«Ո՞ւր են մեր չափագրողները, վերջապես`որտեղով է անցնում սահմանը Ներքին Հանդում». տեսանյութ

279
(Թարմացված է 16:32 21.02.2021)
Գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորականները խորհրդային ժամանակների սահմանային սյուներից ավելի շատ են առաջ եկել։

Սյունիքի մարզի Ներքին Հանդի նախկին գյուղապետ Նորիկ Դանիելյանն այժմ աշխատում է գյուղի կողքին գտնվող հայտնի Սոսու պուրակի տնկարանում։ Նա հետևում է, որ տեղացիներն ու զինվորականները պատահաբար չկտրեն այդ «սրբազան ծառերը»։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Դանիելյանն ասում է, որ մոտ երկու շաբաթ առաջ այստեղ կրակոցներ էին լսվում, սահմանը գյուղի կենտրոնից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։

Անվտանգությունից բացի լրջագույն խնդիրներից մեկը, նրա խոսքով, անասուններին վերադարձնելու անհնարինությունն է. կենդանիները սովոր են արածել հիմա արդեն ադրբեջանական ԶՈւ-ի վերահսկողության տակ անցած հատվածում։

«Անընդհատ ասում են Շուռնուխ, հա Շուռնուխ, բայց մենք ավելի վտանգավոր տեղում ենք, ինչպես ասում են` «թուրքերի մեջ», հենց սահմանին, քան մյուս գյուղերը… ես չգիտեմ հիմա այնտեղ ահաբեկիչնե՞ր են կանգնած, թուրքե՞ր են կանգնած, թե՞ ուրիշ մարդիկ»,-ասում է Դանիելյանը։

Նրա խոսքով` իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն գյուղին, օրինակ` այն պետք է սահմանամերձի կարգավիճակ ստանա(հարցազրույցը նկարահանվել է այդ որոշման ընդունումից առաջ)։

Նախկին գյուղապետն ընդգծում է, որ անհրաժեշտ է վերջիվերջո սահմանազատում իրականացնել։ Գյուղի բնակիչներն ու իրենք` ադրբեջանցիները, պետք է հստակ իմանան, թե որտեղով է անցնում սահմանը։ Բայց դրա համար հայ չափագրողներ և քարտեզագրողներ չեն եկել, իսկ գյուղացիները չեն կարող ինքնուրույն լուծել այդ խնդրով։

Ընդ որում, նրա խոսքով, ադրբեջանական զինուժը խորհրդային ժամանակների սահմանային սյուներից առաջ է եկել` իր հետևում թողնելով սահմանին գտնվող այգին։

Նրան անհանգստացնում են հայտարարությունները նոր պատերազմական գործողությունների հնարավորության մասին։ Չնայած որ դժգոհ է իշխանություններից, որոնք քիչ ուշադրություն են դարձնում գյուղին, Դանիելյանը բացասական է վերաբերվում Երևանում ընդդիմադիրների ակտիվությանը` համարելով, որ ընտրություններն այս պահին անտեղի են։

Նա ինքը չի պատրաստվում լքել գյուղը` համարելով, որ մարդիկ պետք է մնան Հայաստանում և նպաստեն երկրի զարգացմանը, ապահովեն անվտանգությունը։

Խնձորեսկ գյուղում տիրող իրավիճակի մասին առավել մանրամասն` Sputnik Արմենիայի հոդվածում։

279
թեգերը:
Ադրբեջան, Դելիմիտացիա, սահմանապահ, Դեմարկացիա, Սահման, Գյուղ, Ներքին Հանդ, Սյունիք
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները Սյունիքի մոտ կրակում են փոքր ու խոշոր տրամաչափի զենքերից. տեսանյութ
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից
Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին

Ընդդիմության լիդերները նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են

145
(Թարմացված է 16:18 26.02.2021)
Նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։ Հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

Հայրենիքի փրկության շարժման առանցքային լիդերներն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու ընդդիմադիր շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մտնում նախագահի նստավայր։

Հիշեցնենք`նախագահի աշխատակազմն այսօր ընդդիմության լիդերներին հայտնել էր, որ նախագահը ընդունել է ընդդիմության լիդերների հանդիպման առաջարկը և պատրաստականություն հայտնել հանդիպել նրանց հետ 15։40-ին։

Մինչ այդ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։

Նախապես հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

145
թեգերը:
հանդիպում, Նախագահ, ընդդիմություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի շրջանում

11
(Թարմացված է 12:20 26.02.2021)
Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն։

Արցախի Մարտակերտ քաղաքի շրջակայքում ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Սակրավորները հետազոտել են պայթյունավտանգ առարկաների առկայությունը մասնավոր տների տնամերձ հողամասերում ու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում:

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջայի հատուկ սարքավորված հրաձգարանում։

Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթուցիկ աշխատանքների անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:

Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 923 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

11
թեգերը:
Արցախ, ականազերծում, Ռուսաստան, խաղաղապահ
Ըստ թեմայի
ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ
Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը
Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ. Արցախում շարունակվում է ականազերծումը
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին. քննարկել են նոր ծրագրերը

0
(Թարմացված է 20:26 26.02.2021)
Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Նշվում է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:

Ֆրանսիան կրկին կաջակցի․ առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի թույլ կողմերը

«Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություներից և արդյունքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Կողմերը ներկայացրել են նոր մտահղացումները, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:

Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման և արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը:

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան