Ինչի համար է պետք խորհրդարանի ինքնալուծարումը. Հովակիմյանը` նոր նախաձեռնության մասին

128
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներխորհրդարանական զարգացումներին, խմբակցությունում քննարկված կարևոր հարցերին, ինչպես նաև հնարավոր արտահերթ ընտրությունների խնդրին։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանն առնչվող հարցի քննարկմանը խմբակցության ներսում` Հովակիմյանն ընդգծեց, որ գաղափարը հետևյալն է`առաջնային մանդատ ունեցող մարմինը` տվյալ դեպքում խորհրդարանը, պառլամենտական երկրում պետք է ունենա ինքնալուծարման կամ այլ կերպ ասած` հրաժարականի հնարավորություն, որովհետև նման ինստիտուտ գոյություն ունի խորհրդարանական ( և ոչ միայն) բազմաթիվ երկրներում։ 

«Վերջին շրջանում, երբ սկսեցինք ավելի ակտիվ քննարկել Ընտրական օրենսգրքին առնչվող փոփոխությունները, դրանից ելնելով տվյալ գաղափարը նորից բերեցի ու խմբակցության ներսում դարձրեցի քննարկման առարկա։ Այս պահին դա ընդամենը գաղափար է, ամենևին բացառված չէ, որ խմբակցության կողմից քննարկումների արդյունքում մոտեցումը կլինի բացասական և գաղափարն ընդհանրապես նույնիսկ նախագիծ չի դառնա»,– նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Խոսելով պառլամենտարիզմի առանձնահատկությունների, ինչպես նաև խմբակցության ներսում օրենսդիր և գործադիր մարմինների միջև հնարավոր տարաձայնությունների, ակտիվ բանավեճերի մասին` Հովակիմյանը շեշտեց, որ իրենք չեն ընդդիմանում կամ հակառակում, այլ ընդհանուր գործ են անում, որի նպատակը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն է, Հայաստանի շահերին ծառայելը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պնդմամբ` արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմության մի մասի տրամադրությունը բացասական է և ընդդիմության ներսում կա մի շերտ, որն ամեն կերպ ցանկանում է վերցնել իշխանությունը` ընդհուպ մինչև այն զավթելու ճանապարհով։

Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, որ ընտրությունները պարտադիր լինելու են, կամ չեն լինելու, որովհետև այս պահին այդ հարցի պատասխանը չկա։  

128
թեգերը:
Սահմանադրություն, Վահագն Հովակիմյան, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան, խորհրդարան, ԱԺ
թեմա:
Sputnik զրույց (240)

Ուղիղ ադրբեջանցիների դիմաց․ Շուռնուխում 30 մետրանոց մեծ եռագույն բարձրացվեց

208
(Թարմացված է 17:51 07.03.2021)
Մոտ մեկ ամիս առաջ էլ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա հանդիսավորությամբ բարձրացվեց 30մ բարձրությամբ և 40 քմ մակերեսով հայկական եռագույնը։

Սյունիքի մարզի Շուռնուխ սահմանամերձ գյուղում այսօր հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Հայկական դրոշն այսուհետ կծածանվի 30մ բարձրության վրա։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Շուռնուխում ու տեսանկարահանել արարողությունը։

Դրոշի բարձրացումն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով։  Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական կերակուրներով։ Շուռնուխում ամբողջ օրը նաև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ են սպասվում։

Միջոցառմանը ներկա էր Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց , որ դրոշը տեղադրվել է Շուռնուխի ամենաբարձր կետում։

«Հայկական առագույնն ունիի 8 մետր երկարություն և 4 մետր լայնություն։ Ուղիղ գտնվում է ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա։
Շուռնուխի բնակիչները ևս ոգևորված էին, չեն թաքցնում, որ միջոցառումից հպարտություն են զգում։

«Թող թուրքը իմանա, որ մեր գյուղը կանգուն է ու միշտ էլ էդպես կանգուն մնալու է։ Ամուր կանգնած ենք մեր հողի վրա»,-ասում է գյուղի բնակիչ Ռուզաննա Աթայանը։

 Ավելի վաղ  Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր սպասվող արարողության մասին։

Նա շեշտել էր՝ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ հայ ժողովուրդը միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին է։

Մոտ մեկ ամիս առաջ էլ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա հանդիսավորությամբ բարձրացվեց 30մ բարձրությամբ և 40 քմ մակերեսով հայկական եռագույնը։

Հիշեցնենք՝ պատերազմի արդյունքում Արցախի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։ Մասնավորապես, Շուռնուխի 12 տներ անցել են թշնամուն։

208
թեգերը:
Սահման, եռագույն դրոշ, դրոշ, Սյունիք

Ծաղիկներ` մարտի 8-ին ընդառաջ․ խաղաղապահները շնորհավորել են արցախցի կանանց տոնը․ տեսանյութ

82
(Թարմացված է 13:53 07.03.2021)
Արցախյան հակամարտության գոտու 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են  իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։

Լաչինի միջանցքի դիտակետում հերթապահություն իրականացնող ոուս խաղաղապահներն արցախցի կանանց ծաղիկներ են նվիրել։

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զինծառայողները շնորհավորել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գալիք տոնի կապակցությամբ։

Նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լաչինի միջանցքում քաղաքացիական ավտոտրանսպորտային շարժի անվտանգության ապահովման առաջադրանքը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

82
թեգերը:
Ծաղիկ, Մարտի 8, Արցախ, Կին, խաղաղապահ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ը փոփոխություն է կատարում խաղաղապահ ուժերին վերաբերող համաձայնագրում
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս բլոկ-մոդուլային ավան է կառուցվել
Հայ ուխտավորներին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ամարաս
Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել
«Աստղիկ» ԲԿ. արխիվային լուսանկար

Հրազենային և մարմնական վնասվածքներով 27–ամյա երիտասարդ է տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ

0
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու համար` որտեղ և ինչ հանգամանքներում է Ա. Մուրադյանը հրազենային վնասվածք ստացել:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային, իսկ գլխի մասում մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Մուրադյանն է, որը, ըստ բժիշկների հայտարարության, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:  

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել տաքսիով, և տեղափոխողի ինքնությունը ոստիկանները պարզել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար, որտեղ և ինչ հանգամանքներում է Ա. Մուրադյանը հրազենային վնասվածք ստացել:

0
թեգերը:
կրակոց, հիվանդանոց, Վիրավոր, Երևան