Գևորգ Էմին–Տերյանի դիտարկմամբ` պետությունը փորձում է բուհերի նկատմամբ վերահսկողությունը հասցնել 100 տոկոսի, և սա արվում է հատկապես ԵՊՀ–ի համար, որովհետև մինչ այս պահը կա 32 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ, որտեղ 16-ն է նշանակվում պետության կողմից` 8-ը ԿԳՄՍ նախարարության, 8-ը` կառավարության կողմից, ինչն, ըստ Էմին–Տերյանի, ենթադրում է որոշակի բալանսավորում, քանզի նշված է նաև ընթացակարգը, թե ինչպես պետք է ընտրվեն հոգաբարձուների խորհրդի անդամ և ինչ չափանիշների պետք է համապատասխանեն։
«Թեև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկու անգամ հոգաբարձուների խորհուրդ է ձևավորել, երկու անգամ էլ եղել են օրենքի խախտումներ, և կազմում հայտնվել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին նշանակվելու, այդուհանդերձ կար որոշակի հավասարակշռություն, ինչը պայմանավորված էր որոշակի մեխանիզմներով, մինչդեռ ներկա օրենսդրությամբ հետկանչի մեխանիզմ գոյություն չունի։ Այս օրինագծով հինգ հոգու վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան տասնվեց հոգուն»,– նշեց ԵՊՀ մամլո խոսնակը։
Էմին–Տերյանի խոսքով` շատ տարօրինակ է, որ բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ուսանողների իրավունքների մասին խոսելով` իշխանության եկած քաղաքական ուժը հիմա զրոյացնում է բուհական ինքնավարությունը5
ԳԱԱ–ի ինստիտուտներին ի՞նչ է սպասվում. Վահրամ Դումանյանը մանրամասներ հայտնեց
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որոմ անդրադարձ կա նաև բուհերի կառավարման խորհրդի նոր կազմի անդամների թվաքանակին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Արմավիրում իրավապահները բնակարանային գողություններ են բացահայտել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հացիկ գյուղի երկու երիտասարդներ վերջին շրջանում միայն իրենց գյուղում մտել էին մի քանի տուն ու գողացել տարբեր չափի գումարներ։
«Ընդ որում, գողության պահին տանը մարդիկ էին եղել, սակայն նրանք կա՛մ այգում, կա՛մ տան այլ հատվածում զբաղված էին եղել ինչ-որ աշխատանքով, ուստի չէին նկատել, որ տուն մարդ է մտել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ երիտասարդները միայն բնակարանային գողություններով չեն սահմանափակվել։ Ոստիկանները բացահայտել են նաև 7 մեքենայից կատարված գողություն, որոնցից վեցը համագյուղացիների մեքենաներն էին, իսկ մեկը կայանված էր եղել հարևան՝ Լուկաշին գյուղի սկզբնամասում։ Մեքենաներից ևս տարբեր չափի գումարներ էին հափշտակել։
Երիտասարդների «աշխատանքային գործունեությունն» այսքանով էլ չի սահմանափակվել։ Պարզվել է, որ նրանք այլ գողություններ էլ են կատարել։
Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Նախաքննությունը շարունակվում է․ իրավապահները խոստանում են՝ կպարզվեն ոչ միայն դեպքերի հանգամանքները, այլև յուրաքանչյուր դրվագում երիտասարդներից յուրաքանչյուրի դերակատարությունը։
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում
Ակցիայի մասնակիցներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ներկա լինել վերականգնողական-ժամանցային կենտրոնի բացմանը, որը գտնվում է Ստրելնայից 2 կմ հեռավորության վրա:
«Կարծես ևս մի դղյակ լինի, միայն թե ինձ չվերագրեք»,– կատակել է Ռուսաստանի առաջնորդը և խոստացել, որ կգնա այնտեղ։
Հիշեցնենք, որ վերջերս Գելենջիկում կառուցվող մի շինություն էին վերագրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա էլ իր հերթին հայտարարել էր, որ չի նայել Գելենջիկի «պալատի» մասին ֆիլմը, քանի որ ժամանակ չունի, բայց դիտել է այն տեսագրությունները, որոնք ցույց են տվել օգնականները։ ՌԴ նախագահը վստահեցրել էր, որ «հետաքննության» մեջ նշվող ունեցվածքից ոչինչ իրեն կամ իր բարեկամներին չի պատկանում և չի պատկանել։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ Գելենջիկի պալատի սեփականատերերը մեկ կամ մի քանի գործարարներ են, իսկ Կրեմլն անուններ չի հրապարակի, որովհետև դա կոռեկտ չի լինի։
Mash Telegram-ալիքն անդրադարձել էր այդ թեմային։ Լրագրողներն այցելել էին տարածք, նկարահանել շինության ներսը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շինության սեփականատերը գործարար Արկադի Ռոտենբերգն է։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։
Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։