Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը

131
Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Իր խոսքում վարչապետը նշել է, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Մարուքյանի հայտարարություններն էին: Նա հույս է հայտնել, որ գոնե այս անգամ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ԼՀԿ–ի, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ։ «Եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է»,–ասել է Փաշինյանը:

Նա առաջարկել է պայմանավորվել, որ այսօրվա քննարկման արդյունքներով որոշում չեն կայացնի, այլ նա կհանդիպի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու խմբակցության հետ։

«Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»,–ասել է վարչապետը:

Իր հերթին, Էդմոն Մարուքյանն ասել է, որ ինքն առաջարկել է բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնել և գնալ ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չեն կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել:

«Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ակնհայտ է, որ վարչապետը չի տա հրաժարական, որպեսզի ցրվի խորհրդարանն այն իրավիճակում, որ Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը չունի հանգուցալուծում՝ ԳՇ գեներալներն այնտեղ են, դուրս չեն գալիս, հայտարարություններ և այլն:

Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների: Ընտրության հետ կապված որևէ խոչընդոտ մեր պարագայում մենք չունենք, բայց ես էլ եմ համամիտ Ձեզ հետ, որ բանակցությունները շարունակենք»,–ասել է Մարուքյանը:

Մենք վախկոտ ենք, ՀՀԿ–ն վախկոտ չէր. «Իմ քայլի» պատգամավորը` ԱԺ–ի դիպուկահարների մասին

Նա առաջարկել է, որ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո իրենք էլ պետք է ԲՀԿ-ի հետ խոսեն: Հետևաբար, պետք է կոնսուլտացիան այդ բլոկով էլ շարունակվի, նոր ընդհանուր հայտարարի գան:

Վարչապետ Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈւ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:

Վարչապետ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:

131
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել

120
(Թարմացված է 19:52 22.03.2021)
Մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը Sputnik Արմենիայի «Մարզական խաչմերուկ» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է տարեսկզբին հրատարակված «Համաշխարհային ֆուտբոլի անթոլոգիա» երկհատորյա ծավալուն աշխատությանը։

Գիրքը բացառիկ է այն առումով, որ Հայաստանում երբևէ նման ձեռնարկ չի հրատարակվել։ Անթոլոգիայի հեղինակ, Sputnik Արմենիայի մեկնաբան Էմանուել (Մանվել) Մարգարյանը զրույցի ընթացքում խոսել է երկհատորյակի լույսընծայման և նման հանրագիտարանային ձեռնարկ հրատարակելու նպատակայնության մասին։

«Հայաստանում ֆուտբոլն ամենասիրված մարզաձևն է, սակայն մեզանում միշտ զգացվել է մասնագիտական գրականության պակասը, և ես որոշեցի լրացնել այդ բացը, որպեսզի հայ մարզասերներն իրենց հարազատ լեզվով համապատասխան գրականություն ունենան աշխարհի առաջնությունների մասին, ամբողջական ինֆորմացիա ստանան կարևոր իրադարձությունների ու մրցաշարերի վերաբերյալ»,– նշեց գրքի հեղինակը։

«Համաշխարհային ֆուտբոլի անթոլոգիայում» ամփոփ տեղեկություններ են զետեղված գնդակախաղի տարեգրության, ֆուտբոլի առաջնությունների (1930-2014թթ.), Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլերի, դրանց մասնակցած ազգային հավաքականների, հանրահայտ ֆուտբոլիստների, անվանի մրցավարների ու վաստակաշատ մարզիչների մասին:

Գիրքը հարուստ է վիճակագրական հետաքրքրաշարժ տվյալներով և ընթերցողներին կօգնի վերապրել համաշխարհային ֆուտբոլի պատմական ակնթարթներն ու հանգամանորեն ծանոթանալ աշխարհի առաջնությունների տարեգրությանը:

 

120
թեգերը:
գիրք, ֆուտբոլ
թեմա:
Մարզական խաչմերուկ
Ըստ թեմայի
Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի
Հայի բախտ. Ալեկոյի ընդհատված թռիչքը «աստղաշերտավորների» հավաքականի կազմում
Ինչպես հայն օգնեց «Նիցցային» «Պարկ դե Պրենսում» անցկացված վերջին գավաթային եզրափակիչում

«Ընտրությունների թեման հասարակության ուշադրությունը շեղող կեղծ խայծ է». Արթուր Խաչատրյան  

102
(Թարմացված է 18:15 22.03.2021)
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, խոսել է արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ և  մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումներն ու անելիքները։ 

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ` նախ պետք է հստակեցնել, թե ինչ ընտրությունների մասին է խոսքը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը պաշտոնական հայտարարություն կարող է լինել միայն նրա «ուսապարկերի» համար։

«Այս ամբողջ գործընթացի մեջ Փաշինյանն ունի միայն մեկ անելիք` պետք է հրաժարական տա։ Երբ դրանից հետո նա երկու անգամ վարչապետ չընտրվի, խորհրդարանն արձակվի, երբ ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրի և ԿԸՀ–ն ընտրություններ նշանակի, այդ ժամանակ նոր կարելի է խոսել խնդրի մասին, մինչդեռ հիմա ունենք ընդամենը գործադիր մարմնի ղեկավարի ֆեյսբուքյան գրառում, որն անձամբ ինձ համար հիմք չէ, պաշտոնական հայտարարություն չէ»,– նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։

Խաչատրյանի խոսքով` Հայրենիքի փրկության շարժումը նպատակ է դրել փրկել հայրենիքը, որովհետև այն ազատ անկման մեջ է։ Ըստ նրա` Արցախի Հանրապետությունը որպես վարչաքաղաքական առանձին ամբողջական և ինքնուրույն միավոր այլևս չկա, հետևաբար մենք, ըստ Խաչատրյանի, կորցրել ենք մեր ինքնիշխանության զգալի մասը։ 

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամի համոզմամբ` ընտրությունների թեման կեղծ խայծ է, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի ԳՇ–ին վերաբերող խնդիրներից, որպեսզի հասարակությունը միկրոսկոպով չսպասի այն վայրկյանին, թե ի վերջո ինչ է լինելու և հաջողվելու՞ է արդյոք Փաշինյանին պառակտել զորքը։ Խաչատրյանի հավաստմամբ` այս պահին անորոշություններն այնքան շատ են, որ նա պարզապես գերադասեց զերծ մնալ սպեկուլյատիվ մակարդակով սցենարային պլանավորում անելուց։

Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

102
թեգերը:
Ընտրություններ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Արթուր Խաչատրյան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Կան խաղի կանոններ, դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին. Էդմոն Մարուքյան
Ակցիաները կշարունակենք, ընտրության մասին վարչապետի գրառումը հավատ չի ներշնչում. Սաղաթելյան
Գալիք ընտրությունները չեն կարող անցնել առանց ատելության մթնոլորտի. Դանիելյան
Զորավարժություններ

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

0
(Թարմացված է 23:57 22.03.2021)
Բարձր անցանելիություն, կրակի ճշգրտություն, ունակություն՝ գործել այնտեղ, որտեղ սովորական մարտական տեխնիկան պարզապես չի գոյատևի․ Ռուսաստանում պատրաստվում են սպառազինության վերցնել «Մագնոլիա» ինքնագնաց հրետանային կայանքը (ԻՀԿ)։

Այս հրանոթները կփոխանցեն արկտիկական ստորաբաժանումներին, որոնք խնդիրներ են կատարում կլիմայական արտակարգ պայմաններում։ Նորագույն ԻՀԿ-ի և Անդրբևեռյան կայանների մյուս բացառիկ սարքավորումների մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Հատուկ պահանջներ

Ծայրագույն հյուսիսի շրջաններում տեղակայված ստորաբաժանումների համար նախատեսված նոր ինքնագնացի մասին հայտնի էր դարձել դեռ 2017-ին: Այն ժամանակ ՊՆ-ում հայտարարել էին, որ 120 միլիմետրանոց «Մագնոլիան» դրվելու է զրահապատ երկօղակ թրթուրավոր փոխադրողի շասսիի վրա:

Կայանք
© Photo : Public Domain / U.S. Army Corps of Engineers, photographer not specified or unknown : Clear Air Force Station Alaska

Փորձանմուշները նախնական փորձարկումներ են անցնում, որոնք արդեն ցույց են տվել, որ կայանքը կարող է արդյունավետ գործել անկայուն հողերի վրա, այդ թվում՝ ճահճապատ և ձյունածածկ տեղանքում: Իսկ շարժիչն անխափան աշխատում է ծայրահեղ ցածր ջերմաստիճանների դեպքում։

Նախագիծը մշակել են «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ «Նաբրոսոկ» փորձնական-կոնստրուկտորական աշխատանքի շրջանակում։ Բացի ԻՀԿ-ից, ենթադրվում է, որ Հյուսիսում մարտական գործողությունների համար կթողարկվի բարձր ինտենսիվ հրետանային-ականանետային սպառազինության մի ամբողջ ընտանիք։

«Մագնոլիայի» տեխնիկական բնութագրերը մասամբ բացահայտվեցին «Բանակ-2019 համաժողովի ընթացքում։ Քարշակը 27 տոննանոց թրթուրավոր զրահապատ ԴՏ-10ՊՄ «Վիտյազ» ամենագնացն է՝ ավելի քան 10 տոննա բեռնունակությամբ։ Արագությունը՝ մինչև 45 կմ/ժ, ջրային արգելքների հաղթահարումը՝ մինչև 6 կմ/ժ։ Առանց վերալիցքավորման կարող է անցնել մոտ 700 կմ։ Անձնակազմը՝ 4 մարդ, մարտական բաժինը տեղակայված է հետևի հատվածում։

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Համակցված կիսաավտոմատ ակոսավոր թնդանոթը համատեղում է հաուբիցի և ականանետի ֆունկցիաները: Ունի զինամթերքի լայն տեսականի, այդ թվում՝ կրակում է «Նոնա» ԻՀԿ-ի արկերով։ Կարելի է օգտագործել նաև կառավարվող «Կիտոլով-2»-ները, որոնք նախատեսված են թեթև զինտեխնիկան և ինժեներական կառույցները ոչնչացնելու համար։ Լազերային կիսաակտիվ ինքնանշանավորման համակարգի շնորհիվ անշարժ թիրախը խոցելու հավանականությունը մոտ է մեկի։ Մարտական պաշարը՝ 80 արկ։ Զենքը բեկորաֆուգասային զինամթերքով թիրախը խոցում է ավելի քան 8 կմ հեռավորությունից, կառավարվողներով՝ մինչև 10 կմ։ Արագությունը՝ րոպեում 10 կրակոց։

Արկտիկայի «պատյանը»

«Մագնոլիայի» հիմնական խնդիրներն են հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի օբյեկտների, հրթիռային կայանքների, զրահատեխնիկայի, ամրաշինական կառույցների, դեսանտային միջոցների և հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումը: Ի դեպ, հեռանկարային ԻՀԿ-ն Արկտիկայի խստաշունչ կլիմայական պայմանների համար նախատեսված մարտական տեխնիկայի միակ օրինակը չէ։

Օրինակ՝ ՀՕՊ ստորաբաժանումների համար մշակել են «Պանցիր» զենիթահրթիռային համալիրի արկտիկական տարբերակը։ Այս զենիթահրթիռային համալիրն իր կարողություններն արդեն ցուցադրել է մի քանի ռազմական հակամարտություններում, սակայն ծայրագույն Հյուսիսի համար նախագծում մի քանի էական փոփոխություններ են կատարել:

«Պանցիր-ՍԱ»-ի մարտական մասը տեղակայել են նույն «Վիտյազ» զրահապատ քարշակի վրա, սակայն հրաժարվել են զենիթային ինքնաձիգից, քանի որ ծայրահեղ ցածր ջերմաստիճանների դեպքում կրակոցների արդյունավետությունը լրջորեն նվազում է։ Թնդանոթի փոխարեն ավելացրել են վեց լրացուցիչ հրթիռային կայան՝ մինչև 20 կիլոմետր գործողության շառավղով։

Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում

Հակաօդային պաշտպանության՝ ընդլայնված անցանելիությամբ ևս մեկ միջոց է «Տոր-Մ2ԴՏ» ԶՀՀ-ն, որը սպառազինության մեջ է ներառվել նախորդ տարվա ամռանը։ Այդ տեխնիկան կարող է աշխատել -50 °C –ից ցածր ջերմաստիճանում, շարժվել խիստ խոչընդոտային տեղանքում և հաղթահարել ջրային արգելքները։ Համալիրը հիմնված է երկօղակ զրահապատ ամենագնացի վրա։ Գլխավոր օղակում անձնակազմի կենսապահովման մոդուլն է, իսկ հրթիռային գործարկիչը հետևում է` երկրորդ օղակում։

Մարտավարական-տեխնիկական բնութագրերը նույնն են, ինչ սովորական «Տորինը»։ Խոցում է օդային թիրախների բոլոր տեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ, կառավարվող զինամթերք և ոչ մեծ ԱԹՍ-ներ՝ մինչև 16 կմ հեռավորության և մինչև 12 կիլոմետր բարձրության վրա։ Մարտական պաշարը՝ 16 զենիթային հրթիռ, որոնք գործարկվում են 2,5 վայրկյան ընդմիջումով։ Ընդ որում՝ «Տորն» աշխատում է «մեկ հրթիռ-մեկ թիրախ սկզբունքով», ինչը հաստատում է դրա բարձրագույն ճշգրտությունը։

Ցամաքում մարտական գործողությունների համար արկտիկական ստորաբաժանումներին մատակարարում են Տ-80ԲՎՄ արդիականացված տանկեր, ինչպես նաև ՄՏ-ՄԲ զրահափոխադրողների վրա հիմնված հաուբիցներ։

Տեղափոխման միջոցներ

Արկտիկական խմբավորման զինծառայողները նույնպես տեղափոխվում են հատուկ պատրաստված տեխնիկայով։ Օրինակ՝ Մի-8ԱՄՏՇ–ՎԱ ուղղաթիռով։ Այս ուղղաթիռի առանձնահատկություններից մեկը յուղի և փոխանցման համակարգերի տաքացումն է, շարժիչները գործարկվում են առանց որևէ խնդրի անգամ -60°C-ի դեպքում։Պտուտակաթև մեքենայի բեռնախցիկը նույնպես տաքացվող է։

Արկտիկական Մի-8-ի թռիչքի հեռավորությունը՝ լրացուցիչ վառելիքային բաքերով, գերազանցում է 1400 կիլոմետրը, իսկ օդում կարող է գտնվել ավելի քան 7 ժամ։

Ցամաքում զինծառայողներն օգտագործում են նաև լավ հայտնի «մոտոլիգաները», բայց հատուկ թրթուրներով, որոնց դեպքում գետնի վրա ճնշումն ընդամենը 0,28 կգ է 1 սանտիմետր քառակուսու վրա, այսինքն՝ ավելի քիչ, քան հետիոտնի դեպքում։

Կան նաև ձնաճահճագնացներ՝ գերցածր ճնշման հսկայական անիվներով։ Դրանցով զինվորականները տեղանքի հետախուզում են իրականացնում, երթուղիներ բացում, գնահատում սառցային իրավիճակը, ուղեկցում ռազմական տեխնիկայի շարասյուները։

Բացի այդ, զինվորներն ու սպաները տեղաշարժվում են ջեռուցվող խցիկով ձնագնացներով, ծայրահեղ ցածր ջերմաստիճաններին հարմարեցված «Ուրալ» և «ԿԱՄազ» լիաքարշակ բեռնատարներով, օդային բարձիկ ունեցող նավակներով։ Որոշ ստորաբաժանումներ օգտագործում են նաև սահնակներ՝ լծված շներին կամ եղջերուներին․ այս հնագույն տրանսպորտը կարող է անցնել այնտեղով, որտեղով չի անցնի ամենալավ պատրաստված ամենագնացը։

Բնականաբար, արկտիկական ստորաբաժանումները նաև հատուկ արտահագուստ են ստանում։ Հագուստի ստանդարտ փաթեթը բաղկացած է մոտ 20 կտորից։ Հանդերձանքը պատրաստված է բազմաշերտ նյութից, շատ տաք է, թեթև և չի կաշկանդում մարտիկի շարժումները։

Ռուսական Ս–400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

0
թեգերը:
Զենք, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Նոնայի» փոխարեն «Լոտոս». Ռուսաստանը նորագույն ինքնագնաց թնդանոթ է փորձարկել
«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը
Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար