Չինաստանում ատրակցիոնի ընկնելու հետևանքով ավելի քան 15 մարդ է տուժել

95
(Թարմացված է 18:29 14.02.2021)
Միջադեպը տեղի է ունեցել Հունան նահանգում, ատրակցիոնների այգու երեք այցելուների վիճակը ծանր է։

Չինաստանում զվարճանքների այգում ատրակցիոններից մեկը պոկվել ու ընկել է։ Տեղի ունեցածի հետևանքով ավելի քան 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված մեքենային. վարորդը հիվանդանոցում է

Միջադեպը տեղի է ունեցել Հունան նահանգում։ Այցելուներից մեկը նկարահանել է ընկնելու պահը. վթարի պահին նա հենց այդ ատրակցիոնի վրա է եղել և նույնպես ընկել է։

Տուժածների երեքի վիճակը գնահատվում է ծանր։

Ատրակցիոնների այգին փակ է։ Քննություն է ընթանում։

95
թեգերը:
Դժբախտ պատահար, կարուսել, Չինաստան
Ըստ թեմայի
Չինաստանը տեղյակ է Արցախի մարդասիրական բնույթի խնդիրներից. Ֆան Յունը` Միրզոյանին
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

ՀՅԴ-ականները մտել են կառավարության 3-րդ մասնաշենք և 10–րոպեանոց ակցիա արել

185
(Թարմացված է 14:20 01.03.2021)
Ոստիկանները լուռ հետևում էին, թե ինչպես են ակցիայի մասնակիցները բարձրախոսերով գոռում Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու մասին։

Հայ հեղափոխական դաշնակցակության տասնյակի հասնող անդամներ ներխուժեցին կառավարության 3-րդ մասնաշենք և 10 րոպե բողոքի ակցիա արեցին։ Նրանք զգուշացրին, որ չեն եկել շենքը գրավելու, այլ ընդամենը ուզում են խնդրել մարդկանց՝ չգնալ վարչապետի հանրահավաքին։

«Այս իշխանությունները չեն ներկայացնում ազգային շահերը։ Չմասնակցե՛ք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին», - ասում էին նրանք գոռալով՝ դիմելով նախարարությունների աշխատակիցներին։

Ոստիկանները լուռ հետևում էին, թե ինչպես են ակցիայի մասնակիցները բարձրախոսներով գոռում։ Տասը րոպե անց ՀՅԴ—ականները դուրս եկան շենքից ու հայտարարեցին լրագրողներին, որ ակցիան հաջողված է և ավարտված։

Նշենք, որ Երևանում մարտի 1-ին նախատեսված է միանգամից երկու հանրահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30-ին, իսկ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» ՝ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահման։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ քայլը որակեց որպես հեղաշրջման փորձ և ստորագրեց Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը։ Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ առաջարկությունը և առարկություններով դիմել է վարչապետի աշխատակազմ։ Կառավարության ղեկավարը փաստաթուղթը կրկին ուղարկել է նախագահին։

185
թեգերը:
հանրահավաք, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Ըստ թեմայի
ՀՅԴ Բյուրոն կոչ է անում իշխանություններին առանց երկարաձգելու հրաժարական տալ
Կանչ ենք ստացել․ ՀՅԴ-ականների սպիտակ խալաթներով ակցիան՝ կառավարության շենքի դիմաց
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը խիստ խնդրահարույց է համարում արտգործնախարարի ելույթը

Վտանգավոր հնարքներ Մոսկվայում, մեքենաներից մեկի վրա թուրքական դրոշ է եղել․ տեսանյութ

213
(Թարմացված է 22:26 28.02.2021)
Մի քանի ավտոմեքենաներ կոպտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները և վթարային իրավիճակ ստեղծել փողոցի բանուկ հատվածում։

Մոսկվայում մի քանի մեքենաներ խիստ վտանգավոր հնարքներ են կատարել և խոչընդոտել երթևեկությունը Վարշավյան խճուղում։ Ինչպես հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի Telegram–յան ալիքը, դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը:

Նշվում է, որ ավտոմեքենաների համարանիշները հաջողվել է պարզել։ Վարորդներին պատիժ է սպասում` ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

«Mercedes»-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկին. վարորդը մահացել է. տեսանյութ

«Նրանք վտանգավոր հնարքներ էին կատարում՝ հետընթաց էին երթևեկում, կտրուկ վերադասավորվում, հետո ամբողջությամբ արգելափակել էին մայրուղու երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կցորդիչով հսկայական մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. տեսանյութ

Խոսքը 8 մեքենաների մասին է, որոնց թվում «Mercedes», «Gelandewage», «Jaguar», «Nissan Teana», «Kia» մակնիշի ավտոմեքենաներ կան: Տեսանյութում կարելի է նկատել նաև, որ դրանցից մեկի վրա թուրքական դրոշ է փռված։

«Թուրքական սատանան» քիչ էր մնում` սկուտեղը գցեր Կադիրովի վրա․ տեսանյութ

 

213
թեգերը:
դրոշ, տեսանյութ, ավտոմեքենա, Մոսկվա
Յուրի Խաչատուրովը Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ. 1 մարտի, 2021

Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով

0
(Թարմացված է 20:08 01.03.2021)
Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությանը` Յուրի Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Մենք անպայմանորեն պետք է մեր գործն ավարտին հասցնենք, և շատ արագ կարող ենք ավարտին հասցնել մեր գործը։ Անգամ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաշ» անընդհատ հայտարարություններ են անում, քանի որ գիտեն, որ բանակն իրենց հարվածել ու հարվածելու է հետ ենք բերելու ամեն ինչ »,–ասաց Խաչատուրովը։

Նա դիմեց բանակից ներկա և արդեն թոշակի անցած անձնակազմին` ասելով, որ պետք է վստահ լինեն` ժողովուրդը կանգնած է նրանց կողքին։

Նրա խոսքով` այժմ մեզ փորձում են կառավարել այն մարդիկ, որոնք անգամ բանակում չեն ծառայել։ Խաչատուրովը նշեց` Փաշինյանն ասում է, թե իր երկու եղբայրները ծառայել են, ինչի համար էլ ինքը չի ծառայել, սակայն Փաշինյանն ապրել է Տավուշում, արձակուրդներին գոնե կարո՞ղ էր գնալ և մի քանի օր դիրքերում կանգնել։ Ըստ Խաչատուրովի` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, սակայն 1992-ին նա 19 տարեկան էր և ուղղակի վախկոտ է։

Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությունը` Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։ Նա պարզաբանեց, որ չի կարող վաշտի հրամանատարը միանալ հայտարարությանը, եթե անձնակազմը չի միացել։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո