Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները երթ են անցկացրել

118
(Թարմացված է 19:19 28.03.2021)
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները Հայաստան-Իսլանդիա հանդիպումից առաջ երթ են անցկացրել՝ իրենց աջակցությունը հայտնելով ֆուտբոլիստներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին:

Հանդիպումը կմեկնարկի ժամը 20.00-ին։

Մխիթարյանը հաջողություն է մաղթել հավաքականին

118
թեգերը:
երթ, երկրպագու, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է
«Ես ձեզ պարտք եմ». ինչ է ասել Կապառոսը ֆուտբոլիստներին՝ Իսլանդիայի հետ խաղից առաջ

Ստեփանակերտն այժմ մեծ շինհրապարակ է․ Արցախի նախագահը ներկայացրել է կառուցապատման ծրագրեր

0
Արցախի մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերը նախատեսվում է ավարտել 2023 թվականին: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:

Ստեփանակերտում կատարվում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է: Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը», - գրել է նա։

Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան: Շենքեր են կառուցվում Ստեփանակերտի Թումանյան, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Կնունյանցների, Առաքելյան փողոցներում և Արցախ թաղամասում։

Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո: Արցախի մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:

Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ:

0

Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ

14
(Թարմացված է 17:38 20.04.2021)
Գյուղերի բնակիչները նախագահին ներկայացրել են մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։

Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետում նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում։ Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն», - ասել է նա զինծառայողներին։

Այնուհետև Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխի և Որոտանի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։

14
թեգերը:
սահմանամերձ գյուղեր, Սահման, Որոտան, Շուռնուխ, Սյունիք, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին