«Վերադարձրեք հայրիկիս». անհետ կորածների ծնողները բողոքի ակցիայի են բերել երեխաներին

140
(Թարմացված է 14:18 11.02.2021)
Ծնողները վստահ են, որ զինվորները գերի են ընկել Կովսականի հատվածում։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիներին հայրենիք վերադարձնեն։

Անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անցկացում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Այստեղ են հավաքվել Էջմիածնի «քիմիկների զորամասի» 40 անհետ կորած զինծառայողների հարազատները։ Արցախյան պատերազմի ժամանակ զինծառայողներին տեղափոխել են Կովսականի (Զանգելան) շրջան, և այդ ժամանակից ի վեր լուր չկա նրանցից։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են զինծառայողների երեխաներին։ Փոքրիկների ձեռքերում պաստառներ են` «Վերադարձրեք հայրիկին», «Պահանջում եմ հայրիկիս», «Մենք մեր հայրիկին ենք ուզում» գրություններով։

Акция протеста родственников попавших в плен военнослужащих перед Домом правительства (11 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

«Արդեն 106 օր է՝ ոչ մի կերպ չենք կարողանում հասնել նրան, որ մեր որդիներին վերադարձնեն։ Այսօր մենք պահանջում ենք, որ նրանց վերադարձնեն իրենց երեխաներին։ Թող ամբողջ աշխարհը տեսնի, խղճա ու հայրերին վերադարձնի իրենց երեխաներին», - լրագրողներին ասաց Անահիտ Ադոյանը։

Նրա խոսքով՝ Կովսականի շրջանում հայտնաբերված մի քանի աճյունների ԴՆԹ-թեստերի պատասխանները դեռ չկան։ Նրանք հույս ունեն, որ համընկումներ չեն լինի։

«Մենք վստահ ենք, որ բոլորն էլ գերության մեջ են», - ասաց Ադոյանը։

Акция протеста родственников попавших в плен военнослужащих перед Домом правительства (11 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Կնոջ խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ բոլորը թքած ունեն իրենց խնդրի վրա։ Ոչ ոք նույնիսկ կառավարության շենքից դուրս չի գալիս իրենց հետ խոսելու։

Անհետ կորածներից մեկի եղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, որը մասնակցել է որոնողական աշխատանքներին, նշեց, որ ՀՀ ՊՆ-ում վերջապես հստակեցրել են մարդկանց ցուցակները, գտել են սպաների, որոնք իմացել են անհետ կորած զինվորների տեղը: Նրանց շնորհիվ բազմաթիվ աճյուններ են հայտնաբերվել։ Բայց գործընթացը դանդաղ է ընթանում։

Акция протеста родственников попавших в плен военнослужащих перед Домом правительства (11 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Նրա խոսքով` նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ կոնկրետ շրջանում մի խումբ զինվորներ կան, իրենք են կապի դուրս եկել, օգնություն խնդրել, բայց չեն ստացել: Հետո ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 30 դի։

«Դուք չեք տեսել այդ մարմինները։ Պարանոցներին շղթաներ էին։ Ու դա` պատերազմից հետո», - ասաց Ղուկասյանը և ավելացրեց` եթե կառավարությունը չի կարողանում այդ հարցը լուծել, թող գտնեն մի մարդու, որ կարող է դա անել։

Հիշեցնենք` անհետ կորած հայ զինվորների հարազատները երեկ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ–ում Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։

Ավելի վաղ նրանք բողոքի ակցիաներ են արել ինչպես Էջմիածնի զորամասի մոտ, այնպես էլ կառավարության, ՊՆ–ի ու ԱԺ–ի առջև։ Նրանց ՊՆ–ից պատասխանել էին, որ իրենց երեխաներին սխալմամբ են Զանգելանի այն հատվածը տարել, որն արդեն թշնամու վերահսկողության ներքո է եղել։

140
թեգերը:
անհետ կորած, Բողոքի ակցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ նպատակ ունեն կազմակերպիչները. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է բողոքի ակցիային
Ադրբեջանի ԶՈւ 4 զինծառայող Մատաղիսում պայթել են ականի վրա
Ադրբեջանը հայտնել է պատերազմում զոհվածների և անհետ կորածների պաշտոնական թիվը

Արմավիրցի հանդուգն գողերը․ կողոպտել են համագյուղացիների մեքենաներն ու տները․ տեսանյութ

67
(Թարմացված է 23:37 05.03.2021)
Գողության պահին տներում մարդիկ են եղել, բայց երիտասարդներն այնքան ճարպկորեն են իրենց գործն արել, որ աննկատ են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Արմավիրում իրավապահները բնակարանային գողություններ են բացահայտել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հացիկ գյուղի երկու երիտասարդներ վերջին շրջանում միայն իրենց գյուղում մտել էին մի քանի տուն ու գողացել տարբեր չափի գումարներ։

«Ընդ որում, գողության պահին տանը մարդիկ էին եղել, սակայն նրանք կա՛մ այգում, կա՛մ տան այլ հատվածում զբաղված էին եղել ինչ-որ աշխատանքով, ուստի չէին նկատել, որ տուն մարդ է մտել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ երիտասարդները միայն բնակարանային գողություններով չեն սահմանափակվել։ Ոստիկանները բացահայտել են նաև 7 մեքենայից կատարված գողություն, որոնցից վեցը համագյուղացիների մեքենաներն էին, իսկ մեկը կայանված էր եղել հարևան՝ Լուկաշին գյուղի սկզբնամասում։ Մեքենաներից ևս տարբեր չափի գումարներ էին հափշտակել։

Երիտասարդների «աշխատանքային գործունեությունն» այսքանով էլ չի սահմանափակվել։ Պարզվել է, որ նրանք այլ գողություններ էլ են կատարել։

Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Նախաքննությունը շարունակվում է․ իրավապահները խոստանում են՝ կպարզվեն ոչ միայն դեպքերի հանգամանքները, այլև յուրաքանչյուր դրվագում երիտասարդներից յուրաքանչյուրի դերակատարությունը։

Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում

67
թեգերը:
Արմավիր, գողություն
Ըստ թեմայի
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել

«Միայն թե դա էլ ինձ չվերագրեք». Պուտինը կատակել է «դղյակի» թեմայով. տեսանյութ

90
(Թարմացված է 19:42 05.03.2021)
«Մենք միասին ենք» համառուսաստանյան փոխօգնության ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ զվարճալի դեպք է տեղի ունեցել։

Ակցիայի մասնակիցներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ներկա լինել վերականգնողական-ժամանցային կենտրոնի բացմանը, որը գտնվում է Ստրելնայից 2 կմ հեռավորության վրա:

«Կարծես ևս մի դղյակ լինի, միայն թե ինձ չվերագրեք»,– կատակել է Ռուսաստանի առաջնորդը և խոստացել, որ կգնա այնտեղ։

Հիշեցնենք, որ վերջերս Գելենջիկում կառուցվող մի շինություն էին վերագրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա էլ իր հերթին հայտարարել էր, որ չի նայել Գելենջիկի «պալատի» մասին ֆիլմը, քանի որ ժամանակ չունի, բայց դիտել է այն տեսագրությունները, որոնք ցույց են տվել օգնականները։ ՌԴ նախագահը վստահեցրել էր, որ «հետաքննության» մեջ նշվող ունեցվածքից ոչինչ իրեն կամ իր բարեկամներին չի պատկանում և չի պատկանել։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ Գելենջիկի պալատի սեփականատերերը մեկ կամ մի քանի գործարարներ են, իսկ Կրեմլն անուններ չի հրապարակի, որովհետև դա կոռեկտ չի լինի։

Mash Telegram-ալիքն անդրադարձել էր այդ թեմային։ Լրագրողներն այցելել էին տարածք, նկարահանել շինության ներսը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շինության սեփականատերը գործարար Արկադի Ռոտենբերգն է։

90
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից
«Հրեաները ֆինանսական խնդիր ունե՞ն. դա միայն Ղրիմում է հնարավոր». Պուտինի կատակը
«Դուք ձեզ անհամեստ եք պահում». Պուտինը կատակել է «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովում
Կինը պատրաստվում է բրդուճ ուտել

Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին

4
(Թարմացված է 12:52 06.03.2021)
Մթերքի որոշ տեսակներ կան, որոնք քնելուց հետո կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է, թե որ մթերքից պետք է խուսափել քնելուց առաջ:

«Քնելուց առաջ պետք է թեթև սնվել։ Դա հարմար է հատկապես նրանց, ովքեր խելահեղ ռիթմով են ապրում», - ընդգծել է Դիանովան:

Ցանկալի չէ սպիտակուց օգտագործել, խոսքը վերաբերում է նախևառաջ հավի, տավարի, խոզի և հորթի մսին։

Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը

Բժիշկն ընդգծել է, որ օրվա ուշ ժամին այդպիսի սնունդը ծանր կլինի ստամոքսի համար: Բացի այդ, քնելուց առաջ միս ուտելը կհանգեցնի ախորժակի խանգարման: Առավոտյան մարդն ընդհանրապես կարող է հրաժարվել նախաճաշից:

Բժիշկը բացատրել է, որ գիշերը օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները, այդ թվում` մարսողությունը: Այդ պատճառով ստամոքսը դյուրամարս սպիտակուցի կարիք ունի։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Բայց մսի սիրահարներն այլընտրանք ունեն՝ մանկական սննդի միսը, որը, Դիանովայի խոսքով, չի վնասի օրգանիզմը:

Օգտակար և սննդարար կարող են լինել նաև հատուկ կոկտեյլները: Դրանք կարող են փոխարինել թեթև սննդին:

Բժիշկի խոսքով՝  երեկոյան կարելի է բանջարեղենով ձվածեղ կամ կաթնաշոռ ուտել: Ձուկը ցանկալի է ուտել սուֆլեի կամ ֆիլեի տեսքով: Քնելուց առաջ որպես թեթև ուտեստ հարմար է նաև բանանը:

Ավելի վաղ բժիշկ-թերապևտ և սննդաբան Ֆիլիպ Կուզմենկոն ասել էր, թե ինչպես կարելի է ուտել գիշերն ու չգիրանալ: Մասնագետի խոսքով ՝ պետք է վերահսկել օրական կալորիաների ընդունման չափաքանակը:

Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

4
թեգերը:
բժիշկ, սնունդ, օրգանիզմ
Ըստ թեմայի
Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել
Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է. սննդաբանը բացատրում է` ինչու
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը