00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակունցին դեսպան նշանակելը հակահայկական նպատակ է հետապնդում. բողոքի ակցիա Գլենդելում

Բաժանորդագրվել
Ներկա դեսպանը նշանակվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո, այստեղի հնաբնակներից է, ունի բարձր վարկանիշ և լուրջ հարաբերություններ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։

Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքում Հայաստանի հյուպատոսության շենքի մոտ երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել «Ո՛չ դավաճաններին» «Ազատություն ռազմագերիներին» կարգախոսներով։ Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է օգտատեր Արթուր Սահակյանը։

Ամերիկահայերին հանրահավաքի էր դուրս բերել վերջի օրերի ձերբակալությունները, հատկապես Վահրամ Բադասյանի ձերբակալությունը, որին էլ հենց նրանք համարում են ռազմագերի։

Բողոքի ձայն բարձրացնելուն դրդել է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին` ԱՄՆ–ում դեսպան նշանակելու լուրը։ Իսկ վերջին խնդիրը, իրենց խոսքով, գլխավոր դավաճանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ժամանումն է Լոս Անջելես, որը, ԶԼՄ–ների տեղեկություններով` եկել է իր ծննդյան օրը նշելու։

Анна Акопян выступает на фестивале «Ararat Challenge» - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
«Ձեր այցը ցանկալի չէ». Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել են «դավաճան» պաստառով

Հավաքի մասնակից լրագրող Արմեն Բարսեղյանն իր խոսքում ասաց, որ Վահան Բադասյանին ձերբակալել է մի մարդ, որը բանակում չի ծառայել և ոչ մի լումա ներդրում չունի Արցախն ազատագրելու հետ` նշելով, որ այստեղ քինախնդրության խնդիր է, որովհետև Բադասյանը շատ բաներ կարող է բացահայտել պատերազմի մասին։ Բողոքի մասնակիցները կոչ արեցին ազատ արձակել Վահան Բադասյանին։

«Կտրականապես դեմ ենք Լիլիթ Մակունցին` այդ ապիկար անձնավորությանը, ԱՄՆ–ում դեսպան նշանակելուն։ Մակունցը չունի դիվանագիտական կրթություն և ներկայացնում է այս ապիկար իշխանություններին»,–ասաց նա։

Բարսեղյանի խոսքով` ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանի փոփոխությունը հակապետական հակահայկական նպատակ է հետապնդում։ «Եթե չկա ծայր անհրաժեշտությունը 4 տարուց շուտ դեսպան փոխելը Միացյալ Նահանգներում ընկալվում է անարգանք ու ոչ լուրջ վերաբերմունք ԱՄՆ–ի նկատմամբ։ Մակունցը չունի մասնագիտական կրթություն և լուրջ փորձ, որն իր հերթին անարգանք է ընդունող երկրի հանդեպ»,–ասաց նա։

Բարսեղյանը հիշեցրեց, որ ներկա դեսպանը` Վարուժան Ներսիսյանը, նշանակվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո, այստեղի հնաբնակներից է, ունի բարձր վարկանիշ և լուրջ հարաբերություններ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։

ԱՄՆ–ում դեսպան լինելու համար Մակունցը չունի դիվանագիտական փորձ և քաղաքական ծանրակշռություն

«Լիլիթ Մակունցի նշանակումը ոչ միայն անարգանք է ԱՄՆ–ի հանդեպ, այլ նաև վտանգում են հայ-ամերիկյան հարաբերությունները»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ օրեր առաջ Լիլիթ Մակունցը հաստատեց ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ իր` ԱՄՆ–ում դեսպան նշանակվելու հարցն օրակարգում կա։

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին՝ «Եռաբլուրում» արած հետևյալ հայտարարության համար. «Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելմանն ուղղված հրապարակային կոչերը):

Հունվարի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը, Վահան Բադասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Լրահոս
0