Ո՞րն է ամենաարդյունավետ ճանապարհը․ըստ հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանի, ներկայում բիզնեսի ղեկավարի արդյունավետ տրանսֆորմացիայի լավագույն տարբերակներից մեկն այսպես կոչված «բիզնես մարզչի», կամ «բիզնես քոուչի» հետ աշխատանքն է։
Ո՞վ է բիզնես քոուչը, ի՞նչ խնդիրներ է նա լուծում, ի՞նչ մեթոդներով ու եղանակներով և ի՞նչ արդյունքներ է նա ապահովում։ Այս և հարակից այլ թեմաներին է վերաբերում «Բիզնեսի դիալեկտիակա» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Ավելի մանրամասն` բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանի և հաղորդավար Արամ Չախոյանի զրույցում։
Հանրապետության հրապարակում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ Դրանից հետո նա առաջարկեց իրենց հավաքը եզրափակել երթով։ Հավաքված բազմության միջից լսվեցին Բաղրամյան պողոտա գնալու կոչեր, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ թեև այնտեղ հավաքվածները վատ բաներ են ասում իրենց մասին, բայց իրենց քույրերն ու եղբայրներն են։
Հրապարակում հավաքվածները երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1–ի զոհերի հիշատակին։
Երթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Կորյունի, ապա Աբովյան փողոցներով։ Նրանք Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կխոնարհեն։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են երթի մասնակիցներն անցնում Ամիրյան փողոցով։
Հայ հեղափոխական դաշնակցակության տասնյակի հասնող անդամներ ներխուժեցին կառավարության 3-րդ մասնաշենք և 10 րոպե բողոքի ակցիա արեցին։ Նրանք զգուշացրին, որ չեն եկել շենքը գրավելու, այլ ընդամենը ուզում են խնդրել մարդկանց՝ չգնալ վարչապետի հանրահավաքին։
«Այս իշխանությունները չեն ներկայացնում ազգային շահերը։ Չմասնակցե՛ք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին», - ասում էին նրանք գոռալով՝ դիմելով նախարարությունների աշխատակիցներին։
Ոստիկանները լուռ հետևում էին, թե ինչպես են ակցիայի մասնակիցները բարձրախոսներով գոռում։ Տասը րոպե անց ՀՅԴ—ականները դուրս եկան շենքից ու հայտարարեցին լրագրողներին, որ ակցիան հաջողված է և ավարտված։
Նշենք, որ Երևանում մարտի 1-ին նախատեսված է միանգամից երկու հանրահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 18։30-ին, իսկ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» ՝ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահման։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ քայլը որակեց որպես հեղաշրջման փորձ և ստորագրեց Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը։ Սակայն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ առաջարկությունը և առարկություններով դիմել է վարչապետի աշխատակազմ։ Կառավարության ղեկավարը փաստաթուղթը կրկին ուղարկել է նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԲՀԿ–ն վաղն ԱԺ–ում նորից գործընթաց է սկսելու, որ ԱԺ օրակարգ մտնի ռազմական դրությունը վերացնելու և ներկայիս դրությունը քննարկելու հարցը։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը։
«Վաղն ԱԺ–ում լիագումար նիստն է սկսվելու, սակայն ես չեմ ուզում գնալ ու լսել տնտեսական կամ այլ թեմայով ինչ–որ բան։ Պետք է Աժ–ում գործընթաց սկսվի, որպեսզի հրավիրված և տապալված` ռազմական դրությունը չեղյալ համարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով նիստը մտնի ԱԺ օրակարգ։ Մենք պետք է հասնենք սահմանադրական ճանապարհով իշխանափոխության»,–ասաց Մելքումյանը։
Նա «Իմ քայլի» գործընկերներին դիմեց` ասելով, որ նրանց պատասխանատվությունը կայանում է ոչ թե իրենց թիմում մնալով, այլ ժողովրդին միանալով։
Մելքումյանը վստահեցրեց, որ մնացել է մի վերջին ճիգ գործադրել, և մի քանի օրից նույն վայրում հաղթանակ են տոնելու։
Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։