Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում Մարգարյանենց ընտանիքին բոլորն են ճանաչում. հունվարի 9-ին այնտեղ եռյակ է ծնվել։ Յանան, Աստղիկը և Նարեն լույս աշխարհ են եկել և պատերազմից հետո լույս սփռել ընտանիքում։ Նորածինների հորեղբայրն այս պատերազմի զոհերից է, և աղջիկները չեն էլ պատկերացնում` ինչպես են ընտանիքի մթնոլորտը փոխել։
«Ես երեք երեխա ունեի` երկու տղա և մեկ աղջիկ։ Ճիշտն ասած, չէի սպասում, որ էլի երեխա կունենամ, բայց ստացվեց։ Որ ասեմ` երջանիկ եմ, քիչ կլինի, սա եռակի երջանկություն է»,–ասում է երեխաների մայրը` 37-ամյա Նարինե Սողոմոնյանը։
Քանի որ երեխաները նախատեսված ժամկետից շուտ են ծնվել, նրանք մեկ ամիս հիվանդանոցում են եղել` բժիշկների հսկողության ներքո, և օրերս են դուրս գրվել։ Առողջական որևէ խնդիր չունեն, նրանց քաշն է մի փոքր ցածր (1.5 կգ.-ի սահմանում են), բայց բավական աշխույժ են։ Միակ դժվարությունը սոցիալական պայմաններն են, բայց ընտանիքն այնքան էլ չի սիրում դժգոհել։ Նորածինների համար նախատեսված մայրական նպաստն արդեն ստացել են և պատրաստվում են դրանով ջեռուցում անցկացնել, հիմա ավելի շատ կերի և տակդիրների խնդիր կա։ Քանի որ երեխաները թերհաս են, հատուկ մանկական կերով են սնվում (1 տուփը, որի արժեքը 7000 դրամ է, 1-2 օր է բավականացնում)։
Երեխաների հայրը` Էդվարդ Մարգարյանը, խոստովանում է` շատ ուրախ է, որ հենց աղջիկներ են ծնվել։
Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ է լսվել. ծնվել է Սերյոժա Սերյոժայի Վիրաբյանը
«Տղաներս 12 և 10 տարեկան են ու երբ դասից տուն են գալիս, հեռախոսը վերցնում, առանձնանում են։ Իսկ 5 տարեկան Մոնիկաս մեր տան ուրախությունն է։ Մի օր տանը չի լինում` ոնց որ տունը դատարկվի։ Աղջիկը սիրունանում է, գալիս խաղում է մեզ հետ, չարություն է անում,մեզ զբաղեցնում։ Աղջիկն ուրիշ է»,–ասում է բազմազավակ ընտանիքի հայրը, որը տան միակ աշխատողն է, իսկ նրա գործն էլ` սեզոնային. շինարարությամբ է զբաղվում։
Հայտնի է` քանի երեխա է ծնվել 2020-ին Հայաստանում և որ անուններն են տարածված եղել
Հարցիս, թե երեխաները թողնո՞ւմ են, որ գիշերները քնեն, ի վերջո, երեքն են, ծնողները ժպիտով են պատասխանում, որ թող դա լինի իրենց ամենամեծ դժվարությունը։
Մեր այցի ողջ ընթացքում եռյակները հանգիստ քնած էին` դեռ անտեղյակ ընտանիքին պարգևած անսահման երջանկության մասին։
Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին. լուսանկար
Հանրապետության հրապարակում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ Դրանից հետո նա առաջարկեց իրենց հավաքը եզրափակել երթով։ Հավաքված բազմության միջից լսվեցին Բաղրամյան պողոտա գնալու կոչեր, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ թեև այնտեղ հավաքվածները վատ բաներ են ասում իրենց մասին, բայց իրենց քույրերն ու եղբայրներն են։
«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց
Հրապարակում հավաքվածները երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1–ի զոհերի հիշատակին։
Երթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Կորյունի, ապա Աբովյան փողոցներով։ Նրանք Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կխոնարհեն։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են երթի մասնակիցներն անցնում Ամիրյան փողոցով։
2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան
Հայ հեղափոխական դաշնակցակության տասնյակի հասնող անդամներ ներխուժեցին կառավարության 3-րդ մասնաշենք և 10 րոպե բողոքի ակցիա արեցին։ Նրանք զգուշացրին, որ չեն եկել շենքը գրավելու, այլ ընդամենը ուզում են խնդրել մարդկանց՝ չգնալ վարչապետի հանրահավաքին։
«Այս իշխանությունները չեն ներկայացնում ազգային շահերը։ Չմասնակցե՛ք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին», - ասում էին նրանք գոռալով՝ դիմելով նախարարությունների աշխատակիցներին։
Ոստիկանները լուռ հետևում էին, թե ինչպես են ակցիայի մասնակիցները բարձրախոսներով գոռում։ Տասը րոպե անց ՀՅԴ—ականները դուրս եկան շենքից ու հայտարարեցին լրագրողներին, որ ակցիան հաջողված է և ավարտված։
Նշենք, որ Երևանում մարտի 1-ին նախատեսված է միանգամից երկու հանրահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30-ին, իսկ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» ՝ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահման։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ քայլը որակեց որպես հեղաշրջման փորձ և ստորագրեց Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը։ Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ առաջարկությունը և առարկություններով դիմել է վարչապետի աշխատակազմ։ Կառավարության ղեկավարը փաստաթուղթը կրկին ուղարկել է նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։
Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։
«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։
Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։