«Մենք մի քանի ուղղությամբ կատարել ենք սխալ հաշվարկներ». իմքայլական պատգամավոր

153
(Թարմացված է 15:35 12.01.2021)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո առկա իրավիճակին, պարտության պատճառներին և քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին։

Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ`մենք մի քանի ուղղությամբ կատարել ենք սխալ հաշվարկներ արցախյան պատերազմի ընթացքում և դրան նախորդող տարիներին։ Ըստ նրա`մենք չկարողացանք դասեր քաղել մեր հաղթանակից, որը գրանցվեց 1994 թվականին, որի համար շատ թանկ գին վճարեցինք։   

«Հետագա տարիներին բանակցային ամբողջ գործընթացի տրամաբանության հիմքում դրված է եղել ազատագրված շրջանների հանձնման հարցը։ Հայկական կողմը միարժեքորեն պնդում էր Արցախի կարգավիճակի անհրաժեշտության առաջնահերթությունը, իսկ ադրբեջանական կողմից եթե սկզբնական շրջանում հայր Ալիևի կողմից կար փոխզիջումային տարբերակի գնալու թեթևակի պատրաստակամություն, ապա որդի Ալիևի պարագայում այդ տարբերակը մղվեց մի կողմ, Ադրբեջանը մեծացրեց հայատյացությունն ու պատրաստվեց պատերազմի»,– նշեց ԱԺ պատգամավորը։ 

Հայրապետյանի կարծիքով` տարիների ընթացքում ադրբեջանական կողմի քայլերն ըստ արժանվույն չենք գնահատել, ու թեև կար հնարավոր պատերազմի գիտակցումը, բայց այդ գիտակցումն, ըստ պատգամավորի, այն չէր, ինչ պետք է լիներ։ 

Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները լքում «Իմ քայլը» խմբակցությունը

Անդրադառնալով պատերազմի ելքով պայմանավորված` Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին` ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը նշեց, որ հանգուցալուծման ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որպեսզի հանրությանը տրվի հնարավորություն կա՛մ ձևավորելու նոր իշխանություն, կա՛մ վստահություն հայտնելու գործող իշխանությանը։

Պարզապես պետք է ընտրել հարմար պահը, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա նորմալ նախընտրական քարոզարշավով անցկացնել արտահերթ ընտրություններ։  

Եվս մեկ պատգամավոր լքեց «Իմ քայլը» խմբակցությունը

153
թեգերը:
տնտեսություն, Արցախյան պատերազմ, «Իմ քայլը» դաշինք, Ադրբեջան, Տաթև Հայրապետյան
թեմա:
Sputnik զրույց (221)
Ըստ թեմայի
Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները
Հայրապետյան. ««Լուսավոր Հայաստանի» նախագծի վերաբերյալ հնչած խնդիրները չեն լուծվել»
Առաջին հերթին Բաքվի շահերից է բխում. Հայրապետյանը` բանակցային գործընթացի վերսկսման մասին

Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը

28
(Թարմացված է 22:39 16.01.2021)
Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը գնում է դեպի ժողովուրդը։

Ռուսաստանում հաջորդ շաբաթվանից կսկսվի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հանձնարարել է կառավարությանը պատրաստել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Արդյո՞ք պատվաստումները կփրկեն համաճարակի երկրորդ, «ավելի բարդ» տարվա ընթացքում: Մերձավոր արտասահմանի ո՞ր երկրներում են պատվաստումներն իրականացնում «Սպուտնիկ V»-ով: Եվ կարելի՞ է արդյոք հույս դնել Յակուտիայի գիտնականների՝ կեչու կեղևից դեղամիջոցի վրա՝ դիտեք տեսանյութում։

«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին

28
թեգերը:
պատվաստումներ, Ռուսաստան, Սպուտնիկ V, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Արցախում ռուս խաղաղապահներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ
263 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

«Թուրանական միջանցք» Հայաստանով. ռիսկեր ու վտանգներ Երևանի ու Թեհրանի համար

110
(Թարմացված է 18:48 16.01.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահների գործունեության հեռանկարին, հետպատերազմյան իրողություններին։

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ակնհայտ է, որ ռուսական շահերից չի բխում Արցախի գոյությունն առանց որևէ կարգավիճակի, հակառակ պարագայում այդտեղ ռուս խաղաղապահներ տեղակայելու տրամաբանությունն ըստ էության չէր աշխատելու, հետևաբար ռուս համանախագահ Պոպովի մեկնաբանությունները տեղավորվում են հիշյալ տրամաբանության մեջ։ 

«Բոլորի համար շատ պարզ է, որ ռուս խաղաղապահները կցանկանային վերահսկել շատ ավելի մեծ տարածք` իրենց ներկայությամբ ապահովելով նաև սեփական պետության անվտանգությունը, ուստի գոնե ԼՂԻՄ–ի նախկին սահմաններում Արցախի կարգավիճակի ճանաչումը կամ ամրագրումը պետք է որ բխի ռուսական շահերից»,– նշեց իրանագետը։ 

Ոսկանյանի կարծիքով` գործընթացներն այդուհանդերձ Հայաստանի գործող իշխանության ապաշնորհության պատճառով ընթացել են անտրամաբանական հունով և այստեղ տուժել է ոչ միայն մեր, այլև մեր դաշնակցի շահը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

110
թեգերը:
խաղաղապահ, Ռուսաստան, Արցախ, Հայաստան
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված
Ըստ թեմայի
Տարածաշրջանում եռակողմ համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Հաշվի ենք առել բոլոր սպառնալիքները»․ ինչպիսին կլինի Ռուսաստանի նոր օդային զենքը
Արայիկ Հարությունյան, արխիվային լուսանկար

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է, բայց մեկ խնդիր կա. Արցախի նախագահ

0
(Թարմացված է 10:04 17.01.2021)
Արցախում ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսպիսով կարող ենք փաստել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հարությունյանը նշել է, որ պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում:

Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում:

Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

 

0
թեգերը:
էլեկտրաէներգիա, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Պատերազմի հետքերն Արցախում. ջրամատակարարման որոշ ծրագրեր պետք է վերանայել
Լենա Նազարյանը համաձայն չէ, որ Արցախի տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով
Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար