«Համայնքները պետք է կարողանան ճիշտ լեզու գտնել ներդրողների հետ». Քերոբյան

276
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիա լրատվական գործակալությանը։ Նա պատասխանել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։ Չի խուսափել խոսել նաև աղմուկ հանած որոշ թեմաներից։

Ապաշրջափակված երկաթուղային առաջին ճանապարհը, որ կբացվի, չի անցնի Մեղրիով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով  ճանապարհային նոր հանգույցների կառուցման վերաբերյալ կառավարության տեսակետը։

«Կան մի քանի հնարավոր ճանապարհներ, և, ըստ երևույթին, առաջին երկաթուղային ճանապարհը, որ կբացվի, չի անցնի Մեղրիով, որովհետև այսօր Մեղրիում երկաթգիծ չկա։ Եթե օրերից մի օր որոշվի, որ այնտեղ պետք է երկաթգիծ անցկացվի, ապա դա տարիներ է տևելու»,– ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ճանապարհային հանգույցների կառուցմանը, ապա Վահան Քերոբյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն այս պահին ուսումնասիրում է տարածաշրջանային  բեռնափոխադրումների հոսքերը` Չինաստանից Եվրոպա, Իրանից Սև ծով, ՌԴ–ից Միջին Արևելք` հասկանալու համար, թե որն է Հայաստանի համար առավել շահավետ ու փորձել հնարավորինս շատ տնտեսական օգուտներ քաղել այդ գործընթացից։

«Մենք այն իրավիճակում ենք, որ դեռ շատ վաղ է ասել, թե ինչպես կավարտվի տարածաշրջանի ապաշրջափակումը։ Բայց հիմա ստեղծված է աշխատանքային խումբ` մեր կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Խումբն աշխատում է ու փորձում գտնել լուծումները, որոնք թույլ կտան ապաշրջափակումն առավելագույնս օգտագործել տարածաշրջանային խաչմերուկ դարձնելու ուղղությամբ»,– ասաց նա։

Հարցին, թե որքանով Հայաստանը կկարողանա դառնալ տարածաշրջանային տարանցիկ երկիր, հատկապես, որ որպես այդպիսին այսօր ընկալվում է Վրաստանը, Քերոբյանը պատասխանեց. «Այստեղ մենք ավելի շատ Վրաստանի հետ պիտի համագործակցենք, քան մրցակցենք։ Մենք երկուսով ավելի շատ բան ունենք առաջարկելու։ Այս առումով պետք է համագործակցենք նաև Իրանի, ՌԴ–ի հետ, որպեսզի կարողանանք ստանալ մեզ համար կարևոր լուծումը»։

Հայաստանը տարածաշրջանում տարանցման կետ կդառնա. վրացի փորձագետը նշել է պայմանները

Ինչ վերաբերում է Իրանի հետ համագործակցությանը, էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ կառավարությունը ծրագրում է մոտ ապագայում գործարկել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտին։

«Գիտեք` այնտեղ կային որոշակի տարածքային խնդիրներ, բայց մենք հենց հիմա այդ գործընթացի մեջ ենք, որպեսզի հնարավորինս արագ գործարկենք Մեղրիի ԱՏԳ–ն»,–ասաց նա։

Քերոբյանը նշեց, որ բոլոր շահագրգիռ գործարարներն արդեն իսկ կարող են կապվել ԱՏԳ-ի տնօրինության հետ, ներկայացնել իրենց բիզնես նախագծերը։

Ժամկետներ նախարարը չնշեց, բայց հույս հայտնեց, որ դա կլինի հնարավորինս շուտ։

Հարցազրույցում նախարարն անդրադարձավ նաև համայնքներում բիզնես ծրագրերի ներդրմանը` որպես հիմանական խնդիր համարելով այն, որ համայնքների ղեկավարները չեն կարողանում բանակցել պոտենցիալ ներդրողների հետ։

«Համայնքները պետք է կարողանան ճիշտ լեզու գտնել ներդրողների հետ»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ նախարարությունը պատրաստ է միջնորդ հանդիսանալ այդօրինակ բանակցություններում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիա լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս ու մի շարք այլ տնտեսական հարցերից զատ պատասխանել է նաև մի շարք աղմկահարույց հարցերի, ինչպիսիք են Իրանում հայաստանյան կառավարական պատվիրակության գինարբուքն ու Հայաստանում տնտեսական կանեփի աճեցման ծրագիրը։

276
թեգերը:
տնտեսություն, երկաթուղի, Իրանի Իսլամական Հանրապետություն, կանեփ, ապաշրջափակում, Մեղրի, Հայաստան, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Կառավարությունը քննարկում է սահմանափակումները նորից թուլացնելու հարցը. Վահան Քերոբյան
Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել ՀՀ–ում

Ընդդիմության լիդերները նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են

145
(Թարմացված է 16:18 26.02.2021)
Նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։ Հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

Հայրենիքի փրկության շարժման առանցքային լիդերներն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու ընդդիմադիր շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մտնում նախագահի նստավայր։

Հիշեցնենք`նախագահի աշխատակազմն այսօր ընդդիմության լիդերներին հայտնել էր, որ նախագահը ընդունել է ընդդիմության լիդերների հանդիպման առաջարկը և պատրաստականություն հայտնել հանդիպել նրանց հետ 15։40-ին։

Մինչ այդ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։

Նախապես հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։

145
թեգերը:
հանդիպում, Նախագահ, ընդդիմություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի շրջանում

10
(Թարմացված է 12:20 26.02.2021)
Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն։

Արցախի Մարտակերտ քաղաքի շրջակայքում ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Սակրավորները հետազոտել են պայթյունավտանգ առարկաների առկայությունը մասնավոր տների տնամերձ հողամասերում ու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում:

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջայի հատուկ սարքավորված հրաձգարանում։

Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթուցիկ աշխատանքների անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:

Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 923 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

10
թեգերը:
Արցախ, ականազերծում, Ռուսաստան, խաղաղապահ
Ըստ թեմայի
ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ
Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը
Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ. Արցախում շարունակվում է ականազերծումը
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

0
(Թարմացված է 20:03 26.02.2021)
Երևանի ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Վլադիլեն Բալյանի հուշամեդալը

«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:

Мэр Еревана Айк Марутян вручил медаль почетного гражданина столицы Владилену Баляну (26 февраля 2021). Еревaн
© Photo : Facebook / Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Վլադիլեն Բալյան

Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

0
թեգերը:
Երևան, Պատվավոր քաղաքացի, Վլադիլեն Բալյան, քաղաքապետ
Ըստ թեմայի
Ազնավուրը, Խանջյանը, Լուկաշենկոն... ինչ սկզբունքով են ընտրվել Երևանի պատվավոր քաղաքացիները
Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Մարությանն այցելել է Երվանդ Մանարյանին ու անձամբ հանձնել պատվավոր քաղաքացու հավաստագիրը