ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրի վրա (Հրազդան քաղաքի մոտ) տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի վթար։ Դեպարտամենտը տեղեկությունը հաղորդել է ֆեյսբուքյան իր էջում և նաև տեսանյութ տեղադրել։
Վթարի հետևանքով որոշակի խոչընդոտներ են առաջացել երթևեկության համար։ Տեսանյութում երևում է` ինչպես է հսկայական մեքենան կողաշրջվել` փակելով երթևեկության համար սահմանված ուղիներից մեկն ամբողջությամբ։ Դեպարտամենտը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ իր հերթին հայտնում է, որ եղանակի պատճառով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Չայնի ոլորոններում» բուք է գրանցվել։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ընդդիմադիրները փակում են ՀՀ Ազգային ժողովի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից։ Բաղրամյան փողոցում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց Վազգեն Մանուկյանը։
«Այս փողոցը փակելու ենք, չի աշխատելու այս փողոցը, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն բերեն»,- հայտարարեց Մանուկյանն ու նշեց, որ սա պատմական պահ է, և պայքարն էլ ապագա սերունդների համար է։ Հայաստանի 3–րդ հանրապետության առաջին վարչապետը կոչ արեց մասնակիցներին լինել համբերատար, զուսպ։ Նա ընդգծեց՝ պետք է պատրաստ լինել, որ ամբողջ գիշեր այդտեղ են մնալու։
«Այս պահը բաց թողնել, նշանակում է կորցնել հայրենիքը»,- նշեց Մանուկյանը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց արգելափակել Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքը՝ աղբամաններ, նստարաններ տեղադրելով և բարիկադներ ստեղծելով։
«Մեկ ժամից այստեղ կլինեն վրաններ, համապատասխան վառարաններ, բոլոր հնարավորությունները․ մնում ենք այստեղ՝ հատ-հատ ԱԺ պատգամավորները կամ գալիս են Խորհրդարան, կամ մենք նրանց կբերենք Խորհրդարան»,- նշեց Սաղաթելյանը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Երևանի Հանրապետության հրապարակում այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ակցիան։ Ելույթ ունենալով նրանց առաջ` Փաշինյանը նախ հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը։
Նշենք, որ զուգահեռ Ազատության հրապարակում իրականացվում է Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած ընդդիմության բողոքի ակցիան։ Ընդդիմությունը միացել է ՀՀ ԶՈւ ԳՇ պահանջին և շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։
Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։