Զոհի և դահճի հարաբերություններում ի՞նչ նախապայման. Սրապիոնյանը` ադրբեջանցի լրագրողին

635
(Թարմացված է 15:05 09.01.2021)
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսին հարց էր ուղարկել նաև ադրբեջանցի լրագրողներից մեկը։ Նրան հետաքրքրում էր` ինչպե՞ս են մտավորականները պատկերացնում հայ–ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումը։

Հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանցիների պատկերացումներին ականատես եղանք պատերազմի օրերին մեր գլխատված զինվորների, տանջամահ արված գերիների տեսքով։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ձայն հայրենյաց»նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը` ի պատասխան ադրբեջանցի լրագրողների մեկի այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում մտավորականները հայերի և ադրբեջանցիների հետագա հարաբերությունները և դրա համար կա՞ն նախապայմաններ։

Նշենք, որ առցանց ասուլիսի մասին նախապես հայտարարվել էր և ադրբեջանցի լրագրողը հարց էր ուղղել էլեկտրոնային նամակի միջոցով։

«Լրագրողն ինքն ինչպե՞ս է պատկերացում հայ–ադրբեջանական հարաբերություններն այն երկրի հետ, որի առաջին դասարանցի աշակերտի առաջին նախադասությունն է.«Իմ թշնամին հայն է»։ Ինձ հետաքրքիր է` այդ աշակերտը երբ ավարտում է դպրոցն, ինչպե՞ս է պատկերացնում հարաբերությունները հայերի հետ։ Այդ պատկերացումները մենք տեսանք պատերազմի օրերին»,–ասաց Սրապիոնյանը։

Նրա խոսքով` մինչև Ադրբեջանն իր դպրոցներում այդ հայատյացությունը չվերացնի, այն թույնը, որը ներարկել է իր հասարակության մեջ, չվերացնի, հայ–ադրբեջանական հարաբերությունների համար դեռ որևէ այլ պայման դրվել չի կարող։ Սրապիոնյանը վստահեցնում է` ադրբեջանցիները նախ ինքնամաքրման խնդիր ունեն։

Գրականագետին հետաքրքրում է նաև մեկ հարց` նույն ադրբեջանցի լրագրողը ծափահարո՞ւմ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նա Բաթվի շքերթի ժամանակ արտասանում էր հայտնի բանաստեղծությունը (2020թ.–ի դեկտեմբերի 10-ին Բաքվի շքերթի ժամանակ Էրդողանը մեջբերեց ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը` «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին. ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»,–խմբ.)։

Սրապիոնյանը հիշեցնում է, որ այդ բանաստեղծության մեջ սերմանվում են ատելություն և ծավալապաշտական տրամադրություններ, որոնք ոչ այլ ինչ են, քան հայերի ոչնչացման անհրաժեշտության գիտակցումը։

«Ինչպե՞ս է ադրբեջանցի լրագրողը պատկերացնում զոհի և դահճի հարաբերություններում ինչ–որ նախապայման։ Նախապայմանն առաջին հերթին պետք է լինի դիմացինի կյանքի, իրավունքների նկատմամբ հարգանքը։ Նման երկերեսանի հարցերով փորձել մեղմել այն ամենն, ինչ արվել է վերջին 150 տարիների ընթացքում թուրք ցեղախմբի կողմից հայերի նկատմամբ, ես առնվազն երեսպաշտական մոտեցում եմ համարում»,–ասաց Սրապիոնյանը։

Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է Էրդողանի «պոեզիային» հաջորդած իրադարձություններին

Սրապիոնյանը հիշեցրեց նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի` դեռ 2020թ.–ի դեկտեմբերին կայացած ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որով կոչ էր անում հայերին բարեկամական քայլերի։

Գրականագետը նշեց` մենք համաձայն ենք այդ բարեկամությանը և երբեք բարեկամաբար մեզ մեկնված ձեռքը չենք մերժել, բայց համաձա՞յն է արդյոք Չավուշօղլուն մեզ ճանապարհ տալ մինչև Միջերկրական ծով` ինչպես մեզ պարտադրում են Մեղրիով իրենց համար ճանապարհ բացել։

Սրապիոնյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ադրբեջանցիները նախ թող մտածեն իրենց քաղաքական նկրտումների և կեղծ մարդասիրական հարցադրումների մասին, հետո միայն կարելի կլինի բանավիճել այլ արժեքների շուրջ, եթե անհրաժեշտություն լինի։

Էրդողանի վրեժը, կամ ինչու Բաքվի զորահանդեսին հիշեցին Էնվեր փաշային

635
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Լրագրող, ադրբեջանցի, Սերժ Սրապիոնյան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները փորձում են գողանալ WhatsApp-ի հայկական պրոֆիլները․ ինչպե՞ս դեմն առնել
Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի. Լուսինե Ավետյան
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Ադրբեջանցիները զինված հայտնվում են հայկական գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին. ՄԻՊ

Ինչի համար է պետք խորհրդարանի ինքնալուծարումը. Հովակիմյանը` նոր նախաձեռնության մասին

47
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներխորհրդարանական զարգացումներին, խմբակցությունում քննարկված կարևոր հարցերին, ինչպես նաև հնարավոր արտահերթ ընտրությունների խնդրին։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանն առնչվող հարցի քննարկմանը խմբակցության ներսում` Հովակիմյանն ընդգծեց, որ գաղափարը հետևյալն է`առաջնային մանդատ ունեցող մարմինը` տվյալ դեպքում խորհրդարանը, պառլամենտական երկրում պետք է ունենա ինքնալուծարման կամ այլ կերպ ասած` հրաժարականի հնարավորություն, որովհետև նման ինստիտուտ գոյություն ունի խորհրդարանական ( և ոչ միայն) բազմաթիվ երկրներում։ 

«Վերջին շրջանում, երբ սկսեցինք ավելի ակտիվ քննարկել Ընտրական օրենսգրքին առնչվող փոփոխությունները, դրանից ելնելով տվյալ գաղափարը նորից բերեցի ու խմբակցության ներսում դարձրեցի քննարկման առարկա։ Այս պահին դա ընդամենը գաղափար է, ամենևին բացառված չէ, որ խմբակցության կողմից քննարկումների արդյունքում մոտեցումը կլինի բացասական և գաղափարն ընդհանրապես նույնիսկ նախագիծ չի դառնա»,– նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Խոսելով պառլամենտարիզմի առանձնահատկությունների, ինչպես նաև խմբակցության ներսում օրենսդիր և գործադիր մարմինների միջև հնարավոր տարաձայնությունների, ակտիվ բանավեճերի մասին` Հովակիմյանը շեշտեց, որ իրենք չեն ընդդիմանում կամ հակառակում, այլ ընդհանուր գործ են անում, որի նպատակը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն է, Հայաստանի շահերին ծառայելը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պնդմամբ` արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմության մի մասի տրամադրությունը բացասական է և ընդդիմության ներսում կա մի շերտ, որն ամեն կերպ ցանկանում է վերցնել իշխանությունը` ընդհուպ մինչև այն զավթելու ճանապարհով։

Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, որ ընտրությունները պարտադիր լինելու են, կամ չեն լինելու, որովհետև այս պահին այդ հարցի պատասխանը չկա։  

47
թեգերը:
սահմանադրություն, Վահագն Հովակիմյան, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան, խորհրդարան, ԱԺ
թեմա:
Sputnik զրույց

ԱԱԾ–ն բացահայտել է նախկին մարզպետի, համայնքապետի ու ՀՀԿ–ական պատգամավորի ապօրինությունները

228
(Թարմացված է 11:29 27.01.2021)
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի բաժինը։

Մասնավորապես՝ Սարգիս Սահակյանը, լինելով ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու էր նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով Կաքավաձոր համայնքի ղեկավար Ս.Մ.-ի և իր պատգամավոր եղբոր` Ն.Ս.-ի հետ, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, թույլատրել է նրան ապօրինի շինարարություն իրականացնել այդ տարածքում։

Նպատակը եղել է հետագայում այն  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին անհամեմատ բարձր գներով վաճառելը։

«Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

228
թեգերը:
չարաշահում, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Արագածոտնի մարզ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ո՞վ է կերել «Հյուսիս-հարավի» 4.5 մլն դոլարը. կառավարությունը որոշեց օգնել խաբվածներին
Մալաթիա–Սեբաստիայի բնակիչները բողոքի ակցիա են անում «Հյուսիս–հարավի» կառուցման դեմ
«Հյուսիս-հարավի» խնդիրներն են քննարկել նախարար Պապիկյանը և Չինաստանի դեսպանը
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

170
(Թարմացված է 01:27 28.01.2021)
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:

Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:

«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

170
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան