00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ ոք անտեսված չի լինի». ի՞նչ կտա առողջության պարտադիր ապահովագրությունը

Բաժանորդագրվել
Առողջության ապահովագրության հայեցակարգը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի, որպեսզի դառնա ՀՀ քաղաքացիների կյանքի պարտադիր բաղադրիչներից մեկը։ Փորձագետ Սամվել Խարազյանը Sputnik Արմենիայի եթերում ասել է, թե ինչ կշահենք առողջության պարտադիր ապահովագրության ներդրման արդյունքում։

Առողջության ապահովագրության իմաստն այն է, որ փոքր գումարներով կարողանանք մեզ ապահովել hնարավոր ավելի մեծ ֆինանսական ռիսկերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության նախաձեռնությունը` առողջության պարտադիր ապահովագրություն ներդնելու վերաբերյալ, նման գնահատական տվեց առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը։

«Մեր շրջապատում շատ մարդիկ կան, որոնք հիվանդության դեպքում ստիպված են լինում իրենց անշարժ գույքը վաճառել կամ բանկից վարկ վերցնել։ Եթե ապահովագրության վճարը դիտարկենք որպես ներդրում, ապա դրանից օգուտը շատ ավելի մեծ է լինելու, քանի կատարած բուն ներդրումը» ,– ասաց նա։

Ներկա իրավիճակում, երբ մարդիկ ֆինանսական ծախսերի պատճառով խուսափում են դիմել բժշկի կամ հետաձգում են այցելությունը, Խարազյանի դիտարկմամբ, հիվանդությունը զարգանում է, առաջանում են բարդություններ։

Որքան արժե առողջապահական ապահովագրությունը տարբեր երկրներում - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2019
Որքան արժե առողջապահական ապահովագրությունը տարբեր երկրներում

Կառավարության ներկայացրած հայեցակարգի համաձայն` քաղաքացիներին մատուցվող առողջապահական ծառայություններն անվճար դարձնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր ամսական աշխատավարձի 4-6 տոկոսը վճարի պետությանը` որպես առողջության ապահովագրության վճար կամ նոր հարկատեսակ։

Ապահովագրության արժեքը, Խարազյանի խոսքով, հաշվարկվել է` հաշվի առնելով առողջապահական ծախսերը` ծառայություններ, դեղորայքի գներ, նաև համակարգի աշխատողներին վճարվող աշխատավարձերի իրական ծախսերը։ Հետևաբար, ըստ ծրագրի հեղինակների, բուժհիմնարկներում այլևս հավելյալ վճարումներ կամ դրսից դեղորայք չեն պահանջելու հիվանդից։

Առողջության ապահովագրությունն ի սկզբանե նախատեսվում էր ներդնել 2022 թվականից։ Բայց կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը խառնեցին կառավարության ծրագրերը։ Ըստ Խարազյանի` հայեցակարգը դեռ պետք է քննարկվի, դրանում բացառվեն բոլոր հնարավոր խնդիրները, վերջնականապես հստակեցվեն ապահովագրության չափերն ու պետության մասնակցության չափաբաժինը։

Կրկնակի ապահովագրում չի լինելու. ինչ խնդիր կլուծի առողջապահական պարտադիր ապահովագրությունը

Միայն այդ գործընթացից հետո այն կստանա օրենքի նախագծի տեսք, կհաստատվի նախ կառավարության, ապա խորհրդարանի կողմից, և միայն դրանից հետո առողջապահության հարկը կդառնա ՀՀ քաղաքացիների կյանքի պարտադիր բաղադրիչներից ևս մեկը։

Երբ կներդրվի առողջապահական ապահովագրությունը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Լրահոս
0