ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը ներկա է ընդդիմության բողոքի երթին։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու է եկել հանրահավաքի, նախկին պատգամավորը պատասխանեց. «Բուկետի հրաժարականի»,- ապա ավելացրեց,– ապիկար իշխանության հրաժարականի համար»։
Խոսելով պետական շենքերի գրավման դեպքում քաղաքացիների վրա կրակելու` «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, Ալեքսանդր Սարգսյանը նշեց, որ այս իշխանւթյուններից ամեն ինչ սպասում է։ «Որովհետև իրենք թուրքերին չկրակեցին, հայերին երևի կկրակեն»,– ասաց նա։
Անդրադառնալով իր ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերին` Ալեքսանդր Սարգսյանը հայտնեց, որ դրանցում որևէ առաջխաղացում կամ նորություն չկա։
Նշենք, որ Երևանում ժամը 18։00–ից մեկնարկել է ընդդիմության` նախապես հայտարարված բողոքի ակցիան։ Ընդդիմադիր 17 կուսակցություններն ու մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Երևանի կենտրոնում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքից ու երթից հետո դրանց մասնակցած մարզերի բնակիչներին ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով տանում են իրենց բնակավայրեր։
Այս տեսարանը Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում արձանագրել է Sputnik Արմենիայի տեսախցիկը։
Գործընթացի կազմակերպիչները թույլ չեն տալիս տուրիստական ավտոբուսներում նստած քաղաքացիներին պատասխանել լրագրողների հարցերին։
Լրագրողի հարցին, թե որտեղից են նրանք եկել Երևան, արդյո՞ք Մարտունիից, ավտոբուսում նստած տղամարդն արձագանքեց. «Թողեք էթանք, հո դուք զզվանք չեք»։
Հիշեցնենք` Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքն այսօր ավարտվեց Երևանի կենտրոնական փողոցներով անցկացված երթով ու Մյանիկյանի արձանի հարակից տարածքում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում հավաքվածները միացրին հեռախոսների լապտերները։ Այդ խնդրանքով նրանց դիմեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Գեղամ Մանուկյանը։
«Քանի որ մութ է, և շատերը չեն պատկերացնում` որքան մարդ կա այստեղ, միացնենք հեռախոսների լույսերը, որպեսզի երևա, թե որքան ենք մենք», - ասաց Մանուկյանը։
Դրանից անմիջապես հետո բոլորը միացրին հեռախոսների լապտերները և սկսեցին վանկարկել. «Առանց Նիկոլ Հայաստան»։
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ
Իսկ Հանրապետության հրապարակում հավաքվածները, որոնց եկել էին ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքին, նույն գործողությունն արեցին` այդկերպ հարգանքի տուրք մատուցելով Մարտի 1-ի զոհերի հիշատակին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Հիշեցնենք` այսօր Երևանում միանգամից երկու հանրահավաք էր կազմակերպվել։ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30–ին, իսկ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը 18։30-ին հանրահավաք է կազմակերպել Բաղրամյան պողոտայում։
2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։
«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։