«Մեր անունն է հայկական բանակ». ընդդիմության երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով

190
(Թարմացված է 22:22 27.02.2021)
Հանրապետության հրապարակում ընդդիմության երթի մասնակիցները կանգ չառան։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կառավարության այս շենք գալու են մեկ անգամ և վերջնական։

Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքից հետո դրա կազմակերպիչներն ու մասնակիցներն անցան Բաղրամյան–Սայաթ Նովա– Նալբանդյան փողոցներով, հասան Հանրապետության հրապարակ։ Այստեղ, ի դեպ, կանգ չառան կառավարության շենքի դիմաց, անցան որևէ հայտարարության ու կանգառի։

«Երեկ մենք պայմանավորվել ենք, որ այս շենքում նստած մեկին մենք ասելիք չունենք։ Գալու ենք, այսպես անտարբեր անցնելու ենք, որովհետև մենք այս շենք գալու ենք մեկ անգամ և վերջնական»,– կառավարության շենքի մոտով անցնելիս ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև հիշեցրեց, որ այսօր ՀՀ նախագահը մերժել է ստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԳՇ պետի ազատման վերաբերյալ և առարկություններով վերադարձրել գործադրի ղեկավարին։ Նրա խոսքով, սա վարչապետի պաշտոնանկության ճանապարհին առաջին մեծ քայլն է։ Նշենք, որ իրավական ընթացակարգը նախատեսում է, որ վարչապետը կարող է 5 օրվա ընթացքում դարձյալ նույն առաջարկով դիմել ՀՀ նախագահին։ Նախագահը դրանից հետո և 3 օր կունենա որոշում ընդունելու` կամ ստորագրել վարչապետի առաջարկը, կամ դիմել ՍԴ։

Հանրապետության հրապարակից հետո երթն անցավ Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով ու վերադարձավ Բաղրամյան պողոտա։

Պատերազմն ավարտվեց, հոգեբանական խնդիրները մնացին. ո՞ւմ դիմել

Նշենք, որ Վազգեն Մանուկյանն այսօր հանրահավաքի ավարտին՝ երթից առաջ հայտարարել էր, որ վաղը ընդդիմությունը բեմը տրամադրում են մշակույթի գործիչներին ու մտավորականներին։

190
թեգերը:
երթ, ընդդիմություն
Ըստ թեմայի
Դիվանագետները կարո՞ղ են միանալ բանակին. ԱԳՆ–ից պատասխան չունենք
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները
Վարչապետը դատախազին չի՞ հրավիրել. դատախազությունը պարզաբանում է

Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են

26
(Թարմացված է 00:41 20.03.2021)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կտրուկ հայտարարությունները նոր ճգնաժամ են առաջացրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում։

Մոսկվայում պնդում են, որ իրավիճակն անդառնալի կետին է մոտենում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների  համար նույնիսկ իր դեսպանին հետ է կանչել Վաշինգտոնից։ Սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։ Ավելի մանրամասն՝ մեր տեսանյութում։

Հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվել են։ Առիթը Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն են՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով։

Ինչպես նաև Ջո Բայդենի անհիմն մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։

Մոսկվայում Սպիտակ տան ղեկավարի խոսքերը բնութագրել են որպես երկու երկրների հարաբերությունների ցածրագույն կետ։

Ռուսաստանը խորհրդակցությունների համար նույնիսկ Վաշինգտոնից հետ է կանչել դեսպանին։ ԱԳՆ-ն պատրաստվում է դիվանագետի հետ քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների լրիվ հետընթացի սպառնալիքը։

«Ստեղծված իրավիճակը հետևանք է Վաշինգտոնի նպատակաուղղված քաղաքականության, որը վերջին տարիներին, ըստ էության, գիտակցաբար փոխգործակցությունը փակուղի է մտցրել։ Մեր երկրի նկատմամբ վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը չի համապատասխանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերին, իսկ ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարություններն առհասարակ սպառնալիքի տակ են դնում առանց այդ էլ չափազանց պայթունավտանգ  հարաբերությունները»,– ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տեսակետն է։

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

«Մենք կարողանում են պաշտպանել մեր սեփական շահերը։ Եվ կշարունակենք աշխատվել նրանց հետ, բայց այն ոլորտներում, որոնցով ինքներս ենք հետաքրքրված։ Եվ այն պայմաններով, որոնք շահավետ են մեզ համար։ Եվ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, չնայած մեր զարգացումը կանգնեցնելու բոլոր փորձերին, չնայած պատժամիջոցներին, չնայած վիրավորանքներին։ Նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»,– ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

Չնայած դրան, Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։

26
թեգերը:
պատժամիջոցներ, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ

Մարդիկ հոգնել են, բայց պետք է զգոն լինել. հարցազրույց առողջապահության նախարարի հետ

56
(Թարմացված է 20:23 19.03.2021)
«Sputnik զրույց» հաղորդման շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ զրուցել ենք երկրի առաջ ծառացած առողջապահական մարտահրավերների և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Համավարակի և պատերազմի պատճառով առաջացած ներհայաստանյան ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին կարևոր առաքելություն ունի կառավարությունը, առողջապահական մասով մեծ է առողջապահության նախարարության դերը։

Հոգեբանական աջակցությունից մինչև բուժզննում, վերականգնողական աշխատանքներ, պրոթեզավորում. նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է` գերատեսչությունում այս ամենին մասնակցում են ունեցած լիազորությունների ու պարտավորությունների շրջանակում։

«Փորձում ենք համակարգել բոլոր վերականգնողական կենտրոնների աշխատանքները, կապեր ստեղծել մեր արտասահմանյան գործընկերների հետ` ապահովելու համար նյութատեխնիկական թարմացումը, նաև վերանայվել են վերականգնողական բուժման համար պետական պատվերով իրականացվող ծառայությունների գները և մի շարք միջոցառումներ են իրականացվել»,- ասաց նա։

Այս ամենի համատեքստում մեծ ուշադրություն են պահանջում նաև կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կորոնավիճակագրությունը Հայաստանում շարունակում է աճ գրանցել։ Դրան զուգահեռ մեր երկրում արդեն մեկ ամիս է` մեկնարկել է պատվաստման գործընթացը։

Թագավարակի թվերի աճի և առողջապահության նախարարության` կորոնավարակի դեմ իրականացվող պայքարի քաղաքականության շուրջ զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։

56
թեգերը:
կորոնավիրուս, Պատերազմ, ՀՀ Առողջապահության նախարարություն, Անահիտ Ավանեսյան
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է». ինչու մեկ տարի անց էլ չեն գտել պայքարի արդյունավետ ձևերը
Հայաստանում կա՞ն կորոնավիրուսի կրկնավարակի դեպքեր․ պարզաբանում է նախարարը
Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը