Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

261
(Թարմացված է 11:18 03.03.2021)
Նախարարը տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:

Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին

261
թեգերը:
կայան, Պատերազմ, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են
Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը
ԱԹՍ-ն կարող է նաև բերքն ու բարիքն ավելացնել, իսկ համակարգիչը` այգի ոռոգել

«Ցավոք, «լավ տղեն» դեռևս առանց աշխատանքի փող առնողն ա». Ռուբեն Վարդանյան

103
(Թարմացված է 17:17 14.05.2021)
Ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում ամփոփել է 2001–ին մեկնարկած «Հայաստան–2020» նախագիծը և խոսել ժամանակակից մարտահրավերների մասին։

«Պատմության մեջ առաջին անգամ ապրում ենք մի միջավայրում, երբ երիտասարդները սովորեցնում են ավագ սերնդին` օֆֆլայնից տեղափոխվում ենք օնլայն»։

Վարդանյանը վերլուծեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն` իմ ընտանիքը» կարգախոսը, խոսեց Հայաստանի զարգացման բաց և փակ մոդելների, մտավոր ռեսուրսների կոնսոլիդացիայի անհրաժեշտության և միասնականության մեխանիզմների մասին։

Նրա խոսքով` 21–րդ դարի պետությունը պետք է դառնա ավելի մոբիլ ու ճկուն, կա պետական և ցանցային, մասնավորի և պետականի հարաբերությունների նոր բանաձևի որոնման անհրաժեշտություն։

«Հայաստանը շանս ունի». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը

103
թեմա:
ԱրտԲոքս
Ըստ թեմայի
Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը
 «Տունս միայն այնտեղ է»․ Ռուբեն Վարդանյանի հետաքրքիր հարցազրույցը ռուսական հեռուստաալիքին
Նոր աշխարհի մարտահրավերներն ու հաջողության գաղտնիքը. Ռուբեն Վարդանյանի հոդվածը Forbes-ում

Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին

147
(Թարմացված է 17:05 14.05.2021)
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում ստեղծված լարվածությանն ու ՀՀ իշխանությունների գործելակերպին։

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստեղծված իրավիճակի վրա սևեռեն միջազգային հանրության ուշադրությունը, մինչդեռ նման բան չեն անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ հայկական զինուժը պետք է փորձեր գերեվարել մեր պետական սահմանը հատած ադրբեջանցի զինվորականներին, որպեսզի նրանց փոխանակեր Բաքվում պահվող հայ գերիների հետ։ 

«Առաջ են գալիս և մեր իսկ տարածքը դարձնում առևտրի առարկա։ Երեկ ուշ գիշերին ավարտվել է բանակցությունների հերթական փուլը և տարածված տեղեկատվության համաձայն` ադրբեջանցիները պետք է վերադառնային ելման կետ, սակայն դրա փոխարեն ավելի են ամրապնդվում մեր դիրքերում»,– իր մտահոգությունը հայտնեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Հակոբյանի կարծիքով` չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիևը եկել են համաձայնության, որ սահմանին ստեղծվի արհեստական լարվածություն, ինչի արդյունքում կհաստատվի ռազմական դրություն և արտահերթ ընտրությունները կչեղարկվեն, քանզի Փաշինյանն, ըստ նրա, վերարտադրվելու ոչ մի հնարավորություն չունի։   

Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է իմանան` իրենք էլ են բացառված. Մարուքյան

147
թեգերը:
Ընտրություններ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Սյունիք, Վահե Հակոբյան
Ըստ թեմայի
Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան
ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստացել Հայաստանից. Զայնետդինով
Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին
Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան
Депутат от фракции Мой шаг Рубинян Рубен на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн

Պատրաստ ենք նաև այլ սցենարների. Ռուբինյանը` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

0
(Թարմացված է 21:45 14.05.2021)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խոսքով`ադրբեջանական զորամիավորումների ներթափանցումը ՀՀ սուվերեն տարածք անընդունելի է։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զորամիավորումները պետք է անհապաղ դուրս գան ՀՀ տարածքից։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը` մեկնաբանելով վերջին օրերին Սյունիքի, Գեղարքունիքի և Սիսիանի ուղղություններով ադրբեջանական զորամիավորումների առաջխաղացումը։

«Ադրբեջանը, ապօրինի կերպով խախտելով միջազգային իրավունքը, մտել է ՀՀ սահմանից ներս, ինչն անընդունելի է»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով` ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելուց հետո ՀՀ կառավարությունը դիմել է պատշաճ գործողությունների, որոնք ընթացքի մեջ են։

«Մենք առայժմ դիմում ենք քաղաքադիվանագիտական մեթոդների, բայց պատրաստ ենք այլ սցենարների ևս»,- նշեց Ռուբինյանը։

Իշխանական պատգամավորն իր գործընկերներին հորդորեց մեղավորներ փնտրելիս սլաքներն ուղղել ճիշտ ուղղությամբ, մեկ-մեկ էլ Ադրբեջանին ու Ալիևին մեղադրել։

«Մենք մեղավոր ենք Արցախի կորստի համար, մենք մեղավոր ենք պատերազմի համար, Հայաստանին մեղադրում էին քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ, մենք մեղավոր ենք ստեղծված իրավիճակի համար, բա լավ, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չէ՞, Ադրբեջանը ոչ մի բանում մեղավո՞ր չէ»,- նշեց պատգամավորը և խորհրդարանականներին կոչ արեց ՀՀ նկատմամբ արտաքին սպառնալիքի դեպքում ձևավորել կոնսենսուս, դադարեցնել ներքաղաքական պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել։

 

0