավարտվելու։

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծն արդեն թևակոխել է ծառատունկի փուլը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնան ընթացքում այստեղ մոտ 600 ծառ կտնկվի:

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ տարածքը մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է։ Նշում է՝ անգամ խորհրդային շրջանում տեղի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի։ Տարածքում ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք էլ կա։

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները․ այստեղ նաև սանիտարական էտ է արվել, առաջիկայում էլ ծառատունկ կկազմակերպվի։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Հավելենք, որ ապրիլի 25-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը, համապետական ծառատունկ է հայտարարված։ Նախատեսվում է այդ օրը տնկել 100 000 ծառ։ Ծառատունկն իրականացվելու է «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում։

Հիշեցնենք` 2019թ-ին հայտարարվել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

28
թեգերը:
Երևան, ծառատունկ
Ըստ թեմայի
Ցրտահարության վտանգը կա նույնիսկ առաջիկա քառասուն օրվա ընթացքում. Պետրոսյան
100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային
Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

ՀՕՊ՝ «երկնային ուժեր»․ ՀՀ ռազմական դաշնակիցը նշում է ՀՕՊ զորքերի օրը

52
Արդեն 22 տարի է՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև ՀՀ ՀՕՊ զորքերը։

Ապրիլի 11-ին Ռուսաստանը նշում է Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրը։

Հակաօդային պաշտպանության համար առաջին ցամաքային ստորաբաժանումները ռուսական կայսրության զինված ուժերում հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի վերջին։

1975 թվականի փետրվարի 20-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով հաստատվեց «Երկրի հակաօդային պաշտպանության զորքերի օրը»։ Տոնական օր ընդունվեց ապրիլի 11-ը։

Սակայն հինգ տարի անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը նոր որոշում ընդունեց․ Հակաօդային պաշտպանության զորքերի օրը նշվում է ապրիլի երկրորդ կիրակի օրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ՌԴ ՀՕՊ զորքերի մասնագիտական տոնը նշվում է նույն օրը՝ ապրիլի 2-րդ կիրակին։

Նշենք, որ Հայաստանի ՀՕՊ զորքերի զարգացման և կատարելագործման համար կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:

Սկսած 1999թ. ապրիլի 15-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։

ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, սկսած 1999թ. երկու տարին մեկ ՌԴ ՌՕՈւ պետական զորավարժարանում (Աշուլուկ) անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

Իսկ 2016 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

52
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ)
Ըստ թեմայի
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը
Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 
Ծանրամարտ

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

0
(Թարմացված է 18:57 11.04.2021)
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն ավարտվեց։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը մեր հավաքականի մեդալների հավաքածուն վերջնական տեսքի բերեցին՝  5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputni, Խաչիկ Չախոյան. Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի  464 կգ  արդյունքով երկրորդն էր, իսկ Վարազադատ Լալայանը 445կգ արդյունքով՝ երրորդը։

Գերծանր քաշային կարգի մրցումներից առաջ պարզ էր, որ վրացի Լաշա Տալախաձեի հետ հավասար պայքար մղել համարյա հնարավոր չէ։ Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոնը իր քաշային կարգում ուղղակի բացառիկություն է։ Բայց այն, որ նրան որոշակի պայքար կարող են պարտադրել հայ ծանրորդները, դա էլ պարզ էր։ Ու վրացի ծանրամարտիկի արդյունքին մոտ էին միայն հայ ծանրորդները։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով նվաճեց արծաթե փոքր մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը 205 կգ արդյունքով վաստակեց բրոնզե փոքր մեդալը։ Լաշա Տալախաձեն սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ՝ 222կգ, նվաճեց ոսկե մեդալը։ Պոկում վարժության ավարտից հետո, հաշվի առնելով ծանրորդների նախնական պատվերները հրում վարժության համար, պարզ էր, որ մրցանակային եռյակը երկամարտում ինչ-որ տեղ ուրվագծվել էր։

Ու ամեն ինչ այդպես էլ եղավ։ Իրենց առաջին մոտեցումներով (240կգ) Մինասյանն ու Լալայանը հաստատեցին իրենց մեդալը երկամարտում։ Մնում էր հասկանալ թե ով ինչ մեդալ է վաստակելու։ Գոռ Մինասյանը երկրորդ մոտեցումով գլխավերևում պահեց 248կգ-ը և քանի, որ Լալայանը երկու անգամ չիրացրեց մոտեցումները 250կգ բարձրացնելիս, Գոռը ապահովեց արծաթը, իսկ Վարազդատը՝ բրոնզը։

Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Արփինե Դալայանը որը երկամարտի 221կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը։ Ընդ որում Արփինեն հրում վարժությունում կարող էր և ավելի բարձր արդյունքի հասնել, ու բարելավել երկամարտի արդյունքը։ Բայց առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 126 կգ կշռող ծանրաձողը՝ հայ մարզուհին հետո հրաժարվեց մյուս մոտեցումներից վնասվածքի պատճառով։

Այսպիսով Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ  նվաճել է 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Առջևում օլիմպիական խաղերն են, որտեղ այս պահի դրությամբ Հայաստանը ունենալու է երկու ծանրորդ՝ մեկական տղամարդկանց և կանանց մրցումներում։

 

 

0