Ոչ մի քաղաքական ուժ չպետք է մասնակցի այս կառավարության կազմակերպած ընտրություններին

107
(Թարմացված է 13:54 07.02.2021)
«Մեդիապաշտպան» կազմակերպության ղեկավար Սերգեյ Չամանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ներքաղաքական զարգացումների և դրանցում ներգրավված կամ անհաղորդ զանգվածների դիրքորոշումների մասին։

Սերգեյ Չամանյանի դիտարկմամբ` ոչ մոնոպոլիզացված հավաքները պետք է տեղի ունենան, քանի որ ժողովուրդն իրավունք ունի արտահայտել իր կարծիքն ու վերաբերմունքը Հայաստանում առկա իրավիճակի առթիվ։ Քանի որ իրավիճակն, ըստ նրա, իսկապես ողբերգական է, ուստի ժողովուրդն իրավունք ունի անընդմեջ բարձրաձայնել խնդիրները, դժգոհել իրավիճակից։

«Մենք բողոքական ազգ չենք, բայց բողոքել սիրում ենք։ Վերջերս ունեցանք շատ մեծ կորուստ, և այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհին որոշ մարդիկ գտնվում են բողոքի աստիճանին, իսկ շատերը` ժխտման փուլում` փորձելով իրենց վրայից թոթափել մեղքի բաժինը և ամեն ինչում մեղավոր համարել մեկ մարդու` չկիսելով նրա հետ պատասխանատվությունը։ Մարդկանց ասում ենք, որ միանան, ինչը կլինի մեղքի քավության իրենց քայլը, և սկսենք նոր էջից, ոչ թե ծալված էջը շտկենք ու ասենք, որ այդպես լավ է»,– նշեց «Մեդիապաշտպան» կազմակերպության ղեկավարը։

Չամանյանի կարծիքով` երբ Ռոբերտ Քոչարյանի նման ծանրակշիռ քաղաքական գործիչը վերադառնում է քաղաքական դաշտ, ապա դա անշուշտ առաջացնում է ոգևորություն։ Բայց նրա համար անընդունելի է այն իրողությունը, երբ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնում մասնակցել ընտրություններին Փաշինյանի կառավարության գոյության պայմաններում, որովհետև այդ կերպ փաստորեն լեգիտիմացվում է Արցախի հանձնումն Ադրբեջանին, այդ կերպ ընդունում ենք դավաճանությունն ու հակահայկական քայլերը։

«Եթե նույնիսկ այս կառավարությունը հասցնի անցկացնել արտահերթ ընտրություններ, ապա ոչ մի քաղաքական ուժ, բացի իրենցից, չպետք է մասնակցի, այլ բոյկոտի` դրանով իսկ ընտրությունները դարձնի անվավեր, ցույց տա, որ Փաշինյանն ու իր թիմը դավաճան են և անելիք չունեն ներհայաստանյան քաղաքական ասպարեզում»,– նշեց նա։

Արտահերթ ընտրություններին «Ալյանսը» կմասնակցի իր ցուցակով ու վարչապետի իր թեկնածուով

Չամանյանի տպավորությամբ` համայնքներում մարդիկ ավելի շատ են մտածում Հայաստանի մասին, քան կառավարությունն ու ազգընտիրները, որոնք այս պահին մտածում են միայն իրենց ապահովության ու ռեժիմի վերարտադրության մասին։ Նա կոչ արեց բոլոր մարդկանց, ում սիրտը ցավում է Հայաստանի համար, անկախ այն հանգամանքից, կուսակցական են, թե ոչ, փետրվարի 7-ին գալ հանրահավաքի, որը կկայանա ժամը 16։00-ին Հանրապետության  հրապարակում և կլինի որպես քաղաքացիական անհնազանդության ակցիա։

107
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան, Ընտրություններ
Ըստ թեմայի
Խաղաքարտերը փոխվում են. քաղաքագետը` Ռոբերտ Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու մասին
Ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու է Քոչարյանի և Փաշինյանի միջև. քաղաքագետ
«Որ Արցախը վերադարձվի». հայուհին բացատրել է կոմպոզիցիայի ընտրությունը ՌԴ առաջնությունում

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի շրջանում

10
(Թարմացված է 12:20 26.02.2021)
Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն։

Արցախի Մարտակերտ քաղաքի շրջակայքում ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Սակրավորները հետազոտել են պայթյունավտանգ առարկաների առկայությունը մասնավոր տների տնամերձ հողամասերում ու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում:

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջայի հատուկ սարքավորված հրաձգարանում։

Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթուցիկ աշխատանքների անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:

Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 923 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

10
թեգերը:
Արցախ, ականազերծում, Ռուսաստան, խաղաղապահ
Ըստ թեմայի
ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ
Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը
Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ. Արցախում շարունակվում է ականազերծումը

Մի քանի հարյուր մարդ է գիշերել Բաղրամյան պողոտայում. ինչ իրավիճակ է այս պահին

200
(Թարմացված է 13:49 26.02.2021)
Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը հերթափոխ է իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Մի քանի հարյուր ընդդիմադիրներ գիշերն անցկացրել են Երևանի Բաղրամյան պողոտայում` վրանների, ավտոմեքենաների մեջ։ Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակից պատմում է, որ արդեն իսկ շարժ է սկսվել` մարդիկ շտապում են Բաղրամյան պողոտա։ Առավոտյան արդեն իսկ հանում էին երեկ ԱԺ բակի տարածքում հայտնված փշալարերը։

Պողոտայում այս պահին ոստիկանությունը հերթափոխ է իրականացնում։

Ընդդիմադիր գործիչները` Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արդեն իսկ բողոքի ակցիայի անցկացման վայրում են։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Улица Демирчяна (26 февраля 2021). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Երևանի Դեմիրճյան փողոցում. 26 փետրվարի, 2021

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։

200
Ըստ թեմայի
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Մոսկվա

Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին

0
(Թարմացված է 14:20 26.02.2021)
Հանդիպումը նախատեսված է անցկացնել Մոսկվայում։ Ավելի վաղ արդեն երկու հանդիպում է կայացել, վերջինը՝ տեսակապի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում, սակայն Երևանից այս թեմայով հստակ պատասխան դեռևս չկա:

«Երկու հանդիպում արդեն եղել է։ Երրորդը նախատեսվում էր անցկացնել վաղը, Մոսկվայում, բայց ինձ դեռ չեն զեկուցել՝ արդյո՞ք Երևանը տեղափոխել է հանդիպման օրը, թե ոչ։ Եթե հանդիպումը տեղափոխվի, ըմբռնումով կընդունվի»,-ասել է Ալիևը արտասահմանյան լրագրողների համար տված մամուլի ասուլիսում:

Ընդ որում, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ Արցախի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը ծրագրած է անցկացնել փետրվարի 27-ին, Մոսկվայում: Նա նաև հայտնել է, որ բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը։

Հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Խմբի ղեկավարներն են երեք երկրների փոխվարչապետները: Աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի Արցախի զարգացման ծրագրերը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ տեսակապի միջոցով:

0
թեգերը:
փոխվարչապետ, Ադրբեջան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան