Անհետ կորած զինվորների ծնողները փակել են Տիգրան Մեծ պողոտան` դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհի կողմից։
Նրանք պահանջում են, որպեսզի իրենց երեխաների հարցով սկսեն զբաղվել։ Ծնողներն ասում են, որ դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն իրենց տղաների հարցը որևէ կերպ չի լուծվում։
«Ականջները փակել, նստել են իրենց աթոռներին և ոչինչ չեն անում։ Մենք ասում ենք, որ մեր երեխաներին` գերիներին ու անհետ կորածներին, վերադարձնելու ձևեր կան, բայց իրենք ոչինչ չեն անում։ Կառավարության ո՞ր ներկայացուցիչն անհետ կորած երեխան ունի, որ մեզ հասկանա»,–ասաց անհետ կորածներից մեկի հարազատը։
Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատներն այսօր առավոտից բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց, նրանք իրենց հետ էին բերել նաև զինծառայողների երեխաներին։
Նշենք, որ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում։
Հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:
Այսօրվա դրությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանում պահվող գերիներից 69–ը։
Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձ. Արցախի նախագահ
Ընդդիմադիրները փակում են ՀՀ Ազգային ժողովի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից։ Բաղրամյան փողոցում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց Վազգեն Մանուկյանը։
«Այս փողոցը փակելու ենք, չի աշխատելու այս փողոցը, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն բերեն»,- հայտարարեց Մանուկյանն ու նշեց, որ սա պատմական պահ է, և պայքարն էլ ապագա սերունդների համար է։ Հայաստանի 3–րդ հանրապետության առաջին վարչապետը կոչ արեց մասնակիցներին լինել համբերատար, զուսպ։ Նա ընդգծեց՝ պետք է պատրաստ լինել, որ ամբողջ գիշեր այդտեղ են մնալու։
«Այս պահը բաց թողնել, նշանակում է կորցնել հայրենիքը»,- նշեց Մանուկյանը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց արգելափակել Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքը՝ աղբամաններ, նստարաններ տեղադրելով և բարիկադներ ստեղծելով։
«Մեկ ժամից այստեղ կլինեն վրաններ, համապատասխան վառարաններ, բոլոր հնարավորությունները․ մնում ենք այստեղ՝ հատ-հատ ԱԺ պատգամավորները կամ գալիս են Խորհրդարան, կամ մենք նրանց կբերենք Խորհրդարան»,- նշեց Սաղաթելյանը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Երևանի Հանրապետության հրապարակում այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ակցիան։ Ելույթ ունենալով նրանց առաջ` Փաշինյանը նախ հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը։
Նշենք, որ զուգահեռ Ազատության հրապարակում իրականացվում է Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած ընդդիմության բողոքի ակցիան։ Ընդդիմությունը միացել է ՀՀ ԶՈւ ԳՇ պահանջին և շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կառույցի ղեկավարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Տարածքային այս կառույցի ղեկավարները ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին տեսակետին հակադիր կարծիք են հայտնել։
«ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհուրդը, ողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,– ասված է կազմակերպության facebook-յան էջում հրապարկված հայտարարության մեջ։ Նշենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին`սատարելով նրան։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։