Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի և 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երևանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը` փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել:
Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին:
«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետն արձանագրել է, որ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են»,– նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին` ժամը 15:29-ին, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել էր Երևանում, 3-4 բալ ուժգնությամբ` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել:
Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքից հետո դրա կազմակերպիչներն ու մասնակիցներն անցան Բաղրամյան–Սայաթ Նովա– Նալբանդյան փողոցներով, հասան Հանրապետության հրապարակ։ Այստեղ, ի դեպ, կանգ չառան կառավարության շենքի դիմաց, անցան որևէ հայտարարության ու կանգառի։
«Երեկ մենք պայմանավորվել ենք, որ այս շենքում նստած մեկին մենք ասելիք չունենք։ Գալու ենք, այսպես անտարբեր անցնելու ենք, որովհետև մենք այս շենք գալու ենք մեկ անգամ և վերջնական»,– կառավարության շենքի մոտով անցնելիս ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հիշեցրեց, որ այսօր ՀՀ նախագահը մերժել է ստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԳՇ պետի ազատման վերաբերյալ և առարկություններով վերադարձրել գործադրի ղեկավարին։ Նրա խոսքով, սա վարչապետի պաշտոնանկության ճանապարհին առաջին մեծ քայլն է։ Նշենք, որ իրավական ընթացակարգը նախատեսում է, որ վարչապետը կարող է 5 օրվա ընթացքում դարձյալ նույն առաջարկով դիմել ՀՀ նախագահին։ Նախագահը դրանից հետո և 3 օր կունենա որոշում ընդունելու` կամ ստորագրել վարչապետի առաջարկը, կամ դիմել ՍԴ։
Հանրապետության հրապարակից հետո երթն անցավ Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով ու վերադարձավ Բաղրամյան պողոտա։
Պատերազմն ավարտվեց, հոգեբանական խնդիրները մնացին. ո՞ւմ դիմել
Նշենք, որ Վազգեն Մանուկյանն այսօր հանրահավաքի ավարտին՝ երթից առաջ հայտարարել էր, որ վաղը ընդդիմությունը բեմը տրամադրում են մշակույթի գործիչներին ու մտավորականներին։
Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյնը քիչ առաջ Բաղրամյան պողոտայի հանրահավաքում հայտարարեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկած հրամանագիրը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին։
«Մենք դա էինք պահանջում, նույն կարծիքը ունեցավ Արմեն Սարգսյանը։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Հաղթանակ։ Եկեք ողջունենք հանրապետության նախագահին։ Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին։ Բանակը կանգնած է ժողովրդի կողքին։ Հիմա արդեն նախագահն էլ կանգնեց ժողովրդի ու բանակի կողքին»,– ասաց Մանուկյանը։
Մանուկյանի այս հայտարարությանը հավաքված բազմությունը ծափողջույններով ու ոգևորության բացականչություններով արձագանքեց։
Վազգեն Սարգսյանը նաև հայտարարեց, որ ընդդիմությունն այժմ սպասում է մյուս ուժային կառույցների հայտարարություններին։
«Թող մնացած բլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը։ Ես դիմում եմ բոլոր ուժային կառույցներին` հայտարարությամբ հանդես եկեք, որ դուք կանգնած եք բանակի կողքին։ Հակառակ դեպքում` դուք բանակին դեմ եք»,– ասաց նա։
Մանուկյանը նաև մեկնաբանեց, որ իրավական ընթացակարգը նախատեսում է, որ վարչապետը կարող է 5 օրվա ընթացքում դարձյալ նույն առաջարկով դիմել ՀՀ նախագահին։ Նախագահը դրանից հետո ևս 3 օր կունենա որոշում ընդունելու` կամ ստորագրել վարապետի առաջարկը, կամ դիմել ՍԴ։
Նշենք, որ ՍԴ–ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նույնպես 5 օր ունի նախագահի դիմումը քննարկելու ու դրա մասին որոշում կայացնելու համար։
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի առարկությունները
Այսքանով ընդդիմության այսօրվա հանրահավաքն ավարտվեց։ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ վաղը ընդդիմությունը բեմը տրամադրում է մշակույթի գործիչներին ու մտավորականներին։ «Վաղն այստեղ լինելու է ուրախության հավաք»,– հայտարարեց Մանուկյանը։
Մանուկյանի ելույթից հետ Բաղրամյան պողոտայից մեկնարկեց երթը Երևանի կենտրոնական փողոցներով։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել Բաղրամյան պողոտայում։ Տեղեկությունը հայտնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը։
«Առաջադրված մեղադրանքի թե’ փաստական կողմը և թե’ իրավաբանական որակումը մտացածին են և չեն դիմանում որևէ քննադատության, ինչը հիմնավոր փաստարկել են ինչպես իրավական համայնքի, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ հարգված ներկայացուցիչներ»,- նշել է Մելոյանը։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության՝ Սաղաթելյանը մեղադրվում է Facebook-ի կեղծ օգտատիրոջ հետ կապի մեջ, ինչը հիմնավորվում է նրանով, որ 2021 թվականի փետրվարի կեսերին Արա Սաղաթելյանը հեռախոսը միացել է այն նույն VPN հավելվածի IP հասցեին, որին 2020 թվականի հոկտեմբերի կեսերին համակցվել է նշված օգտատիրոջ ֆեյսբուքյան հաշիվը։
Մելոյանը մատնանշում է, որ նույն ժամանակահատվածում մի քանի տասնյակ մարդկանց հեռախոսներ միացել են վերոնշյալ IP հասցեին։ Նրա համոզմամբ՝ Արա Սաղաթելյանի անձի ընտրությունը և նրա կալանավորումն ընդգծում են իրականացվող գործընթացի առերևույթ կողմնակալ և սուբյեկտիվ լինելու հանգամանքն ու քաղաքական հետապնդման նպատակը։
Իրավագետն անդրադարձել է առաջադրված մեղադրանքի իրավական կողմին՝ նշելով, որ այն աբսուրդի ժանրից»։ Նա շեշտել է նաև այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն որոշում է կայացրել սահմանափակելու Արա Սաղաթելյանի՝ տեսակցություններ ունենալու իրավունքը՝ այդ սահմանափակումը տարածելով նրա ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխայի վրա՝ որևէ կերպ չպատճառաբանելով այդ որոշումը։
«Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևում ամրագրված «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ փաստում ենք, որ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է»,- եզրափակել է Մելոյանը։
Հիշեցնենք` Սաղաթելյանը ձերբակալվեց փետրվարի 19-ին, այնուհետև կալանավորվեց։