Կեղծ տեղակատվական օրակարգը բերեց նրան, որ մարդն իրեն արհամարհված զգաց և սկսեց ինքը փնտրել և ստեղծել սեփական ինֆորմացիան, իսկ դրանով օժտված է միայն գիրքը։ Այս կարծիքին է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։
Նա համոզված է, որ պատերազմն անպայման կարտացոլվի գալիք գրական գործերում։
«Վերջին պատերազմը դեռ կիմաստավորվի գրականության մեջ, ստեղծվելիք գրականության մեջ գուցե ստանանք այն հարցերի պատասխանները, որոնք չենք կարողանում ստանալ ո՛չ վարչապետից ոչ ՊՆ–ից ոչ էլ ԱԱԾ–ից»,–ասաց նա։
Գրականագետը կարծում է, որ այս ամենի արդյունքում 2021 թվականը գրահրատարակչության համար լինելու է անչափ բարեբեր տարի։
«Ապագայի երաժշտությունը փնտրեք անցյալում». «ԱրտԲոքսի» հյուրն աշխարհահռչակ Դենիելսոնն է
Ռուս ռազմական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի դժվարամատչելի շրջանների բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ռուս խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի լեռնային տեղանքում գտնվող Սարդարաշեն բնակավայրում մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաների կողմից տեղակայվել է դաշտային կետ՝ բնակավայրի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Իսրայելը պատճենում է ռուսական անօդաչու թռչող սարքերի արտադրության որոշ տեխնոլոգիաներ։ Այդ մասին հայտարարել է ZALA AERO (մտնում է «Կալաշնիկով» ընկերությունների խմբի մեջ) ընկերության գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը Ռոսիա 1-ի ռեպորտաժում, որում պատմում են Սիրիայում ռուսական դրոններ օգտագործելու մասին։
«Իմ կարծիքով՝ այսօրվա դրությամբ մենք ոչ միայն հետ չենք մնացել, այլ նաև միտումներ կան, որ նույն Իսրայելը մեզնից ինչ-որ բաներ է կրկնօրինակում։ Հասկանո՞ւմ եք», - ասում է Զախարովը։
Մշակողներից մեկի խոսքով՝ 300 կմ/ժ արագությամբ մոտենալու դեպքում գրեթե անհնար է խույս տալ դրոնից։ Ռեպորտաժում ցուցադրվում են Սիրիայում գրոհայինների դեմ ռուսական «Լանցետ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը կիրառելու կադրեր։
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե
Ցուցադրվել է նաև դրոնը որպես «օդային ականապատ դաշտ» կիրառելու հայեցակարգը․ մի քանի «Լանցետ» դրոններ պարեկություն են իրականացնում օդում, հակառակորդի անօդաչու թռչող սարքեր հայտնվելու դեպքում դրոնները հարվածում են՝ միաժամանակ պայթեցնելով երեքկիլոգրամանոց մարտական մասը։
Արցախյան հետհաշվարկ, կամ որտեղի՞ց Սիրիայում կամիկաձե դրոններ
Հոլովակում ցույց են տվել թուրքական «Բայրաքթարին» նման դրոնը ոչնչացնելու համակարգչային գրաֆիկա, որն ակտիվորեն կիրառվել է Ադրբեջանում արցախյան պատերազմի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։
Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։
Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։
Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։
«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»