12-ամյա հայուհին գերել է գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթի ժյուրիին

599
(Թարմացված է 14:15 24.03.2021)
«Ձայնը. Երեխաներ» մրցույթը նախատեսված է 7-15 տարեկան երեխաների համար, հեռարձակվում է 2013 թվականից:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. 12-ամյա հայուհի Վիկտորիա Գրանտը մասնակցել է գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթի «Կույր լսումներին» և կատարել Դերմոտ Քենեդիի «Power Over Me» երգը։ Ժյուրիի անդամները չեն թաքցրել իրենց հիացմունքը. չորսից երեքը խանդավառությամբ շրջվել են դեպի փոքրիկ երգչուհին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Վիկտորիայի ընտանիքը Երևանից արտագաղթել է 17 տարի առաջ։ Նա ընտանիքի ամենափոքրն է, ծնվել է Ավստրիայում, սակայն նրա ավագ եղբայրը՝ Արամը և երկու քույրերը՝ Մերին և Սոնան, ծնվել են Երևանում, այդ է պատճառը, որ նրանց տանը հայերեն են խոսում։

Վիկտորիան դեռ մանկուց է սկսել երգել։ Սակայն ընտանիքում նա միակը չէ, որ սիրում է երաժշտություն։ Նրա քույրը՝ Սոնան, ջութակ է նվագում։ Այժմ Վիկտորիան սովորում է Վիեննայի երաժշտական դպրոցում:

Նշենք, որ գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթը նախատեսված է 7-15 տարեկան երեխաների համար, հեռարձակվում է 2013-ից:

599
թեգերը:
հայ, Գերմանիա, մրցույթ, «Ձայնը»
Ըստ թեմայի
Գանձապահից երգչուհի. Լուսինեն հիացրել է «Ну-ка, все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ
«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին
Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ
( / / )

Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ

246
(Թարմացված է 03:21 21.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական շտաբ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։

Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է քվեարկության արդյունքների հաշվարկը, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է հաղթանակը։ Թե ինչպիսին կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, պարզ կլինի թերևս առավոտյան, բայց արդեն ակնհայտ է՝ ՔՊ-ն առաջատար է։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նրա կուսակիցներն ու կողմնակիցները դիմավորեցին ծափերով ու ողջույնի խոսքերով։

Փաշինյանը շտաբ էր եկել կեսգիշերից հետո, երբ ԿԸՀ-ն ամփոփում էր քվեարկության արդյունքները։ Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին աջակցության համար և հրավիրեց հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Sputnik Արմենիայի տեսախկցիկն արձանագրել է, թե ինչպես է երգիչ Արթուր Իսպիրյանը շնորհավորում ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

246
թեգերը:
քվեարկություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները

Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ

205
(Թարմացված է 22:27 20.06.2021)
Ծանր, լարված, պատասխանատու օրվա ամենապատասխանատու եզրափակիչ փուլն է ընթացքում։

Հայաստանյան բոլոր ընտրատեղամասերում մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկը։ Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է գործընթացի սկիզբը Երևանի 9/26 ընտրատեղամասում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ ըստ կարգի բացում քվեատուփն ու սկսում ծրարներից դուրս բերել քվեաթերթիկները։ Սա ծանր ու պատասխանատու օրվա թերևս ամենապատասխանատու՝ եզրափակիչ հատվածն է, ուստի հանձնաժողովի նախագահն առավել կենտրոնացած է, մի քիչ էլ՝ լարված։

«Խնդրում եմ ինձ հետ առարկություններ չանել, հարց կա, ձեռք բարձրացրեք, դրեք քվեարկությանը»,- դիմելով հանձնաժողովի անդամներին՝ ասում է նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմինե Մանուկյանը։

Տեսանյութում երևում է, թե նա ինչպես է խստորեն վերահսկում գործընթացը։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

205
թեգերը:
քվեարկություն, Երևան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ
Արձանագրվել է 47 առերևույթ հանցագործության դեպք․ ոստիկանություն
Ընդդեմ «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական թերթիկներ տարածողը ներկայացել է ոստիկանություն
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները

210
(Թարմացված է 08:01 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.03%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 08։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1997-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 681 144 քվե (54.03%),

«Հայաստան» դաշինքը՝ 265 185 (20.97%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 65 936 (5.21%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 065 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 401 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 487 (1.54)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

210
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել