«Ալյանսի» հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր բանաձևն ունի

174
(Թարմացված է 17:21 01.02.2021)
Օրեցօր ուժեղացող քաղաքական դժգոհություններն ու ներքաղաքական տագնապը հասարակությունը մասնատել է։ Մի մասը կողմ է արտահերթ ընտրություններին, մյուսները պնդում են, որ այդ դեպքում գործող իշխանությունը կկեղծի դրանք։ 

Ի վերջո, որն է լավագույն տարբերակը և ինչպես հասնել դրան։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանի հետ։

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով` ընտրություն կատարելու և առաջ շարժվելու բոլոր հնարավորություններն ու ճանապարհները բաց են, սակայն որքան էլ երազենք մեզ համար ցանկալի տարբերակների մասին, բախվելով իրականությանը, ստիպված ենք ընտրություն կատարել Հայաստանի համար իրատեսական և շահավետ ճանապարհներից մեկը, որոնք այդքան էլ շատ չեն։

«Իրավիճակի կարգավորման երկու տարբերակ կա. կա՛մ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, և, ինչպես 2018-ին, հեռացնի իշխանությանը, կա՛մ պետք է անցկացվեն ընտրություններ»,- ասաց նա։

Ինչու ընդդիմությանը չհաջողվեց շատ հարցերում հասնել հաջողության. քաղտեխնոլոգի դիտարկումները

Պատգամավորի խոսքով` երկու դեպքում էլ պետք է առաջնորդվել բացառապես ժողովրդի կամարտահայտությամբ, իսկ մարդկանց դիրքորոշումը հասկանալու համար «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաք անցկացնել:

«Մենք ասում ենք` եկեք ժողովրդին մասնակից դարձնենք ոչ միայն իշխանություն ձևավորելու, այլև իշխանություններին փոխելու ձևաչափի հարցում։ Կհրավիրենք հանրահավաք, որտեղ կհարցնենք` ժողովուրդ, ո՞րն եք ճիշտ համարում` ընտրություններ անցկացնենք, թե ոչ»,- նշեց Ուրիխանյանը։

«Ալյանսի» ղեկավարն առաջարկում է նաև ընտրակեղծիքներից խուսափելու համար բոլոր ընտրատեղամասերում ձևավորել ժողովրդական խմբեր, որոնք ընտրությունների օրը կհսկեն ողջ գործընթացը` փակելով ընտրակեղծիքների ճանապարհը։ 

Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում։

«Բոլորս ենք պարտվել». Թևան Պողոսյանը` իշխանության և ընդդիմության ձախողումների մասին

174
թեգերը:
քաղաքականություն, Տիգրան Ուրիխանյան, ընդդիմություն
թեմա:
Իրականում / Օրացույց (701)
Ըստ թեմայի
«Պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ մեր պետականությունը». Դունամալյան
Անպատժելիության մթնոլորտի հետևանքը. ի՞նչ են սպասում իշխանականներն ընդդիմությունից
Բողոքի ակցիա, երթ, լեզվակռիվ. ընդդիմությունը երթով եկավ կառավարության մոտ. տեսանյութ

Պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի. Չիլինգարյանը`գնաճի մասին

42
(Թարմացված է 08:36 29.07.2021)
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրային ծառայությունների բնագավառում, տնտեսության մի քանի ոլորտներում առկա գնաճին ու գնագոյացման հետ կապված իրողություններին։

Հայաստանում գնաճը վերահսկելի չէ, և այն ոչ թե շուկայական հարաբերությունների, այլ վատ կառավարման հետևանք է, մինչդեռ ապրանքների գնագոյացման հարցում պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի, այլապես անբարեխիղճ տնտեսվարողները կշարունակեն թելադրել խաղի իրենց կանոնները։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Կարեն Չիլինգարյանը` հավելելով, որ մեր տնտեսությունը, չգիտես ինչու, արձագանքում է միայն միջազգային շուկաներում առկա գնաճին, իսկ հակառակ գործընթացին ուղղակի անհաղորդ է։

«Ներկրողներն ու տնտեսվարողները ոչ վաղ անցյալում գների բարձրացումը բացատրում էին նաև դոլարի փոխարժեքի տատանումների հետ, բայց դրամը կայունացավ, իսկ գները չիջան։ Եթե անգամ իջել են, ապա չիչին չափով։ Այսօր, ցավոք, այդ նույն տնտեսական խնդիրները մղվել են 3-րդ, 4-րդ պլան»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

Չիլինգարյանի կարծիքով` պետությունն իր գործառույթները չէր կիրառում կայուն ժամանակներում, ուր մնաց հիմա, երբ խառնաշփոթ է, իսկ անբարեխիղճ տնտեսվարողները գերշահույթ ստանալու մղումով օգտվում են իրավիճակից և թելադրում խաղի իրենց կանոնները։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել է տաքսի ծառայությունների ոլորտում, վառելիքի շուկայում առկա իրողություններին, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին։

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ

42
թեգերը:
Կարեն Չիլինգարյան, գնաճ, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն
Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին
ՀՀ ժամանակավոր ավտոմեքենա ներմուծողները կա՛մ պիտի հեռանան ՀՀ–ից, կա՛մ տուգանքներ վճարեն

Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿ

35
(Թարմացված է 23:54 28.07.2021)
Տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ:

Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտներ կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար սահմանված վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է։

«Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային գործակալները նշված տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ․ հուլիսի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

Նշենք, որ տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել է լրացում:

Հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով. Փաշինյան

35
թեգերը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ)
Ըստ թեմայի
Ընդունելի չէ, եթե ՊԵԿ–ի կողմից ընդունված որոշումները խառնաշփոթ են ստեղծում. Հովհաննիսյան
Հայաստան ներկրված ավտոմեքենաներն առանց մաքսազերծելու մասնատել են. ՊԵԿ–ի տեսանյութը
Իշխանությունը խաբո՞ւմ է. ինչու է հեռանում ՊԵԿ «վերնախավը»
Охраняющие Тагавард армянские оборонительные позиции находятся на том же месте

Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել. հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ

39
(Թարմացված է 09:54 29.07.2021)
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

39