Ընդդիմության անհնազանդությունն առանց սադրանքների չանցավ. ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում

574
(Թարմացված է 19:19 20.02.2021)
Ոստիկանները, որ միջադեպի պահին այդտեղ չէին, արագ հավաքվեցին, շղթա կազմեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայի սկբնամասից չհեռանան:

Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ քիչ առաջ ծեծկռտուք սկսվեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ըստ որոշ աղբյուրների` ակցիայի մասնակիցները անցորդների հետ են կռվի բռնվել, որոնք սադրել են նրանց։

Ոստիկանները, որ միջադեպի պահին այդտեղ չէին, արագ հավաքվեցին, շղթա կազմեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայի սկբնամասից չհեռանան:

Ավելի վաղ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ «այսօրվանից Նիկոլի իշխանությունը Հայաստանում օր ու արև չպետք է ունենա»: Նա նշել էր, որ սկսում են նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին 4 ուղղություններով`Մաշտոցի փողոտա– Ամիրյան խաչմերուկ, մյուս ուղղությունը դեպի Սայաթ Նովա–Աբովյան, երրորդը`Բաղրամյան –Մոսկովյան, իսկ չորրորդ ուղղությունը դեպի «Նաիրի» կինոթատրոն։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Պատերազմի 44-րդ օրը բանակը դեռ 97%–ով համալրված չէր. Օհանյանը` Փաշինյանի քայլերի մասին

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Հիշեցնենք` փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Այսօր հայաստանյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

Իշխանությունն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին. Վանեցյան

574
թեգերը:
Ազատության հրապարակ, Ծեծկռտուք, ընդդիմություն, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ընդդիմությունը վերադառնում է փողոցային պայքարին. Ազատության հրապարակում հանրահավաք սկսվեց
Քոչարյանը Մանուկյանի փոխարե՞ն. փորձագետներն ընդդիմության ձևաչափի փոփոխում են կանխատեսում
Ընդդիմության ղեկավարներն ու նախագահները կրկին հանդիպել են. ի՞նչ է քննարկվել

Արմավիրցի հանդուգն գողերը․ կողոպտել են համագյուղացիների մեքենաներն ու տները․ տեսանյութ

70
(Թարմացված է 23:37 05.03.2021)
Գողության պահին տներում մարդիկ են եղել, բայց երիտասարդներն այնքան ճարպկորեն են իրենց գործն արել, որ աննկատ են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Արմավիրում իրավապահները բնակարանային գողություններ են բացահայտել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հացիկ գյուղի երկու երիտասարդներ վերջին շրջանում միայն իրենց գյուղում մտել էին մի քանի տուն ու գողացել տարբեր չափի գումարներ։

«Ընդ որում, գողության պահին տանը մարդիկ էին եղել, սակայն նրանք կա՛մ այգում, կա՛մ տան այլ հատվածում զբաղված էին եղել ինչ-որ աշխատանքով, ուստի չէին նկատել, որ տուն մարդ է մտել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ երիտասարդները միայն բնակարանային գողություններով չեն սահմանափակվել։ Ոստիկանները բացահայտել են նաև 7 մեքենայից կատարված գողություն, որոնցից վեցը համագյուղացիների մեքենաներն էին, իսկ մեկը կայանված էր եղել հարևան՝ Լուկաշին գյուղի սկզբնամասում։ Մեքենաներից ևս տարբեր չափի գումարներ էին հափշտակել։

Երիտասարդների «աշխատանքային գործունեությունն» այսքանով էլ չի սահմանափակվել։ Պարզվել է, որ նրանք այլ գողություններ էլ են կատարել։

Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Նախաքննությունը շարունակվում է․ իրավապահները խոստանում են՝ կպարզվեն ոչ միայն դեպքերի հանգամանքները, այլև յուրաքանչյուր դրվագում երիտասարդներից յուրաքանչյուրի դերակատարությունը։

Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում

70
թեգերը:
Արմավիր, գողություն
Ըստ թեմայի
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել

«Միայն թե դա էլ ինձ չվերագրեք». Պուտինը կատակել է «դղյակի» թեմայով. տեսանյութ

96
(Թարմացված է 19:42 05.03.2021)
«Մենք միասին ենք» համառուսաստանյան փոխօգնության ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ զվարճալի դեպք է տեղի ունեցել։

Ակցիայի մասնակիցներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ներկա լինել վերականգնողական-ժամանցային կենտրոնի բացմանը, որը գտնվում է Ստրելնայից 2 կմ հեռավորության վրա:

«Կարծես ևս մի դղյակ լինի, միայն թե ինձ չվերագրեք»,– կատակել է Ռուսաստանի առաջնորդը և խոստացել, որ կգնա այնտեղ։

Հիշեցնենք, որ վերջերս Գելենջիկում կառուցվող մի շինություն էին վերագրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա էլ իր հերթին հայտարարել էր, որ չի նայել Գելենջիկի «պալատի» մասին ֆիլմը, քանի որ ժամանակ չունի, բայց դիտել է այն տեսագրությունները, որոնք ցույց են տվել օգնականները։ ՌԴ նախագահը վստահեցրել էր, որ «հետաքննության» մեջ նշվող ունեցվածքից ոչինչ իրեն կամ իր բարեկամներին չի պատկանում և չի պատկանել։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ Գելենջիկի պալատի սեփականատերերը մեկ կամ մի քանի գործարարներ են, իսկ Կրեմլն անուններ չի հրապարակի, որովհետև դա կոռեկտ չի լինի։

Mash Telegram-ալիքն անդրադարձել էր այդ թեմային։ Լրագրողներն այցելել էին տարածք, նկարահանել շինության ներսը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շինության սեփականատերը գործարար Արկադի Ռոտենբերգն է։

96
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից
«Հրեաները ֆինանսական խնդիր ունե՞ն. դա միայն Ղրիմում է հնարավոր». Պուտինի կատակը
«Դուք ձեզ անհամեստ եք պահում». Պուտինը կատակել է «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովում
Արա Այվազյանն ու Մոհամմադ Զարիֆը

Իրանի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը կակտիվանա. Այվազյանը զրուցել է Զարիֆի հետ

16
(Թարմացված է 14:12 06.03.2021)
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի և Իրանի երկկողմ օրակարգի շուրջ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Բացի այդ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զարիֆն այցելել էր Հայաստան։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զարիֆն ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը։

Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին

16
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Արա Այվազյան, Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Ըստ թեմայի
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ համագործակցությունը ՀՀ–ի հետ. Զարիֆ
Իրանում սպասում են Թուրքիայի նախագահի այցին․ Զարիֆ
Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի հարցով բանակցություններում. Զարիֆ