Ընդդիմությունը բեմահարթակ է տեղադրում Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում

72
(Թարմացված է 15:06 27.02.2021)
Ընդդիմությունը փետրվարի 25-ին հայտարարել է անժամկետ նստացույցի մասին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայրենիքի փրկության շարժումը որոշել է բեմահարթակ տեղադրել Երևանի Բաղրամյան պողոտայի հենց երթևեկելի մասում, որը նրանց կողմից փակ է փետրվարի 25-ից։

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 15-ին նախատեսված է հանրահավաք։ Տարբեր կողմերից պողոտա են գալիս մարդիկ։ Կան նաև նրանք, որոնք գիշերել են փողոցում տեղադրված վրաններում ու պատրաստվում նե մասնակցել բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը փետրվարի 25-ին հայտարարել է անժամկետ նստացույցի մասին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նույն օրը՝ ավելի վաղ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Անհետաձգելի գործեր ունեի». ԿԳՄՍ նախարարը` վարչապետի հանրահավաքին չմասնակցելու մասին

72
թեգերը:
հանրահավաք, ընդդիմություն
Ըստ թեմայի
Սաշիկ Սարգսյանը պահանջում է «բուկետի» հրաժարականը. նա ներկա է ընդդիմության հանրահավաքին
Ազատության հրապարակը բազմամարդ է․ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում

«Ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու»․ Փաշինյանը շքանշանը փոխանցեց Կոմանդոսի որդուն

41
(Թարմացված է 16:45 08.05.2021)
Կոմանդոսի որդին հուսով է, որ իր հորը հետմահու հանձնված այս պարգևը դառնալու է մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը։

Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետի պաշտոնակատարը ցավով է նշել, որ «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչումը հանձնում է ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ նրա որդուն։

«Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են։

Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել։ Նա հույս է հայտնել, որ այս կոչումը կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կոմանդոսին ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը ստորագրել է այսօր։

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսի 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 1-ին առաջարկել էր Կոմանդոսին ազգային հերոսի կոչում շնորհել։

41
թեգերը:
ազգային հերոս, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները․ «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում

168
(Թարմացված է 15:43 08.05.2021)
Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր, վերջում բեմ բարձրացավ ու հայերեն շնորհակալություն հայտնեց փոքրիկներին։

Ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախումբը «France 3» հեռուստատեսության եթերում կատարել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» («Pour toi Arménie») երգը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է եթերի տեսագրությունը։ Երգչախումբը ելույթ է ունեցել հեռուստահաղորդման ընթացքում․ տաղավարում հյուրերի թվում է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Այս կատարումը նրա համար ակնհայտորեն անակնկալ էր։

Երգչախմբի ելույթը սկսվում է դուդուկահար Արտյոմ Մինասյանի կատարմամբ։ Առաջին իսկ հնչյուններից հուզված Ֆիորին տարուբերում է գլուխն ու հաղորդման մյուս հյուրին՝ հայտնի մոդել Կառլա Բրունիին ցույց է տալիս իր առջև դրված դուդուկը՝ ներկայացնելով, թե ինչ գործիք է հնչում։

Փոքրիկները սկսում են երգել, ու Ֆիորիի աչքերում արցունքներ են հայտնվում։ Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր։

Ելույթից հետո հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում «Cap Coeur» մանկական երգչախմբին և դուդուկահար Արտյոմին, որոնք այս կատարումը պատրաստել էին հատուկ Պատրիկ Ֆիորիի համար։

«Պատրիկին նույնպես հուզեցին մանկական ձայները»,- նկատում է հաղորդավարուհին։

Ֆիորին բեմ է բարձրանում, հայերեն «շնորհակալություն» ասում, հետո արդեն ֆրանսերեն շարունակում․

«Շնորհակալություն, երեխաներ։ Դա հրաշալի էր։ Շատ, շատ, շատ գեղեցիկ նվեր է»։

Պատրիկ Ֆիորին հուզառատ խոսքերից հետո խոնարհվում է փոքրիկների առջև։

Պատրիկ Ֆիորին հայուհու հետ երգել է «Դլե յամանը». տեսանյութ

 

168
թեգերը:
տեսանյութ, երգ, Շառլ Ազնավուր
Կապիտոլիում

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 50 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին

0
(Թարմացված է 20:11 08.05.2021)
Հեղինակավոր քաղաքական գործիչը կոչ է արել դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, անդրադարձել է Ադրբեջանում պահվող մոտ 200 հայ ռազմագերիների խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի բարձրաստիճան անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել առնվազն 50 միլիոն դոլար մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Սմիթը նշել է, որ օգնությունը պետք է ուղղվի Արցախի ժողովրդին պարենային անվտանգության, բնակարանային խնդիրների, բժշկական օգնության, ենթակառուցվածքների և այլ անհետաձգելի կարիքների համար։

Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում Քրիս Սմիթը նշել է, որ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ավերիչ զավթողական պատերազմը ոչ միայն հազարավոր զոհերի պատճառ դարձավ, այլև հազարավոր մարդկանց զրկեց օթևանից և վնասեց կենսական ենթակառուցվածքները։ Սմիթն իր նամակում հիմնավորում է պատերազմի հետևանքները հաղթահարելու համար 50 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտությունը։

Կոնգրեսականը նաև վճռականորեն դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրումն ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմում նրանց օգտագործումը։

Նա իր նամակում կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական ցանկացած օժանդակությունը:

Սմիթը նաև շեշտել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են տապալել Արցախում խաղաղության հաստատման հեռանկարները և հրաժարվում են հայրենիք վերադարձնել մոտ 200 հայ ռազմագերիների։

Նշենք` Քրիս Սմիթը դեռ պատերազմի օրերին հանդես էր եկել հայտարարություններով, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

0
թեգերը:
Ադրբեջան, ԱՄՆ, Արցախ
Ըստ թեմայի
907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը
ԱՄՆ-ն օգնում է ագրեսորին, որ նա ավելի ագրեսիվ դառնա. Տեր-Գրիգորյանցը՝Բայդենի որոշման մասին
Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել ավելի քան 100 մլն դոլար հատկացնել ՀՀ–ին և Արցախին