Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները ԱԺ արտահերթ ընտրություններում. հարցախույզ Երևանում

260
Sputnik Արմենիան շրջել է երևանյան փողոցներով և պարզել` քաղաքացիներն ինչպես են վերաբերվում ԱԺ արտահերթ ընտրություններին, ում են տալու իրենց քվեն և ինչու։

ՀՀ քաղաքացիների մեծ մասն արդեն որոշել է` մասնակցելու է հունիսին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ։ Sputnik Արմենիայի հարցման մասնակիցներից ոմանք համարում են, որ դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, ոմանք էլ հիասթափված են ու համոզված են, որ հունիսին կեղծիք է լինելու։

Քաղաքացիներից մեկի կարծիքով` այն գումարը, որով պետք է անցկացվեն ընտրությունները, պետք է ծախսել մեր զինվորների համար։

«Այդքան գումարը թող տան զինվորների ծնողներին, որ այդ զինվորների ծնողները կարողանան իրենց երեխաների վրա մի հատ քար դնեն»,– ասաց նա։

Մեկ ուրիշն էլ նշեց, որ արտահերթ ընտրություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե որևէ երրորդ ուժ դնի իր թեկնածությունը։

Sputnik Արմենիան քաղաքացիներից հետաքրքրվեց նաև, թե մասնակցության դեպքում ում են պատրաստվում տալ իրենց քվեն։ Դիտեք մեր տեսանյութը և կիմանաք, թե ինչ պատասխաններ տվեցին հարցման մասնակիցները։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։ 

260
թեգերը:
Հարցում, Ընտրություններ, Երևան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (24)
Ըստ թեմայի
Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ–ին բարդ ընտրության առաջ է կանգնեցրել. «Հրապարակ»
Փաշինյանը հայտնեց` ինչու են որոշել համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալ

Սարալանջում մոտ 600 ծառ կտնկվի. տեսանյութ

26
Անգամ խորհրդային տարիներին տարածքի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի, այնպես որ գործընթացը մեկ գարնան ընթացքում չի ավարտվելու։

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծն արդեն թևակոխել է ծառատունկի փուլը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնան ընթացքում այստեղ մոտ 600 ծառ կտնկվի:

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ տարածքը մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է։ Նշում է՝ անգամ խորհրդային շրջանում տեղի կանաչապատումը տևել է մոտ 40 տարի։ Տարածքում ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք էլ կա։

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները․ այստեղ նաև սանիտարական էտ է արվել, առաջիկայում էլ ծառատունկ կկազմակերպվի։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Հավելենք, որ ապրիլի 25-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը, համապետական ծառատունկ է հայտարարված։ Նախատեսվում է այդ օրը տնկել 100 000 ծառ։ Ծառատունկն իրականացվելու է «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում։

Հիշեցնենք` 2019թ-ին հայտարարվել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

26
թեգերը:
Երևան, ծառատունկ
Ըստ թեմայի
Ցրտահարության վտանգը կա նույնիսկ առաջիկա քառասուն օրվա ընթացքում. Պետրոսյան
100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային
Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

ՀՕՊ՝ «երկնային ուժեր»․ ՀՀ ռազմական դաշնակիցը նշում է ՀՕՊ զորքերի օրը

51
Արդեն 22 տարի է՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև ՀՀ ՀՕՊ զորքերը։

Ապրիլի 11-ին Ռուսաստանը նշում է Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրը։

Հակաօդային պաշտպանության համար առաջին ցամաքային ստորաբաժանումները ռուսական կայսրության զինված ուժերում հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի վերջին։

1975 թվականի փետրվարի 20-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով հաստատվեց «Երկրի հակաօդային պաշտպանության զորքերի օրը»։ Տոնական օր ընդունվեց ապրիլի 11-ը։

Սակայն հինգ տարի անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը նոր որոշում ընդունեց․ Հակաօդային պաշտպանության զորքերի օրը նշվում է ապրիլի երկրորդ կիրակի օրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ՌԴ ՀՕՊ զորքերի մասնագիտական տոնը նշվում է նույն օրը՝ ապրիլի 2-րդ կիրակին։

Նշենք, որ Հայաստանի ՀՕՊ զորքերի զարգացման և կատարելագործման համար կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:

Սկսած 1999թ. ապրիլի 15-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։

ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, սկսած 1999թ. երկու տարին մեկ ՌԴ ՌՕՈւ պետական զորավարժարանում (Աշուլուկ) անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

Իսկ 2016 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

51
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ)
Ըստ թեմայի
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը
Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 
Գյուղատնտեսական աշխատանքներ Արցախում

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ

94
(Թարմացված է 18:37 11.04.2021)
Ռուսական զորակազմի հետ բանակցություններ են վարվում՝ հետագա դեպքերը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։

«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։

Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։

Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։

Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։

Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։

Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։

94
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին
«The Halo trust»-ը զինամթերքի պայթեցման աշխատանք է իրականացնելու Իվանյան գյուղում