Այս ամբողջ ընտրական աղմուկը բազմաթիվ անհայտներով հավասարում է. Շարմազանով

451
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեությանը, հետագա անելիքներին և կարևոր ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումներին։

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ` ՀՀԿ–ն ավելի կուռ է, քան երբևէ և վճռական է` պայքարելու «կապիտուլյանտ վարչապետի» դեմ: Ավելին` ՀՀԿ–ն միակ քաղաքական ուժն է, որը 2018 թվականի մայիսից հետո «առանց հովհարային անջատումների», ամենօրյա ռեժիմով պայքարել է ու պայքարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Մենք արդեն հայտարարել ենք, որ չենք պատրաստվում մասնակցել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք անցկացվելիք ընտրություններին, սակայն այսօր Հայաստանում այլ քաղաքական իրավիճակ է, և Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել առհասարակ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը, որովհետև մեկ մարդու ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն նշանակվում։ Արձանագրենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես ընտրությունների օր չի հայտարարված, քանի որ չկա համապատասխան հրամանագիր»,– նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։ 

Շարմազանովի կարծիքով` պետք չէ բացառել նաև այն տարբերակը, որ ընտրությունները կարող են տեղի չունենալ` հաշվի առնելով վարչապետի վարքագիծը, որն առավոտյան մի բան է ասում, իսկ երեկոյան` մեկ այլ բան։

ԱԺ նախկին փոխնախագահի գնահատմամբ` այս ամբողջ ընտրական աղմուկը բազմաթիվ անհայտներով հավասարում է։  

ՀՀԿ–ն կմասնակցի՞ ընտրություններին. Շարմազանովը` կուսակցության դիրքորոշման մասին

451
թեգերը:
Վարչապետ, Ընտրություններ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Էդուարդ Շարմազանով
Ըստ թեմայի
«Ես Չապաևը չեմ, որ սուրս հանեմ, սրա–նրա վիզը թռցնեմ». Շարմազանով
«Իշխանությունը Նիկոլին հանձնելու մեղադրանքն անբարոյականություն է». Շարմազանով
Այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

Սարալանջում մոտ 600 ծառ կտնկվի. տեսանյութ

46
Անգամ խորհրդային տարիներին տարածքի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի, այնպես որ գործընթացը մեկ գարնան ընթացքում չի ավարտվելու։

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծն արդեն թևակոխել է ծառատունկի փուլը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնան ընթացքում այստեղ մոտ 600 ծառ կտնկվի:

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ տարածքը մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է։ Նշում է՝ անգամ խորհրդային շրջանում տեղի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի։ Տարածքում ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք էլ կա։

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները․ այստեղ նաև սանիտարական էտ է արվել, առաջիկայում էլ ծառատունկ կկազմակերպվի։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Հավելենք, որ ապրիլի 25-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը, համապետական ծառատունկ է հայտարարված։ Նախատեսվում է այդ օրը տնկել 100 000 ծառ։ Ծառատունկն իրականացվելու է «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում։

Հիշեցնենք` 2019թ-ին հայտարարվել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

46
թեգերը:
Երևան, ծառատունկ
Ըստ թեմայի
Ցրտահարության վտանգը կա նույնիսկ առաջիկա քառասուն օրվա ընթացքում. Պետրոսյան
100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային
Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

ՀՕՊ՝ «երկնային ուժեր»․ ՀՀ ռազմական դաշնակիցը նշում է ՀՕՊ զորքերի օրը

52
Արդեն 22 տարի է՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև ՀՀ ՀՕՊ զորքերը։

Ապրիլի 11-ին Ռուսաստանը նշում է Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրը։

Հակաօդային պաշտպանության համար առաջին ցամաքային ստորաբաժանումները ռուսական կայսրության զինված ուժերում հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի վերջին։

1975 թվականի փետրվարի 20-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով հաստատվեց «Երկրի հակաօդային պաշտպանության զորքերի օրը»։ Տոնական օր ընդունվեց ապրիլի 11-ը։

Սակայն հինգ տարի անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը նոր որոշում ընդունեց․ Հակաօդային պաշտպանության զորքերի օրը նշվում է ապրիլի երկրորդ կիրակի օրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ՌԴ ՀՕՊ զորքերի մասնագիտական տոնը նշվում է նույն օրը՝ ապրիլի 2-րդ կիրակին։

Նշենք, որ Հայաստանի ՀՕՊ զորքերի զարգացման և կատարելագործման համար կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:

Սկսած 1999թ. ապրիլի 15-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։

ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, սկսած 1999թ. երկու տարին մեկ ՌԴ ՌՕՈւ պետական զորավարժարանում (Աշուլուկ) անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

Իսկ 2016 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

52
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ)
Ըստ թեմայի
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը
Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 
Մարիամ Դիլբանդյան

Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար

0
(Թարմացված է 20:32 11.04.2021)
Անցած տարվա ամենածանր օրերին երիտասարդ հայուհուն հաջողվեց ոչ միայն հուսահատության գիրկը չընկնել, այլև նոր գործ սկսել, որը կարող է հուզական և ֆինանսական ճգնաժամից դուրս բերել պատերազմից ամենաշատը տուժած մարդկանց։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մարիամ Դիլբանդյանի բացառիկ նախագիծը ծնունդ է առել պատերազմի օրերին։ Առաջնագծի մարտիկներին այն ժամանակ քնապարկեր էին հարկավոր։ Երկու փոքր երեխաների մայրն անհապաղ հավաքեց հարկադրված Երևան տեղափոխված արցախցի կանանց և հենց իր տանը քնապարկերի ու անձրևանոցների կարուձևի փոքրիկ արհեստանոց բացեց։ Միասին նրանք կարողացան ռազմաճակատ ուղարկել զինվորներին անհրաժեշտ բավականին մեծ քանակությամբ իրեր։

Основательница бренда Лорик Мариам Дилбандян показывает альбом с армянскими орнаментами корреспонденту Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Դիլբանդյանը հայկական նախշազարդեր է ցույց տալիս

Երբ պատերազմն ավարտվեց, հարկադիր տեղահանվածների մոտ կեսը հետ վերադարձավ հայրենի Արցախ։ Դե, իսկ մյուսները պարզապես վերադառնալու տեղ չունեին՝ նրանց տները մնացել են մյուս կողմում՝ Ադրբեջանի գրաված տարածքներում։

Մարիամը չէր ուզում թողնել գործը, որը կարող էր աշխատանքով ապահովել առանց տանիքի մնացած մարդկանց։ Մի քիչ մտածելուց հետո նրա գլխում միտք ծագեց՝ ստեղծել ինչ-որ պետքական բան, որը միաժամանակ իր տեսքով և ոգով շատ հայկական կլինի։

«Քանի դեռ Հայաստանում լիակատար հիասթափություն և ապատիա էր տիրում, շատերը չարացած էին, ես որոշեցի այդ էներգիան վերածել ինչ-որ դրական բանի, արարման»,-ասում է նա։

Оцифрованные армянские орнаменты
© Sputnik / Aram Nersesyan
Հայկական նախշեր

Նրա մասնագիտություններից մեկը գրաֆիկական դիզայնն է։ Հենց այդ փաստն առանցքային դեր խաղաց «Լորիկ» բրենդի ստեղծման գործում (լորը, ինչպես հայտնի է, հաճախակի հանդիպող խորհրդանիշ է հայկական մշակույթում, մասնավորապես՝ զարդանկարչության և երաժշտության մեջ)։

Այժմ Մարիամը արցախցի կանանց հետ միասին ստեղծում է պայուսակներ, սփռոցներ, բարձեր՝ զարդարված հայկական հնագույն և միջնադարյան նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով։

Երբ զարդը հայտնվում է կտորի վրա

Մոտ մեկ ամիս շարունակ երիտասարդ կինն ուսումնասիրում էր հայկական նախշերը և զարդանկարների տարրերը, անհրաժեշտ գրքերը գտել էր «Վերնիսաժում»։ Հաջորդ քայլը սարքավորումներ ձեռքբերելն էր։

Իսկ երբ ամեն ինչ պատրաստ էր՝ սկսվեց գրքի զարդապատկերը կտորին փոխանցելու մանրակրկիտ աշխատանքը։ Եթե փորձենք գործընթացը շատ կարճ նկարագրել, կստացվի մոտավորապես այսպես․ սկզբում հարկավոր է պատկերը թվայնացանել, այնուհետև սարքել պիքսել ֆորմատի, ապա՝ վեկտորային ֆորմատի։

Этикетка с логотипом бренда Лорик
© Sputnik / Aram Nersesyan
«Լորիկ»

Պրինտը ստանալուց հետո Մարիամը սկսում է մշակումը՝ հարմարեցնում է նախշը ժամանակակից դիզայնին։ Ամբողջ գործընթացը կարող է մեկից մինչև մի քանի շաբաթ տևել՝ կախված պատկերի բարդությունից։

Եվ միայն դրանից հետո ժամանակակից սարքավորումների օգնությամբ պատկերը տեղափոխվում է կտորի վրա՝ կա՛մ սուբլիմացիոն տպիչի, կա՛մ ասեղնագործությաh միջոցով։

Իսկ պատրաստվող իրերի համար օգտագործվում է բարձրորակ պարկակտոր («մեշկովինա»), որը ներկրվում է Եգիպտոսից։ Երիտասարդ կինը խոստովանում է, որ դժվարությամբ է կարողացել մատակարար գտնել, քանի որ գործվածքները ներկրվում են հիմնականում Թուրքիայից, ինչը միանգամայն անընդունելի էր «Լորիկ» ապրանքանիշի համար։

Եռակի օգուտ

Առայժմ Մարիամի մոտ վեց կին է աշխատում, հինգը՝ Արցախից և մեկը՝ Երևանից։ Նրանք ձեռքով պայուսակներ, բարձեր և սփռոցներ են կարում։ Հենց այդ պատճառով մեր զրուցակիցն իր արտադրանքն անվանում է half-hand-made՝ կիսաձեռագործ։

Основательница бренда Лорик Мариам Дилбандян
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Դիլբանդյան

Պատվերների պակաս չկա․ հայկական շեշտով յուրօրինակ աշխատանքները գրավում են հյուրատների, ռեստորանների սեփականատերերին, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում է առանձնահատուկ նվեր գտնել ընկերների կամ գործընկերների համար։

Հետագայում նաև առցանց վաճառք կլինի՝ հիմնականում սփյուռքի ներկայացուցիչների համար։ Իսկ հիմա նախագծի ամբողջ եկամուտն ուղղվում է արտադրության պահպանմանը ու վարպետ կանանց աշխատավարձերին։

Մարիամը դերձակուհիներ է փնտրում, ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ նոր աշխատակիցներն իսկական վարպետներ լինեն․ նա ինքը ամեն ինչ սովորեցնում է։ Ամենակարևորն այստեղ ցանկությունն է և աշխատասիրությունը։

Вынужденно переехавшая из Карабаха в Ереван Рузанна с сумкой бренда Лорик
© Sputnik / Aram Nersesyan
Արցախցի Ռուզաննան «Լորիկ» բրենդի պայուսակով

Ռուզաննան նոր արհեստը սովորած մարդկանցից մեկն է։ Ծնունդով Արցախի Հադրութի շրջանից է, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ռուզաննան կրտսեր դասարանների ուսուցչուհի էր։ Հայրենի տունը լքելիս նա չէր մտածում, որ դեռ երկար չի կարողանա վերադառնալ։ Նրան թվում էր, որ ամեն ինչ շատ արագ կվերջանա, ինչպես 2016թ․-ին։

«Տեղափոխվելուց հետո մշտական տագնապի մեջ էի, օրերով լացում էի։ Ամուսինս ու տղաս առաջնագծում էին․․․ Անընդհատ մտածում էի, որ պետք է սկսել աշխատել, մի քիչ ցրվել։ Հետո ինձ փոխանցեցին Մարիամի համարը։ Նա ինձ իսկույն դուր եկավ։ Այստեղ սովորեցի կարել և ասեղնագործել։ Եվ ահա արդեն երկու ամիս է՝ հաճույքով աշխատում եմ նրա մոտ»,-պատմում է կինը։

Нанесение армянского орнамента вышивальной машиной
© Sputnik / Aram Nersesyan
Աշխատանքի պահին

Ռուզաննան խոստովանում է, որ Մարիամի հետ ծանոթությունն իրեն ոչ միայն աշխատանքով է ապահովել, այլև դուրս է բերել խորը սրթեսից։ Ամուսինն ու որդին արդեն վերադարձել են, բայց առայժմ ինքն է ընտանիքի միակ կերակրողը։

Մարիամ Դիլբանդյանն ուզում է իր թիմում տեսնել ինչպես արցախցիների, այնպես էլ՝ տեղացիների։

«Դա շատ կօգնի ինտեգրացիայի գործընթացին, քանի որ մեզնից շատերի մեջ դեռ ուժեղ են կարծրատիպերն ու հայերին ըստ բնակության վայրի բաժանելու վատ սովորությունը»,-ասում է նա։

Вынужденно переехавшая из Карабаха в Ереван Рузанна за работой
© Sputnik / Aram Nersesyan
Աշխատանքի պահին

Ինչ վերաբերում է գործին՝ նա բավականին հավակնոտ ծրագրեր ունի։ Հիմա իր դերձակուհիների հետ միասին աշխատում է հղիների համար թեթև և հարմարավետ շրջազգեստների ստեղծման վրա, բնականաբար՝ համապատասխան ոճավորմամբ։ Իսկ հետագայում, հավանաբար, կհայտնվեն նույնիսկ հայկական նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով կերամիկական սալիկներ։

0
թեգերը:
աշխատանք, բրենդ, Երևան, Արցախ
Ըստ թեմայի
Հերոս՝ անհայտ մարտական ուղով. Սամվել Աթոյանի ընտանիքն ուզում է գտնել նրա ընկերներին
Ռուսաստանից եկած հայը հեքիաթային տնակներ է կառուցում Արցախում
«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում