«Ցավի և պայքարի մարտի 8». ընդդիմությունը գնում է Եռաբլուր. տեսանյութ

124
(Թարմացված է 18:19 08.03.2021)
Մարտի 8-ը ընդդիմադիրները որոշել են անցկացնել այն որդեկորույս կանանց հետ, որոնք կլինեն զինվորական պանթեոնում։

Հայրենիքի փրկության շարժումը Բաղրամյան պողոտայից միկրոավտոբուսներով շարժվեց Եռաբլուր։ «Ցավի և պայքարի մարտի 8» ակցիայի շրջանակում ընդդիմադիրներն այս օրը կանցկացնեն որդեկորույս կանանց հետ։

«Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է», – ասել են շարժման անդամները։

Մեկ տասնյակի հասնող միկրոավտոբուսների վրա «Նիկոլ, հեռացիր» գրությամբ պաստառներ են։

Հիշեցնենք` «Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 1-ից փակել է Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ և շարունակական հանրահավաքներով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

124
թեգերը:
Մարտի 8, Եռաբլուր պանթեոն, ընդդիմություն, երթ, Հայրենիքի փրկության շարժում, Երևան
Ըստ թեմայի
Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար
«Հասնելու ենք հաղթանակի». Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Սուպեր Ժորիկը նոր ռեկորդներ է սահմանում

48
(Թարմացված է 23:04 19.04.2021)
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը մոտ 30 մլն դիտում է գրանցել։ Հումորիստը շտապել է հետևորդներին ուրախացնել նորությամբ և տեսահոլովակով։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ սուպեր Ժորիկը, ռեկորդներ է սահմանում նոր՝ «Չաո-Չաո» տեահոլովակով։ Այն ընդամենը մեկ շաբաթում գրանցել է ավելի քան 30 միլիոն դիտում: Հումորիստը որոշել է Instagram-ում իր հետևորդներին ուրախացնել՝ տեղադրելով տեսահոլովակի իր տարբերակը։

«Ընկերներ, սուպեր Ժորիկն արդեն 30 միլիոն դիտում ունի։ Շնորհակալություն նման ակտիվության համար։ Ամբողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում լիցքավորվեք այդ պարի էներգիայով»,- գրել է նա։

Օգտատերերը բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել։

«Իմ երեխաներն են ձեր դիտումներն ապահովում», «Բավական է Միշան հոնքը բարձրացնի, համարը պատրաստ է», «Դիտումներից միլիոնն իմն է», «Աստղը ցնցվա՞ծ է», «Միջին վիճակագրական վագր»։

Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում հանդես գալու տարիներին: Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է տարեկան 2,2 մլն դոլար:

48
թեգերը:
տեսահոլովակ, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները պարտքերի դիմաց զիջել են իրենց վերջին ֆիլմի իրավունքները
«Ցավոք, հասկանում է». Մարտիրոսյանը խոսել է կնոջ հայերենի իմացության ու հայերի պաթոսի մասին
«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել

ՆԱՏՕ–ի հետախույզները հաճախակիացրել են թռիչքները. նրանց ինչի՞ն են պետք Կամչատկան ու Դոնբասը

42
Ռուսաստանի ՊՆ տվյալներով` ՆԱՏՕ–ի հետախույզները դիտավորյալ սադրանքներ են կատարել Ռուսաստանի սահմանների մոտ. այնքան մոտ են թռել, որ ռուսական կողմը ստիպված է եղել երկինք բարձրացնել կործանիչներ և ցրել դաշինքի ավիացիան։

ՆԱՏՕ–ի ինքնաթիռները վերջին շաբաթվա ընթացքում գերազանցել են սեփական ռեկորդը։ Նրանք 58 անգամ մոտեցել են ռուսական սահմաններին։ ՆԱՏՕ–ի ինքնաթիռներն ի՞նչ են փորձում գտնել Կամչատկայի և Սև ծովի ափերին։ Եվ ինչո՞ւ են նրանք մշտադիտարկում Ուկրաինայի և Դոնեցկի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման գիծը։

Ռուսաստանի ՊՆ տվյալներով` միայն վերջին շաբաթվա ընթացքում ռուսական սահմաններին է մոտեցել 43 ռազմական ինքնաթիռ և 15 անօդաչու թռչող սարք։ Դրանք չափազանց շատ են մոտեցել, բայց սահմանը չեն հատել։

Ռուսաստանի ՌՏՈւ հերթապահ կործանիչները երկու անգամ ստիպված են եղել ցրել սադրիչներին Կամչատկայի ափի մոտ, ուր մոտեցել է ԱՄՆ ՌՕՈւ RC-135 հետախուզական ինքնաթիռը։

Նկատելով վտանգը` ռուսական ՄիԳ–31–ը իսկույն երկինք է բարձրացել և ուղեկցել անկոչ հյուրերին թերակղզու ափի երկայնքով` Խաղաղ օվկիանոսի վրայով։

Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Ամերիկացիներին այլ բան չէր մնում, քան շրջվել դեպի տուն, իսկ ռուսական կործանիչը վերադարձել է բազա։

ՌԴ պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ՆԱՏՕ–ն պարբերաբար սադրանքներ է իրականացնում ոչ միայն երկնքում, այլ նաև ծովում։

«Նրանք ստուգում են մեր համբերությունը, խաղում նյարդերի վրա։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,–ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Օտարերկրա հետախույզները զննում են ոչ միայն Ռուսաստանի սևծովյան ափը, այլ նաև Ուկրաինայի և Դոնբասի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման ամբողջ գիծը, ինչով ավելի շատ են սրում առանց այն էլ բարդ իրավիճակն Ուկրաինայի արևելքում։

«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին

42
թեգերը:
Կամչատկա, Ռուսաստան, Դոնբաս, ՆԱՏՕ
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

0
Ռուսաստանի ԶՈւ կոշտ գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ կաշկանդված են ուժերի և միջոցների մանևրի հարցում։

Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի հրթիռային, հրետանային և դեսանտային նավերի տեղափոխությունը Սև ծով, ցույց է տալիս Ռուսաստանի պատրաստականությունը` օպերատիվ կերպով կասեցնելու ցանկացած սպառնալիք հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ։ Եթե համեմատենք Սև ծովը շախմատի խաղատախտակի հետ, ապա ՌԴ–ն ավելի շատ խաղաքարեր ունի, և դրանք զգալիորեն արդյունավետ են Արևմուտքի առաջարկած ռազմական–ռազմավարական խաղում։

Կասպից նավատորմի 15 նավերից կազմված խումբը ապրիլի 17–ի առավոտյան Կերչի նեղուցով անցել է Ղրիմի կամրջի տակով և ուղևորվել Սև ծովի կոնկրետ շրջան։ Ջոկատը կատարել է միջնավատորմյան անցում, հաղթահարել Վոլգա–Դոն ջրանցքի 13 ջրարգելակ և անցել Սևծովյան նավատորմի օպերատիվ ենթակայության տակ։

Նույն օրը Բոսֆորի նեղուցից Սև ծով են մտել Հյուսիային նավատորմի երկու մեծ դեսանտային նավեր` «Ալեքսանդր Օտրակովսկին» և «Կոնդոպոգան», ավելի ուշ` Բալթյան նավատորմի ևս երկու նմանատիպ նավ։

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի ուժերը Սևծովյան նավատորմի (ՍՆ) հետ փոխազդեցությամբ մասնակցում են լայնածավալ զորախաղերի` պայմանավորված պատասխանատվության գոտում բարդ իրադրությամբ։ Եվ կարող են «Կալիբր» թևավոր հրթիռներով «լիբիական սցենար» կամ «փոթորիկ անապատում» իրագործել 2000 կմ շառավղով, այսինքն ոչնչացնել ագրեսորին ցանկացած եվրոպական երկրի տարածքում։

Բայդենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

Ներգրավված են նաև Սևծովյան և Կասպից նավատորմերի ծովային հետևակի և առափնյա զորքերի ստորաբաժանումները։ Ռուսաստանի հարավարևմտյան ափերի մոտ են նետվել Օդային–դեսանտային զորքերի երեք դիվիզիաներ և համազորային ուժեր, Հարավային ռազմական օկրուգի հարվածային ավիացիան։ Ղրիմի զորքերի խմբավորումը ցամաքում և օդում մշակում է հնարավոր հակառակորդի ծովային և օդային դեսանտների «թեժ հանդիպում»։

Արևմուտքի ճնշման պատասխանը

Արևելյան Եվրոպայում ընթանում են ԱՄՆ բանակի Defender Europe 21  զորավարժությունները` 26 երկրների 30 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Սևծովյան շրջանում ակտիվ փուլը նախատեսված է մայիսին։ Այդ ընթացքում կժամանեն բրիտանական մարտական նավերը` ականակիր և հետախուզանավ` զինված ամերիկյան հակահրթիռային «Գարպուն» հրթիռներով, Sea Wolf զենիթահրթիռային համալիրներով։ Հայտնի է, որ բրիտանական ռազմածովային ուժերի նավերը սևծովյան ջրային տարածությունում պատրաստ են աջակցել F-35 բազմաթիրախային կործանիչ–ռմբակոծիչներին Միջերկրական ծովում գտնվող «Եղիսաբեթ թագուհի» ավիակրից։

Դոնբասում իրավիճակի լուրջ սրման ֆոնին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները Ուկրաինային սադրանքների են դրդում նաև Ղրիմի հարցում։

Ռուսաստանի զինված ուժերը կանխարգելիչ կերպով կասեցնում են Ղրիմի ափերի և Կերչի նեղուցի (կամրջի) նկատմամբ «Եվրոպայի պաշտպանների» բոլոր մոտեցումները: Պլանային զորավարժությունների հետ կապված` Ռուսաստանը 2021թ–ի ապրիլի 21–ից հոկտեմբերի 31–ը փակում է Սև ծովի մի քանի շրջաններն օտարերկրյա ռազմածովային ուժերի համար։

Խոսքը երեք նավարկելի հատվածների մասին է. Ղրիմի հարավային ափի մոտ (Սևաստոպոլից մինչև Գուրզուֆ), Կերչի թերակղզու ափերի մոտ և Ղրիմի արևմտյան ծովային հատվածում։ Նշենք, որ բոլոր սահմանափակումները գործում են Ռուսաստանի տարածքային ջրերի ներսում, խստորեն համապատասխանում են միջազգային կանոններին և չեն խոչընդոտում Կերչի նեղուցում քաղաքացիական նավագնացությանը։

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

«Ճգնաժամային տարածաշրջանում» Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ–ի ստանդարտ զորավարժություններին Ռուսաստանը պատասխանում է Ղրիմի ափերի մոտ հզորագույն նավային հարվածային խմբավորում ստեղծելով, որը հագեցած է գերճշգրիտ թևավոր հրթիռներով, ՍՆ և Հարավային ռազմական օկրուգի «օդային ռազմանավատորմ» ձևավորելով և համոզիչ կերպով ցուցադրում է իր հնարավորությունները։

Ավելի վաղ Սև ծովի ջրային տարածության վրա մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի և Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները. Սու–24Մ և Սու–34 ճակատային ռմբակոծիչները, Սու–27ՍՄ և Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչները մշակում են հրթիռների գործարկում և ծովային թիրախների ռմբակոծություն հնարավորինս ցածր բարձրությունների վրա, ինչպես նաև լուծում Սևծովյան նավատորմի նավերը ծածկելու և ուղեկցելու խնդիր։

Ռուսաստանի Զինված ուժերի ընդգծված գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ սահմանափակ են ուժերի և միջոցների զորախաղում։ Defender Europe 21–ի պլանները հավանաբար կարիք կլինի շտկել, բայց ՆԱՏՕ–ի «ավագ գործընկերների» հեղինակությունը կտուժի։ Այստեղից էլ` Պենտագոնի տագնապալի հայտարարությունները «նավագնացության ազատությունը» ոտնահարելու մասին։ Ակնհայտ է, որ հոկտեմբերին տարածաշրջանային իրավիճակը կկարգավորվի։

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

0
թեգերը:
ՆԱՏՕ, Սև ծով, նավատորմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞
Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը