Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից

80
Ռուսական երեք ատոմային սուզանավերն առաջին անգամ միաժամանակ հայտնվել են Արկտիկայում։ Սուզանավերը սառույցի հաստ շերտը կոտրել են միմյանցից 300 մետր հեռավորության վրա։

Գործողությունն իրականացվել է «Ումկա-2021» արկտիկական գիտարշավի շրջանակում՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարության ղեկավարությամբ: Գիտարշավն անցկացվում է մարտի 20-ից:

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն խորհրդային և ժամանակակից ռուսական պատմության մեջ նմանը չունի։ Բացի նավակներից, եզակի մանևրներ են կատարել ռուսական Միգ-31 կործանիչները։

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

Մեր տեսանյութում դիտեք՝ ինչպես է արշավն անցնում ու ինչու է այն մտահոգություն առաջացրել ԱՄՆ-ում։

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

80
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան

Սարալանջում մոտ 600 ծառ կտնկվի. տեսանյութ

34
Անգամ խորհրդային տարիներին տարածքի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի, այնպես որ գործընթացը մեկ գարնան ընթացքում չի ավարտվելու։

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծն արդեն թևակոխել է ծառատունկի փուլը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնան ընթացքում այստեղ մոտ 600 ծառ կտնկվի:

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ տարածքը մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է։ Նշում է՝ անգամ խորհրդային շրջանում տեղի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի։ Տարածքում ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք էլ կա։

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները․ այստեղ նաև սանիտարական էտ է արվել, առաջիկայում էլ ծառատունկ կկազմակերպվի։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Հավելենք, որ ապրիլի 25-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը, համապետական ծառատունկ է հայտարարված։ Նախատեսվում է այդ օրը տնկել 100 000 ծառ։ Ծառատունկն իրականացվելու է «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում։

Հիշեցնենք` 2019թ-ին հայտարարվել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

34
թեգերը:
Երևան, ծառատունկ
Ըստ թեմայի
Ցրտահարության վտանգը կա նույնիսկ առաջիկա քառասուն օրվա ընթացքում. Պետրոսյան
100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային
Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

ՀՕՊ՝ «երկնային ուժեր»․ ՀՀ ռազմական դաշնակիցը նշում է ՀՕՊ զորքերի օրը

52
Արդեն 22 տարի է՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև ՀՀ ՀՕՊ զորքերը։

Ապրիլի 11-ին Ռուսաստանը նշում է Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրը։

Հակաօդային պաշտպանության համար առաջին ցամաքային ստորաբաժանումները ռուսական կայսրության զինված ուժերում հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի վերջին։

1975 թվականի փետրվարի 20-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով հաստատվեց «Երկրի հակաօդային պաշտպանության զորքերի օրը»։ Տոնական օր ընդունվեց ապրիլի 11-ը։

Սակայն հինգ տարի անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը նոր որոշում ընդունեց․ Հակաօդային պաշտպանության զորքերի օրը նշվում է ապրիլի երկրորդ կիրակի օրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ՌԴ ՀՕՊ զորքերի մասնագիտական տոնը նշվում է նույն օրը՝ ապրիլի 2-րդ կիրակին։

Նշենք, որ Հայաստանի ՀՕՊ զորքերի զարգացման և կատարելագործման համար կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:

Սկսած 1999թ. ապրիլի 15-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։

ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, սկսած 1999թ. երկու տարին մեկ ՌԴ ՌՕՈւ պետական զորավարժարանում (Աշուլուկ) անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

Իսկ 2016 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

52
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ)
Ըստ թեմայի
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը
Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 
Ատրճանակ

Երևանի տան պատշգամբում մահացած են գտել ռուս գեներալի դստերը․ առկա է հրազենային վնասվածք

27
Ըստ տեղեկությունների՝ դիակի կողքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է նրա հորը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Երևանում մահացած են գտել ռուս բարձրաստիճան զինվորականի դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով՝ այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ՝ ատրճանակ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ժ.Հ.-ն էր, ում հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Հայտնաբերված ատրճանակն էր պատկանում է նրա հորը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքներւ պարզելու ուղղությամբ։

27