Հրանտ Միքայելյանն ընդգծում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի շտապում գերիներին վերադարձնելու հարցում, այլև նրանց դեմ հարուցում է քրեական գործեր` ներկայացնելով որպես դիվերսանտներ, ինչն, ըստ քաղաքագետի, անհեթեթություն է, որովհետև հայ զինվորականներին նման որակում տրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո, մինչդեռ ոչ միայն հրադադարի եռակողմ հայտարարության, այլև միջազգային կոնվենցիաների համաձայն` գերիները պատերազմի ավարտից հետո ենթակա են վերադարձման։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերիների հարցը մեր հասարակության մեջ ինչ կարևոր նշանակություն ունի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում»,– նշեց քաղաքագետը։
Իսկ թե ինչու հայկական կողմին և մասնավորապես վարչապետին չհաջողվեց որևէ արդյունքի հասնել այդ հարցում, Հրանտ Միքայելյանը մատնանշեց երկու խնդիր։
Գերիների փոխանակման երկրորդ փուլի իրագործումն օրերի հարց է. իմքայլական պատգամավոր
Նախ` հայկական կողմն այս պահի դրությամբ չունի և չի էլ աշխատում, որ ձևավորվի ուժային ռեսուրս, ինչը թույլ կտար բանակցություններում ապահովել հայկական կողմի իրավունքները և խոսքը կվերածեր գործի։ Ըստ նրա` մեր ուժային ռեսուրսը սպառվեց նոյեմբերի 9-ից հետո, և այն անհապաղ պետք է վերականգնել, իսկ երկրորդ խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետը ցանկանում է ստորագրել բոլոր թղթերի տակ, որպեսզի վերջնականապես փակվի պատերազմի էջը։
Ադրբեջանի կամայականության պատճառով հայ գերիների վերադարձը ձգձգվում է և բարդանում
Նորայր Դունամալյանի դիտարկմամբ`Հայաստանում պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ ամբողջ մեր հասարակությունը, մեր պետականությունը, և այս իրավիճակում, երբ տեղի է ունենում անվերջ ու անկայուն գործընթաց, կարող ենք ականատես լինել, որ թույլ իշխանությունն ու թույլ ընդդիմությունը հարաբերվելով միմյանց հետ և օգտագործելով պայքարի նույն՝ նախկինում եղած մեթոդներն ու գործիքները, շարունակում են մխրճվել քաղաքական խորացող ճգնաժամի մեջ։
«Անգամ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ելույթ ունեցող վարչապետը չի հասկանում, որ երկրում քաղաքական առումով իրողություններ են փոխվել, որ այն պոպուլիզմը, որը նա օգտագործում էր մինչպատերազմյան շրջանում, արդեն չի գործում։ Այսօր քաղաքական, տնտեսական և սոցիալական անորոշությունն ընդհանրապես դժվարացնում է ամբողջ իրավիճակի վերլուծությունը, բայց ակնհայտ է, որ մենք դեռ որոշ ժամանակ ապրելու ենք մի իրադրությունում, երբ կա թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, ինչը կարող է բերել նրան, որ հասարակության ներսում առանձին խմբեր կարող են գնալ ինքնակազմակերպման»,– նշեց քաղաքագետը։
Դունամալյանի կարծիքով` շատ կարևոր է, թե խաղի կանոններն ինչպես են հստակեցվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ բուն ընտրությունը քաղաքական գործընթաց է, որի ժամանակ, ըստ քաղաքագետի, ոչինչ պետք չէ բացառել, և հատկանշական է, որ շատ դեպքերում քաղաքական գործիչները փորձում են պաշտպանել իրենց շահերը, որոնք այդքան էլ կապված չեն պետական շահերի հետ։
Բակուր Կարապետյանի հավաստմամբ` գոյություն ունեն բազմաթիվ փաստեր` կոթողներ ու արձանագրություններ, որոնք աներկբայորեն վկայում են Շուշի քաղաքի հայկական ծագումնաբանության մասին։ Փաստագրական նյութերից շատերը տեղ են գտել Կարապետյանի հեղինակած և օտար լեզուներով թարգմանված աշխատություններում։
«Տարակուսելի է, որ նույնիսկ ՀՀ վարչապետի մակարդակով արված հայտարարությունների շնորհիվ կասկածի տակ է դրվում Շուշիի հայկական պատկանելությունը, և թվում է, որ դա նույնիսկ կարող է պատվեր լինել, թեկուզ Իլհամ Ալիևի կողմից, մինչդեռ պատմական քաղաքի հայկական ծագումնաբանությունը նույնիսկ ամենափոքր վիճարկման թեմա չէ»,– նշում է արձակագիրը։
Կարապետյանի տեղեկացմամբ` «Շուշի» հիմնադրամի կողմից պատմական քաղաքում և հարակից տարածքներում կատարվել են չափագրումներ, հաշվառվել են պատմամշակութային արժեք ներկայացող կոթողներն ու հուշարձանները, որոնց գոյությունն ու հետագա ճակատագիրը վտանգված են ադրբեջանական օկուպացիայից հետո։
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Հետևաբար, Կարապետյանի պնդմամբ, գիտակրթական հանրությունը, պետական ատյանները միջազգային կառույցների ու համապատասխան կազմակերպությունների օժանդակությամբ պետք է հետամուտ լինեն Շուշիի մշակութային ժառանգության պահպանմանը, որպեսզի այն չոչնչացվի ադրբեջանցի վանդալների կողմից։
«90% ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:
«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու և այն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է նաև, որ պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն:
Կուբաթլուում ականի պայթյունից ադրբեջանցի հրամանատար է մահացել