ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին

46
Սուեզի ջրանցքի այլընտրանքների մասին սկսեցին խոսել Ever Given կոնտեյներային բեռնատար նավի միջադեպից հետո։

Ռուսաստանում նշել են, թե ինչը կարող է այլընտրանք դառնալ Սուեզի ջրանցքին։ ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնևի կարծիքով՝ միակ պահուստային տարբերակը Հյուսիսային ծովային ուղին է (ՀԾՈւ)։ ՀԾՈւ-ն Ռուսաստանի գլխավոր արկտիկական նավագնաց մայրուղին է։ Այն ձգվում է Կարայի դարպասներ նեղուցից մինչև Չուկոտկա՝ Դեժնյովի հրվանդան։

Սուեզի ջրանցքին՝ աշխարհի կարևորագույն և ամենածանրաբեռնված ծովային առևտրային ուղիներից մեկին այլընտրանք գտնելու մասին սկսեցին խոսել Ever Given կոնտեյներային բեռնատար նավի հետ կապված միջադեպից հետո։ Մարտի 26-ին նավը ջրանցքի 151-րդ կիլոմետրի վրա հայտնվել էր ծանծաղուտում՝ մի քանի օրով արգելափակելով նավերի շարժը։ Տարբեր գնահատականներով՝ այդ պատահարը համաշխարհային տնտեսության վրա միլիարդավոր դոլարներ է արժեցել։ Արդյո՞ք Հյուսիսային ծովային ուղին իսկապես լավ այլընտրանք է Սուեզի ջրանցքին և ինչ հեռանկարներ ունի այն՝ դիտեք մեր տեսանյութում։

Ռուսաստանում նշել են, թե ինչը կարող է այլընտրանք լինել Սուեզի ջրանցքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

46
թեգերը:
բեռնափոխադրում, Սուեզի ջրանցք, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Հնարավոր չէ գտնել»․ Ռուսաստանը հրթիռային զենքի նոր, գաղտնի կրիչներ է կառուցում
Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից

Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ

11
(Թարմացված է 17:38 20.04.2021)
Գյուղերի բնակիչները նախագահին ներկայացրել են մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։

Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետում նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում։ Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն», - ասել է նա զինծառայողներին։

Այնուհետև Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխի և Որոտանի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։

11
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սահման, Որոտան, Շուռնուխ, Սյունիք, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին

ԱԽ–ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը

330
(Թարմացված է 12:03 20.04.2021)
Անվտանգության խորհրդի հրապարակած ձայնագրությունում հատվածներ են ներկայացված Օնիկ Գասպարյանի ելույթից։

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը:

ԱԽ–ն ապրիլի 15-ին հրապարակել էր այդ հայտարարության տեքստային տարբերակը, որի մեծ մասի գաղտնիությունը պահպանված էր, այսինքն` հրապարակվել էր մի քանի նախադասություն։

Հիշեցնենք` այդ նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,– ասել էր նա։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

330
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել
Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը
Հայկ Չոբանյան

Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն

0
(Թարմացված է 17:54 20.04.2021)
Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։

Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: 

ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի  գործարկման, ակտիվացման ուղղությամբ:  Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը:

0
թեգերը:
Եվրամիություն, Անդրեա Վիկտորինի, Հայկ Չոբանյան