«Իսկանդերի» հնարավորություններն ու առավելությունները

441
Տեսանյութը ներկայացնում է ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հնարավորությունները։

«Իսկանդերը» ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր է։ Այն բարձր ճշգրտությամբ` մինչև 500 կմ խոցում է փոքր չափի ու մեծ մակերես ունեցող թիրախները։ Անհրաժեշտության դեպքում կարելի է զինել ավելի հեռահար հրթիռներով` 2000 կմ։

Ինքնագնաց կայանքի զանգվածը 42 տոննա է, հրթիռների քանակը երկուսն են։ Այն կարող է մինչև 80 կմ/ժամ արագություն ունենալ։ «Իսկանդերի» շասսին անիվային է, բարձր անցանելիություն ունի։ Մարտական հաշվարկը՝ երեք մարդ։

«Իսկանդերի» առավելություններն են՝

  • Ռազմավարական շարժունակություն
  • Թաքնված մարտական հերթապահություն իրականացնելու և հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորություն
  • Հրթիռների համար թռիչքային առաջադրանքի ավտոմատ հաշվարկ ու մուտքագրում
  • Մարտունակ է կրակային ու ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում։
441
թեգերը:
Ռուսաստան, Զենք, Իսկանդեր
(1:02 / 6.89Mb / просмотров видео: 1274)

Ինչպես դիմավորեցին Սերգեյ Լավրովին Երևանում. տեսանյութ

135
(Թարմացված է 20:07 05.05.2021)
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան էր եկել նաև անցած տարվա նոյեմբերի 21-ին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները` Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը: 

Վաղը` մայիսի 6-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։

Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք` Լավրովը Հայաստան էր եկել նաև անցած տարվա նոյեմբերի 21-ին։

Լավրովի այցի օրակարգում է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հարցը. Այվազյան

135
թեգերը:
Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի
Լավրովն ու Փաշինյանը կհանդիպեն Երևանում

«Պատրաստել ենք կանաչ անձնագրերի պլատֆորմը». Փաշինյանը նշել է ճամփորդելու պարտադիր պայմանը

136
(Թարմացված է 16:20 05.05.2021)
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել, ավելին, մի քանի ժամ Ազգային ժողովում անցկացրել է տեսախցիկների առաջ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը:

«Կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման փուլում, և այդ նախանշանները կապված են առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության հետ։ Վերջին շաբաթում կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանում էլ կորոնավիրուսի թվերի նվազում ունենք»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով ՝ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը:

«Մենք ՀՀ-ում արդեն պատրաստել ենք կանաչ անձնագրերի էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներն իրենց հեռախոսների վրա ունենան պատվաստումը հավաստող տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ճամփորդել՝ սահմանափակումների առկայության պայմաններում։ Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Հայաստանում պատվաստումները դառնան համընդհանուր։ Այսօր դրությամբ ՀՀ քաղաքացիներից կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 5000-ը, ինչը, ըստ Փաշինյանի, բավարար ցուցանիշ չէ։

ՀՀ վարչապեըի պաշտոնակատարը նշեց, որ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել, ավելին, մի քանի ժամ Ազգային ժողովում անցկացրել է տեսախցիկների առաջ։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն

Նա նաև շեշտեց, որ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն անվճար են կատարվում։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 493–ով և դարձել 217900։ 

136
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, պատվաստումներ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընտրական ելույթի փոխարեն Փաշինյանը խորհրդարանին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Մհեր Գրիգորյանն ու Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն էլ պատվաստվեց կորոնավիրուսի դեմ
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

101
(Թարմացված է 00:19 06.05.2021)
Թաթոյանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսպես է վերնագրել իր նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանականդ ընկալումների մի քանի օրինակ։

  • Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
  •  Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
  • Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
  • Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
  •  Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
  • Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն»,–գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

101
թեգերը:
Բաքու, պուրակ, զինծառայող, միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Գլխատումներ, մահացածների նկատմամբ անարգանք․ ՄԻՊ-ը 297 տեսանյութ ու լուսանկար է վերլուծել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց