Լաչինի միջանցքի դիտակետում հերթապահություն իրականացնող ոուս խաղաղապահներն արցախցի կանանց ծաղիկներ են նվիրել։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զինծառայողները շնորհավորել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գալիք տոնի կապակցությամբ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լաչինի միջանցքում քաղաքացիական ավտոտրանսպորտային շարժի անվտանգության ապահովման առաջադրանքը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ` որևէ պաշտոնատար անձ, առավել ևս վարչապետը, չէր կարող նշանակել ընտրությունների կոնկրետ օր, որովհետև դա նախևառաջ նրա իրավասություններից դուրս է և գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունների ներքո։
Մինասյանի կարծիքով` դրան պետք է նախորդի կոնկրետ քայլ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որից հետո պետք է երկու անգամ վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվի և նախագահը նշանակի արտահերթ ընտրությունների օրը։
«Առաջինը Հայրենիքի փրկության շարժումն ու նրա կազմում ՀՅԴ–ն է խոսել այն մասին, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, բայց դրանք պետք է լինեն այն ժամանակ, երբ երկիրն անցնի կայունացման վիճակի, արտաքին մարտահրավերները հնարավորինս չեզոքացվեն, վերականգնվեն մեր դաշնակցային, գործընկերային, բարեկամական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ ունենք ռազմավարական համագործակցություն։ Անհրաժեշտ է նաև սոցիալ–տնտեսական փլուզումը կասեցնել ու հաստատել ներքին համերաշխություն»,– նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան
Մինասյանը կրկին վերահստատեց իրենց տեսակետը, ըստ որի, անցումային շրջանը պետք է տևի մեկ տարի ու հենց այդ նպատակով էլ ընդդիմադիր շարժման կողմից առաջադրվում էր ժամանակավոր կառավարություն ստեղծելու գաղափարը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։
Հայրենիքի փրկության շարժումը խորհրդի նիստ է անցկացրել. ինչ են որոշել
Հայրենիքի փրկության շարժումը բացում է Բաղրամյան պողոտան։ Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են ընդդիմադիրները փակում պողոտայի վրա փետրվարի 25-ից տեղադրված վրանները, հավաքում իրերը։ Շարժման ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ասաց, որ ընդդիմությունը շարունակելու է պայքարել։
«Շարժման շտաբը կտեղափոխվի Դեմիրճյան փողոց», – ասաց նա։
Նշենք, որ այս շաբաթվա սկզբում արդեն սկսել էին պողոտան բացելու վերաբերյալ քննարկումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասել էր, որ պողոտայի փակ լինելը բազմաթիվ անհարմարություններ է առաջացնում քաղաքացիների համար, ըստ այդմ նրանք որոշել են բացել այն, փոխարենը փակ պահելով Դեմիրճյան փողոցը։
Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժումը փակել է Բաղրամյան պողոտան փետրվարի 25-ից` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ գործողությունները հետևել էին ԳՇ–ի հայտարարությանը` նույն պահանջով։
Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երևանում ավտովթար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:00-ի մոտակայքում Գևորգ Չաուշի փողոցում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսին: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
