Որքա՞ն տարածք է ականազերծվել Արցախում․ տեսանյութ

72
(Թարմացված է 13:49 11.01.2021)
Ստեփանակերտի արվարձանների ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ։

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ստեփանակերտի արվարձանների ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների  անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքների կատարման ընթացքում և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշում է, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 բանակաշինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթուցիկ առարկա։

72
թեգերը:
խաղաղապահ, ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (102)

«Պետք է փորձենք մշտական խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ». Լենա Նազարյան

150
(Թարմացված է 20:02 15.01.2021)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին և երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրին։ 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հիշեցրեց, որ Ամանորի նախօրեին վարչապետը հրավիրեց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին` քննարկելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, որին հետևեց հաջորդ նախաձեռնությունը, այն է` վարչապետը խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպեց Ազգային ժողովում, սակայն վերջիններս պնդեցին վարչապետի հրաժարականը։

«Ես ունեմ տպավորություն, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ։ Նրանք ավելի քան վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա։ Նրանք նախորդ ընտրություններում ավելի շատ բոնուսով էին մանդատ ստացել, քան ընտրություններով և բնական է, որ այսպիսի բարեբախտություն նրանց հետ այլևս չի պատահի։ Հաջորդ ընտրություններին նրանք ավելի քիչ ձայներով կհայտնվեն խորհրդարանում կամ չեն հայտնվի»,– նշեց ԱԺ փոխնախագահը։ 

Նշենք` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեկ` հունվարի 14–ի, լրագրողներին ասել էր, որ իրենք որպես ընդդիմադիրներ արդյունավետ են գործել ու հասել են նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունում արդեն կան պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն, երբ իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն Էդմոն Մարուքյանին։

Անպատժելիության մթնոլորտի հետևանքը. ի՞նչ են սպասում իշխանականներն ընդդիմությունից

Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացառեց, որ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» խմբակցությունը կաջակցի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին որպես վարչապետի թեկնածու։ Ըստ նրա` խորհրդարանական երկրում քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթություն է, որ քաղաքական թիմի վարչապետը լինի այլ քաղաքական թիմից։

«Եթե հեռանանք, պետք է հեռանանք թիմով։ Եթե ցուցակի առաջին համարը հեռանում է, ապա ես ինչո՞ւ պետք է մնամ, խորհրդարանում ի՞նչ պետք է անեմ։ Եթե «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին , արտախորհրդարանական ուժերը հայտարարում են, որ արդյունքները կեղծվելու են, յուրաքանչյուր քվեատուփի մոտ արյունահեղություն է լինելու, ապա նման պայմաններում ինչպե՞ս կազմակերպենք արտահերթ ընտրություններ, ինչպե՞ս վստահ լինենք, որ կստեղծվի հանգիստ մթնոլորտ և մարդիկ ընտրությունների կգնան` լսելով բոլոր թեկնածուներին»,– տարակուսեց ԱԺ փոխնախագահը։ 

Նազարյանի պնդմամբ` նման պայմաններում արտահերթ ընտրությունները կարող են նոր ճգնաժամի պատճառ դառնալ, քանի որ ժողովրդավարական ընտրությունների դեպքում տարբեր ուժերի մասնակցությունը շատ կարևոր է։

Անդրադառնալով հետպատերազմյան իրողություններին` Նազարյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե հետայսու ինչպես պետք է հարաբերվենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Նրա համոզմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ մեկ էջանոց հայտարարությունն ապագայի ավելի որոշակի տեսլական է տալիս իրեն, քան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որում որևէ միտք չկա այն մասին, թե ինչպես ենք ապրելու Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ։

Լենա Նազարյանի համոզմամբ` պետք է շարունակաբար ձգտենք կառուցել խաղաղության երաշխիքներ, համագործակցության հնարավորություններ, և բարդագույն խնդիրները պետք է մնան ոչ թե զինվորականների, այլ քաղաքական գործիչների ուսերին։ 

Նազարյանը հետադիմական ու վնասակար համարեց նրանց մոտեցումը, որքեր կարծում են, որ տարիներ հետո պետք է հզորանանք և ունենանք մեր բաժին հաղթանակը։ Ըստ նրա` պետք է փորձենք մշտական խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ։   

«Նիկոլը persona non grata է Հայաստանում»․ Սաղաթելյանը՝ ընդդիմության ձեռքբերումների մասին

150
թեգերը:
ընդդիմություն, Լենա Նազարյան
Ըստ թեմայի
Իմքայլական պատգամավորներին ձվերով հարվածելու դեպքով քրգործ է հարուցվել
«Խիստ զգուշացնում եմ». Արման Թաթոյանը պատասխանել է իմքայլական պատգամավորներին
«Մենք մի քանի ուղղությամբ կատարել ենք սխալ հաշվարկներ». իմքայլական պատգամավոր

Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ

116
(Թարմացված է 12:19 15.01.2021)
Քաղաքացիները մարտի դաշտից գողացել են ավելի քան 40 Կալաշնիկով, մոտ 1500 փամփուշտ, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, որսորդական հրացաններ, 1 հատ նռնակ և այլն:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է Արցախից ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու և պահելու հանցավոր խումբ:

Պարզվել է, որ Երևանի բնակիչ Ս.Բ.-ն 2020–ի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մեկնել է Արցախ` իբր մասնակցելու պատերազմին։  Ապա նա մարտի դաշտից գողացել է ինքնաձիգներ, փոխադրել է Արցախից Հայաստան և պահել է Երևանում գտնվող իր բնակարանում։ Դրանից հետո՝ 2020–ի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նախաքննության ընթացքում Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և շրջանառությունն արգելված այլ իրեր:

Այնուհետև Ս.Բ.-ի հետ համագործակցող անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ հայտնաբերվել է թաքստոց Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Այդտեղ հայտնաբերվել են 43 Կալաշնիկով, մոտ 1500 փամփուշտ` տարբեր տրամաչափերի, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, որսորդական հրացաններ, 1 հատ նռնակ և այլն:

Գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ... ԱԱԾ-ն առգրավել է ապօրինի զենք-զինամթերք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները  հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

116
թեգերը:
կամավոր, Արցախյան պատերազմ, Զենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհն անվտանգ է. ԱԱԾ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ–ների տնօրենները
Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել