Հատուկ ծառայությունները Ռուսաստանի հարավում ձերբակալել են 19 իսլամիստի, որոնք դիվերսիաներ և ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայությանը։
Ձերբակալվածներն ընդգրկված են Ռուսաստանում արգելված «Ալ-Թաքֆիր Վալ-Հիջրա» կազմակերպության կազմում, որի նպատակն է սեփական խալիֆայություն ստեղծելը։
«2021 թվականի փետրվարին Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Ղրիմի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ձերբակալվել են 19 արմատականներ, որոնք, գաղափարախոսության քարոզից և նոր կողմնակիցների հավաքագրումից բացի, Հյուսիսային Կովկասի տարածքում հակաահաբեկչական գործողություններ էին ծրագրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է թաքստոց, որտեղ գնդացիր է եղել, ինքնաձիգ, փամփուշտներ, ինքնաշեն պայթուցիկներ և «մահապարտի գոտի»։
Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել «ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում և մասնակցություն» հոդվածով:
Մոսկվայում մի քանի մեքենաներ խիստ վտանգավոր հնարքներ են կատարել և խոչընդոտել երթևեկությունը Վարշավյան խճուղում։ Ինչպես հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի Telegram–յան ալիքը, դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը:
Նշվում է, որ ավտոմեքենաների համարանիշները հաջողվել է պարզել։ Վարորդներին պատիժ է սպասում` ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։
«Mercedes»-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկին. վարորդը մահացել է. տեսանյութ
«Նրանք վտանգավոր հնարքներ էին կատարում՝ հետընթաց էին երթևեկում, կտրուկ վերադասավորվում, հետո ամբողջությամբ արգելափակել էին մայրուղու երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կցորդիչով հսկայական մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. տեսանյութ
Խոսքը 8 մեքենաների մասին է, որոնց թվում «Mercedes», «Gelandewage», «Jaguar», «Nissan Teana», «Kia» մակնիշի ավտոմեքենաներ կան: Տեսանյութում կարելի է նկատել նաև, որ դրանցից մեկի վրա թուրքական դրոշ է փռված։
«Թուրքական սատանան» քիչ էր մնում` սկուտեղը գցեր Կադիրովի վրա․ տեսանյութ
Մոտ 1270 քառ. կմ մակերեսով հսկայական այսբերգը պոկվել է Անտարկտիդայի Բրանտ սառցադաշտից։
Ճաքն անցել է բրիտանական «Գալեյ» հետազոտական կայանից մոտ 20 կմ հեռավորության վրա։
Կայանը չի տուժել։ Երբ սառցաբեկորն ամբողջովին պոկված, առանձնացած լինի, մասնագետները կսկսեն հետևել շարժին։
Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ
Սառցաբեկորի մակերեսը մոտավորապես հավասար է Սանկտ Պետերբուրգ քաղաքին (1439 քառ.կմ)։ Հսկայական այսբերգը լուրջ վտանգ կարող է ներկայացնել նավերի համար։
Դենեբ Կարենց. «Հպարտ եմ, որ Անտարկտիդայում իմ անունով լիճ կա»
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ