Այսօր գիշերը երկու պայթյուն է որոտացել ՌԴ–ի հայաշատ Դոնի Ռոստովի շուկայում։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյուններից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։
Նախնական տվյալներով ՝ կրպակներից մեկում, որտեղ պատրաստում են շաուրման, պայթել են գազի բալոններ։
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել են 22-ից 29 տարեկան երեք տղամարդ։ Երեքն էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՌԴ ԱԻՆ աշխատակիցները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար, գործի է դրվել 9 միավոր տեխնիկա: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել մոտ երկու ժամ անց։ Հրդեհի հետևանքով վնասվել է 4 տաղավար։
Քննչական կոմիտեն միջադեպի փաստով քննություն է սկսել։
Շենգավիթում 71-ամյա կինը ծխահարվել ու մահացել է հարևանի տանը բռնկված հրդեհից
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանն առնչվող հարցի քննարկմանը խմբակցության ներսում` Հովակիմյանն ընդգծեց, որ գաղափարը հետևյալն է`առաջնային մանդատ ունեցող մարմինը` տվյալ դեպքում խորհրդարանը, պառլամենտական երկրում պետք է ունենա ինքնալուծարման կամ այլ կերպ ասած` հրաժարականի հնարավորություն, որովհետև նման ինստիտուտ գոյություն ունի խորհրդարանական ( և ոչ միայն) բազմաթիվ երկրներում։
«Վերջին շրջանում, երբ սկսեցինք ավելի ակտիվ քննարկել Ընտրական օրենսգրքին առնչվող փոփոխությունները, դրանից ելնելով տվյալ գաղափարը նորից բերեցի ու խմբակցության ներսում դարձրեցի քննարկման առարկա։ Այս պահին դա ընդամենը գաղափար է, ամենևին բացառված չէ, որ խմբակցության կողմից քննարկումների արդյունքում մոտեցումը կլինի բացասական և գաղափարն ընդհանրապես նույնիսկ նախագիծ չի դառնա»,– նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Խոսելով պառլամենտարիզմի առանձնահատկությունների, ինչպես նաև խմբակցության ներսում օրենսդիր և գործադիր մարմինների միջև հնարավոր տարաձայնությունների, ակտիվ բանավեճերի մասին` Հովակիմյանը շեշտեց, որ իրենք չեն ընդդիմանում կամ հակառակում, այլ ընդհանուր գործ են անում, որի նպատակը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն է, Հայաստանի շահերին ծառայելը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պնդմամբ` արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմության մի մասի տրամադրությունը բացասական է և ընդդիմության ներսում կա մի շերտ, որն ամեն կերպ ցանկանում է վերցնել իշխանությունը` ընդհուպ մինչև այն զավթելու ճանապարհով։
Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, որ ընտրությունները պարտադիր լինելու են, կամ չեն լինելու, որովհետև այս պահին այդ հարցի պատասխանը չկա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի բաժինը։
Մասնավորապես՝ Սարգիս Սահակյանը, լինելով ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու էր նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով Կաքավաձոր համայնքի ղեկավար Ս.Մ.-ի և իր պատգամավոր եղբոր` Ն.Ս.-ի հետ, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, թույլատրել է նրան ապօրինի շինարարություն իրականացնել այդ տարածքում։
Նպատակը եղել է հետագայում այն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին անհամեմատ բարձր գներով վաճառելը։
«Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրում լրագրողներից մեկը հարց ուղղեց. «Պարոն Փաշինյան, Շուշին, ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է»։
Վարչապետը ճշտեց՝ որտեղ է ինքն այդպիսի բան ասել, ու երբ լրագրողը նշեց՝ Ազգային ժողովում, պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի ուղիղ եթերում, երբ լրագրողը թղթի վրա իրեն կփոխանցի իր խոսքերի բառացի մեջբերումը ԱԺ ելույթից։
Հնչեց նաեւ հարց՝ ռազմագերիների վերաբերյալ, որն անպատասխան մնաց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Ծաղիկներ դնելուց հետո պաշտոնյաները հեռացան Եռաբլուրից։
Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։