Պատերազմը դադարել է, բայց Ադրբեջանը շարունակում է գրավել Հայաստանը. Վազգեն Մանուկյան

88
(Թարմացված է 16:28 12.02.2021)
Նախկին վարչապետի համոզմամբ` այս ամենը վկայում է, որ գաղտնի փաստաթուղթը միակը չէ, ու բացի դրա 6 կետերից կան էլի պայմանավորվածություններ։

Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատերազմը դադարել է, ապա Սյունիքին վերաբերող գաղտնի հուշագրով Ադրբեջանը շարունակում է գրավել Հայաստանը։ Այսօր հրավիրած հավաքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` մեկնաբանելով օրերս հրապարակված գաղտնի փաստաթուղթը։

«Պատերազմը դադարեցվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ` այն պայմանով, որ դրանում նշված կետերը կատարվում են ու պատերազմը դադարում է, կողմերը մնում են իրենց տեղերում կանգնած։ Բայց պարզվեց, որ բացի եռակողմ հայտարարությունից կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ` 6 կետանոց, որով հակառակորդը շարունակում է առաջ շարժվել` նոր տարածքներ գրավելով արդեն Հայաստանի տարածքում։ Գրված էր, որ զորքերը կանգնած են մնում իրենց դիրքերում, բայց մեր զորքը Զանգելանից ու Կուբաթլուից դեպի Սյունիք նահանջեց Նիկոլ Փաշինյանի հրամանով»,– ասաց Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ` իշխանությունը ԱԱԾ–ի տարածած հաղորդագրությամբ փորձում է արգելել լրատվամիջոցներին հայտնել ճշմարտությունը Սյունիքի մասին։

«Ոնց որ 44 օր պատերազմի ժամանակ մեզ համոզում էին, որ մենք հաղթելու ենք, ու մենք հավատում էին, որովհետև փակել էին մամուլը, հիմա էլ նույնն են անում` փակում են մամուլը»,– ասաց Մանուկյանը։

Նախկին վարչապետի համոզմամբ` այս ամենը վկայում է, որ գաղտնի փաստաթուղթը միակը չէ ու բացի դրա 6 կետերից կան էլի պայմանավորվածություններ։

Մանուկյանն իր ելույթում նաև նշեց, որ եթե նման փաստաթուղթ բացահայտվեր տարիներ առաջ, ժողովուրդը դուրս կգար փողոց։ Բայց այսօր ժողովուրդն այնքան կոտրված է, որ այլևս ոչ մի բանի չի հավատում։

«Զարթնեք, մեր հայրենիքը մեր աչքի առջև կործանում են մինչև վերջ»,– սթափության կոչ արեց Մանուկյանը։

Հիշեցնենք` փետրվարի 10-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարեց, որ բացի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից, ևս մեկ պայմանավորվածություն կա Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին, քանի որ այդ ճանապարհն անցնում է վիճելի տարածքներով։ Արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 11-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ նոր պայմանավորվածության մասին էր խոսում Ավինյանը, ասաց, որ ինքը տեղյակ է միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից։ Ավելի ուշ համացանցում հայտնվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Գորիս-Դավիթ-Բեկ և Գորիս–Կապան ճանապարհահատվածներում անվտանգ երթևեկության կազմակերպման մասին հուշագրի ոչ պաշտոնական տեքստը:

ՀՀ պաշպանության նախարարությունը Սյունիքի մարզի ավտոճանապարհի Դավիթ Բեկ–Գորիս հատվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն էր տարածել 2020թ–ի դեկտեմբերի 19-ին, գերատեսչությունը երեկ կրկին անդրադարձել էր այդ թեմային և հիշեցրել, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, ապահովվում է ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում տեղակայվում են ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

88
թեգերը:
հանրահավաք, Վազգեն Մանուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ընդդիմությունը ՀՀ իշխանություններից պահանջում է պարզաբանել Սյունիքի մասին փաստաթուղթը
«Ես Չապաևը չեմ, որ սուրս հանեմ, սրա–նրա վիզը թռցնեմ». Շարմազանով
Այդ մարդկանց միանգամից թիրախավորում են. Վազգեն Մանուկյանն` իր կաբինետի անդամների մասին

Ընդդիմության լիդերները նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են

145
(Թարմացված է 16:18 26.02.2021)
Նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։ Հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

Հայրենիքի փրկության շարժման առանցքային լիդերներն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու ընդդիմադիր շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մտնում նախագահի նստավայր։

Հիշեցնենք`նախագահի աշխատակազմն այսօր ընդդիմության լիդերներին հայտնել էր, որ նախագահը ընդունել է ընդդիմության լիդերների հանդիպման առաջարկը և պատրաստականություն հայտնել հանդիպել նրանց հետ 15։40-ին։

Մինչ այդ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։

Նախապես հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

145
թեգերը:
հանդիպում, Նախագահ, ընդդիմություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի շրջանում

11
(Թարմացված է 12:20 26.02.2021)
Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն։

Արցախի Մարտակերտ քաղաքի շրջակայքում ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Սակրավորները հետազոտել են պայթյունավտանգ առարկաների առկայությունը մասնավոր տների տնամերձ հողամասերում ու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում:

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջայի հատուկ սարքավորված հրաձգարանում։

Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթուցիկ աշխատանքների անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:

Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 923 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

11
թեգերը:
Արցախ, ականազերծում, Ռուսաստան, խաղաղապահ
Ըստ թեմայի
ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ
Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը
Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ. Արցախում շարունակվում է ականազերծումը
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին. քննարկել են նոր ծրագրերը

0
(Թարմացված է 20:26 26.02.2021)
Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Նշվում է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:

Ֆրանսիան կրկին կաջակցի․ առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի թույլ կողմերը

«Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություներից և արդյունքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Կողմերը ներկայացրել են նոր մտահղացումները, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:

Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման և արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը:

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան