00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ-ն կոռուպցիոն երևույթներ է բացահայտել Մեղրիի անցակետում. 6 հոգու կալանավորել են

Բաժանորդագրվել
Հարուցված քրգործով 6 անձ կալանավորվել են, ևս 3-ին մեղադրանք է առաջադրվել, բայց վերջիններս ազատ են արձակվել։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը 2020-ի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք է ստացել։ Բացի այդ, նրանք կատարել են պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Премьер-министр Никол Пашинян во время заседания Совета антикоррупционной политики (16 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2021
Բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ, գույքի հայտարարագրում. կոռուպցիայի դեմ քայլեր են արվում

Մասնավորապես, Հ.Մ-ն, զբաղեցնելով ՊԵԿ Մեղրիի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ընդունել է Իրանից Հայաստանի տարածք տարբեր տեսակի բեռների ներկրմամբ զբաղվող անձանց կողմից իրեն և նույն մաքսային կետի մաքսային տեսուչ Ա. Փ-ին խոշոր չափերով կաշառք տալու առաջարկը։ Դրա դիմաց նա խոստացել է նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել և որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալ:

Մշակվել է հանցավոր սխեմա և 2020-ի ընթացքում բեռնատարներով Իրանից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ տարածք են տեղափոխվել 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ և 23 տոննա քաշով մեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ։ Այդ գործողությունների դիմաց էլ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Դրանից բացի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վ.Դ-ն, 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի մարտի 3-ը, նպատակ է ունեցել մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Իրանով ՀՀ ներմուծել «DRIFT 7000 SAE 40» մեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր։ Նա դիմել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներին և համոզել ավտոյուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ ՀՀ ներկրելու և այդ կերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր և տուրքեր վճարելուց խուսափելու համար:

Армянская военная форма - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին

Արդյունքում 1332 տակառ ավտոյուղով բեռնված և մաքսանենգ ճանապարհով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասած բեռնատար ավտոմեքենան բեռնաթափվելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար ՀՀ բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցներ, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր և այլն։

Հարուցված քրգործով որոշումներ են կայացվել մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, մաքսային բաժանմունքի երկու տեսուչներին, նրանց օժանդակած անձին, բեռնատար ավտոմեքենայի վարորդին, թվով երեք տնտեսվարողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրանցից 6-ը կալանավորվել են, իսկ մյուս 3-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

«ՀՀ–ում կոռուպցիան պիտի լինի անհնար կամ այնքան նվազ, որ...». Փաշինյանի նոր նշաձողը

Լրահոս
0