Չնայած հետպատերազմյան բազմաթիվ դժվարություններին, Արցախում լի են վճռականությամբ դրանք հաղթահարելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի տաղավարում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
Նրա խոսքով, խնդիրներն իսկապես բազմաշերտ են` սոցիալ–տնտեսական, հումանիտար, անվտանգային և այլն։ Ըստ այդմ, իշխանություններն այսօր զբաղված են ինչպես Արցախի վերահսկողության տակ մնացած տարածքների վերականգնմամբ, այնպես էլ կորցրած շրջանների բնակչությանը նոր բնակարաններով ապահովմամբ։
Խոսելով անվտանգային խնդիրների մասին, Արցախի նախագահի ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատեց Պաշտպանության բանակի վերափոխման, նոր ձևաչափի անցնելու մասին տեղեկատվությունը։ Նրա խոսքով, առաջիկայում նախատեսվում է անցնել պրոֆեսիոնալ զինված ուժերի, իսկ ժամկետային ծառայությունը կկրճատվի մինչև վեց ամիս։
Արցախի անվտանգության ապահովման գործում շատ կարևոր դեր է խաղում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Այն իրենից բավականին լուրջ գործոն է ներկայացնում, նշում է մեր զրուցակիցը։
«Իրականում, եթե չլիներ ռուս խաղաղապահ առաքելությունը, ապա ես չեմ կարծում, որ (Արցախում) հնարավոր կլիներ անցկացնել գոնե մեկ խաղաղ գիշեր։ Այդ զսպող մեխանիզմը կա։ Եվ արցախցին այսօր շարունակում է ապրել` զգալով այդ պաշտպանվածությունն ու անվտանգությունը», – ասաց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի կորսված տարածքներին, ապա Ստեփանակերտում համոզված են` վաղ թե ուշ այդ շրջանները վերադարձվելու են։
Արցախի մի շարք շրջանների բնակիչները կարող են մարտի 29-ից հագուստ ստանալ Երևանում
Նրա խոսքով, Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան որևէ կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդպես էլ չկարողացան հակամարտությունը լուծել իրենց ուզած կերպով։ Իրականում Արցախն Ադրբեջանին պետք էր առանց հայերի, սակայն այդ ծրագիրն էության տապալվել է։
Իվանովոյում «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական միավորման անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությունը:
Նշվում է, որ 1985 թվականին ծնված տղամարդն անցնում է ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) հարուցված քրեական գործով։
Պարզվել է, որ նա մասնակցել է «Թաբլիգի Ջամաաթ» միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել այդ կազմակերպության գաղափարախոսությունը:
ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում
Այս կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2009 թվականից։ Գերագույն դատարանը վճռել է, որ կրոնական միավորման գործունեությունն ուղղված է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը և Ռուսաստանի քաղաքացիների կրոնական խտրականությանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելուն։
ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ
Ռուս զինվորականներն այս ամիս ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար վարժանք կանցկացնեն:
Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով
Մեր տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ են փնտրել օդաչուները Կովկասի լեռներում, որտեղ հայտնաբերել են պայմանական հակառակորդի սուզանավը, ինչպես են տանկիստները Տաջիկստանում թիրախը խոցել 70 վայրկյանում։
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ներկայացնում ենք զորավարժությունների ամենատպավորիչ կադրերը։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ «Fly Armenia Airways»–ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել։ տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Իրանական կողմի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը», - գրված է հաղորդագրությունում։
Քաղավիացիայում նաև նշում են, որ շատ մանրամասներ չեն կարող հայտնել օդանավի՝ Իրանում հայտնվելու վերաբերյալ, քանի որ գործն այժմ քննվում է քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Fly Armenia airways» ավիաընկերության «Boeing 737» տիպի օդանավն առևանգվել է։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:
Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Առևանգված օդանավում ուղևորներ չեն եղել․ քաղավիացիա
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ինքնաթիռը Հայաստան վերադառնա մարտի 3-ին։