Բացառիկ տեսանյութ՝ հայ գերիների վերադարձից

977
(Թարմացված է 08:02 10.02.2021)
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռով Երևան վերադարձված գերիներից 4-ը Գյումրիից են։

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների հերթական փոխանակման շրջանակներում Բաքու է տեղափոխվել մեկ ադրբեջանցի գերի, նրա փոխարեն Երևան են բերվել 5 գերիներ։ 

Մինչև  ինքնաթիռը վայրէջք կկատարեր՝ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ հուսալով, որ վերադարձողների մեջ նաև իրենց հարազատը կլինի։

Վայրէջքից հետո՝ անցակետի մոտ ընթերցվեցին գերիների անունները, ապա նրանք տեղափոխվեցին հոսպիտալ՝ հետազոտման։

Մեր տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր հայ ռազմագերիների վերադարձից։

977
թեգերը:
Հայաստան, գերի

Հայկական արտադրության նռնականետի արկերը սերիական արտադրության փուլում են. տեսանյութ

182
(Թարմացված է 21:04 06.03.2021)
Հակոբ Արշակյանը հակիրճ ներկայացրել է, թե ինչ փուլեր է անցնում այն մինչև կիրառության մեջ մտնելը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական արկերը։ Տեսանյութում երևում է արկի ստեղծման գործընթացից մինչև դրա կիրառման պրոցեսը։

«ՕԳ-7Վ մարտական կրակոցը նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում»,–գրել է նախարարը։

Նրա խոսքով` նորարարական մշակումներին զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։

Արշակյանը հիշեցրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

Հիշեցնենք, որ «Արմհայտեքը» 2016 թվականից Հայաստանում անցկացվող սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդես է։

Այն անցկացվում է որպես ցուցահանդեսային և գործնական միջոցառումների համալիր` ժամանակակից բարձրատեխնոլոգիական, նորարարական մշակումների և ժամանակակից զինատեսակների արտադրության, ռազմական տեխնիկայի և զինված ուժերի կարիքների ապահովման համար տեխնոլոգիաների պատրաստ լուծումների լայնամասշտաբ ցուցադրության նպատակով։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային անօդաչու թռչող սարքը. տեսանյութ

182
թեգերը:
տեսանյութ, Հակոբ Արշակյան, Հայաստան, արկ, նռնակ
Ըստ թեմայի
Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին
Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. նախարարության պարզաբանումը
Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան

«Ուզում են գլխատել ԶՈւ–ն». ակցիայի մասնակիցները գնացին նախագահական

158
(Թարմացված է 14:49 06.03.2021)
ՊՆ–ի մոտ հավաքվածները նշեցին, որ իշխանությունը ձեռնոց է նետում ԶՈւ–ին։ Նրանք որոշել են ՀՀ նախագահից պահանջել կատարել իր սահմանադրական պարտականությունները։

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կազմակերպված ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր։

Եթե նախագահը հրաժարվի ընդունել նրանց, ապա Արմեն Սարգսյանի կեցավայր կգնան` նրանից պահանջելու կատարել իր սահմանադրական պարտականությունները։

«Առաջարկում եմ` դիմենք ՀՀ նախագահին ու պահանջենք, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումն ուղարկի ՍԴ։ Բացի այդ, առաջարկում եմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անողներին միանալ»,–ասաց պահեստազորի գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։

Նա նշեց, որ այսօր ձեռնոց է նետված ՀՀ զինված ուժերին և քայլ առ քայլ փորձում են քանդել ԶՈւ–ն։

Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն իր հերթին ասաց, որ չնայած հիմա հակառակորդի համար առաջնային թիրախը Սյունիքն է, սակայն դրանով չեն բավարարվելու` անցնելու են Տավուշին, Վարդենիսին և Եղեգնաձորին։

«Օրվա իշխանությունն ուզում է գլխատել զինված ուժերին։ Մենք մարդիկ ենք, որ ընկերներ ենք կորցրել, հաղթանակ կերտել, ինչը հիմա փորձում են խլել մեզնից։ Մենք դա թույլ չենք տալու։ Օրվա իշխանությունները պետք է օր առաջ հեռանան»,–ասաց Նահապետյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անցկացվող ակցիան` ի պաշտպանություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, սկսվեց տերունական աղոթքով։

ՊՆ–ի մոտ էին հավաքվել ոչ միայն զինվորականներ, այլ նաև հոգևորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ։

Մինչև ելույթները սկսվելը մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

158
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Բողոքի ակցիա, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

0
(Թարմացված է 10:15 07.03.2021)
«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում։ Մեքենայի 33–ամյա վարորդը տեղում է մահացել, իսկ 33–ամյա ուղևորը հիվանդանոցում ուշքի չգալով է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այսօր` մարտի 7–ին, ժամը 04:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։ Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։

0
թեգերը:
Երևան, Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար