ՌԴ–ն ու Իրանը շահագրգռված են ԼՂ–ի շուրջ երկխոսությամբ. ի՞նչ են քննարկել Լավրովն ու Զարիֆը

63
(Թարմացված է 17:54 26.01.2021)
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները պատրաստ են խորացնել երկու երկրների երկխոսությունը մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցով իրանական կողմի հետ երկխոսության խորացմամբ։

«Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանական կարգավորման խնդիրները, և իհարկե կարելի է քննարկել այն իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,-ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Զարիֆը Սերգեյ Լավրովին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է հակամարտությանը վերջ դնելու կապակցությամբ։

«Մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ հակամարտությունը տեղի էր ունենում մեր և ձեր հարևանությամբ, սրում էր իրավիճակը, և այնտեղ մարդիկ էին զոհվում։ Ես կարծում եմ, որ այդ հակամարտությունը մեզ համար ինչ-որ ընդհանուր հնարավորության վերածելու հնարավորություն կա։ Իմ շրջագայության նպատակներից մեկն է մշակել հնարավորություններ, որոնք բխում են Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածություններից», - ասել է Զարիֆը։

Իրանի արտգործնախարարը ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո ասել է, որ Իրանն աշխարհագրորեն մյուսներից ավելի մոտ է հակամարտության վայրին և այդ ընթացքում անկայունություն է եղել նաև իր սահմաններին:

«Մեզ համար այս հակամարտության կարգավորումը շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից»,-ասել է նա:

Զարիֆի խոսքով՝ Թեհրանը «հսկայական ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային լուծում առաջարկելու համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ լուծում գտնվեց՝ շատ նման այն լուծմանը, որը մենք էինք առաջարկում։ Եվ որ այն բերվեց գործնական հարթություն»,-ավելացրել է Զարիֆը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

63
թեգերը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Սերգեյ Լավրով, Լեռնային Ղարաբաղ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

6
Տեսագրությունում երևում է, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, իսկ Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակել են, որպեսզի ՀՀ վարչապետի ավտոշարասյունն անցնի այդ հատվածով։
6

Ո՞ւր են հույզերդ․ Էթերի Տուտբերիձեն նախատել է Ադելիա Պետրոսյանին

95
(Թարմացված է 14:42 03.03.2021)
Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության եզրափակիչում գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երրորդ տեղն է գրավել:

Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։

«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։

Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:

«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար

Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

95
թեգերը:
գեղասահք, Էթերի Տուտբերիձե, Ադելիա Պետրոսյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել