Աղբամաններ, նստարաններ, բարիկադներ․ Մանուկյանի կոչով ընդդիմադիրները փակում են ԱԺ–ի մուտքը

132
(Թարմացված է 18:30 25.02.2021)
Վազգեն Մանուկյանը վստահ է՝ այս պահը բաց թողնելը կնշանակի կորցնել մեր հայրենիքը։

Ընդդիմադիրները փակում են ՀՀ Ազգային ժողովի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից։ Բաղրամյան փողոցում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց Վազգեն Մանուկյանը։

«Այս փողոցը փակելու ենք, չի աշխատելու այս փողոցը, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն բերեն»,- հայտարարեց Մանուկյանն ու նշեց, որ սա պատմական պահ է, և պայքարն էլ ապագա սերունդների համար է։ Հայաստանի 3–րդ հանրապետության առաջին վարչապետը կոչ արեց մասնակիցներին լինել համբերատար, զուսպ։ Նա ընդգծեց՝ պետք է պատրաստ լինել, որ ամբողջ գիշեր այդտեղ են մնալու։

«Այս պահը բաց թողնել, նշանակում է կորցնել հայրենիքը»,- նշեց Մանուկյանը։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց արգելափակել Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքը՝ աղբամաններ, նստարաններ տեղադրելով և բարիկադներ ստեղծելով։

«Մեկ ժամից այստեղ կլինեն վրաններ, համապատասխան վառարաններ, բոլոր հնարավորությունները․ մնում ենք այստեղ՝ հատ-հատ ԱԺ պատգամավորները կամ գալիս են Խորհրդարան, կամ մենք նրանց կբերենք Խորհրդարան»,- նշեց Սաղաթելյանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

132
թեգերը:
աղբաման, Վազգեն Մանուկյան, ԱԺ, ընդդիմություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
Ըստ թեմայի
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Բանակը ապաքաղաքական կառույց է. ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ

ՆԱՏՕ–ի հետախույզները հաճախակիացրել են թռիչքները. նրանց ինչի՞ն են պետք Կամչատկան ու Դոնբասը

13
Ռուսաստանի ՊՆ տվյալներով` ՆԱՏՕ–ի հետախույզները դիտավորյալ սադրանքներ են կատարել Ռուսաստանի սահմանների մոտ. այնքան մոտ են թռել, որ ռուսական կողմը ստիպված է եղել երկինք բարձրացնել կործանիչներ և ցրել դաշինքի ավիացիան։

ՆԱՏՕ–ի ինքնաթիռները վերջին շաբաթվա ընթացքում գերազանցել են սեփական ռեկորդը։ Նրանք 58 անգամ մոտեցել են ռուսական սահմաններին։ ՆԱՏՕ–ի ինքնաթիռներն ի՞նչ են փորձում գտնել Կամչատկայի և Սև ծովի ափերին։ Եվ ինչո՞ւ են նրանք մշտադիտարկում Ուկրաինայի և Դոնեցկի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման գիծը։

Ռուսաստանի ՊՆ տվյալներով` միայն վերջին շաբաթվա ընթացքում ռուսական սահմաններին է մոտեցել 43 ռազմական ինքնաթիռ և 15 անօդաչու թռչող սարք։ Դրանք չափազանց շատ են մոտեցել, բայց սահմանը չեն հատել։

Ռուսաստանի ՌՏՈւ հերթապահ կործանիչները երկու անգամ ստիպված են եղել ցրել սադրիչներին Կամչատկայի ափի մոտ, ուր մոտեցել է ԱՄՆ ՌՕՈւ RC-135 հետախուզական ինքնաթիռը։

Նկատելով վտանգը` ռուսական ՄիԳ–31–ը իսկույն երկինք է բարձրացել և ուղեկցել անկոչ հյուրերին թերակղզու ափի երկայնքով` Խաղաղ օվկիանոսի վրայով։

Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Ամերիկացիներին այլ բան չէր մնում, քան շրջվել դեպի տուն, իսկ ռուսական կործանիչը վերադարձել է բազա։

ՌԴ պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ՆԱՏՕ–ն պարբերաբար սադրանքներ է իրականացնում ոչ միայն երկնքում, այլ նաև ծովում։

«Նրանք ստուգում են մեր համբերությունը, խաղում նյարդերի վրա։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,–ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Օտարերկրա հետախույզները զննում են ոչ միայն Ռուսաստանի սևծովյան ափը, այլ նաև Ուկրաինայի և Դոնբասի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման ամբողջ գիծը, ինչով ավելի շատ են սրում առանց այն էլ բարդ իրավիճակն Ուկրաինայի արևելքում։

«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին

13
թեգերը:
Կամչատկա, Ռուսաստան, Դոնբաս, ՆԱՏՕ
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ

«Վստահ եղեք` բոլորս մտածում ենք ձեր մասին». Սարգսյանն այցելել է Խնածախի սահմանային բնագիծ

86
(Թարմացված է 19:37 19.04.2021)
ՀՀ նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ և նման կոչով դիմել զինվորներին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը Սյունիքի մարզ է մեկնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, եղել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում, ծանոթացել սահմանային բնագծին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և հետևեք ձեր առողջությանը»,–ասել է նախագահը։

Նա նաև զրուցել է հրամանատարի հետ, վերջինս շատ բարձր կարծիք է հայտնել զինվորների մասին։ Սարգսյանն այդ գովեստի խոսքերն ընդունել է որպես գնահատական։

«Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»,–ասել է նախագահը։

Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան

Սարգսյանը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշել է, որ մի քանի անգամ եղել է այս հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

86
թեգերը:
Արմեն Սարգսյան, Սյունիքի մարզ, Հայաստան