Վաշինգտոնում մեկ ցուցարար հրազենային վնասվածք է ստացել. անկարգությունները շարունակվում են

278
(Թարմացված է 01:22 07.01.2021)
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր կողմնակիցներին թվիթերյան գրառմամբ հորդորել է հանգստություն պահպանել։

Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ցուցարարներից մեկը հրազենային վիրավորում է ստացել կրծքի շրջանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով PBS հեռուստաալիքին։

Նշվում է, որ տուժածը կին է, նրա վիճակը գնահատվում է ծանր։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր կողմնակիցնեին թվիթերյան գրառմամբ հորդորել է հանգստություն պահպանել ու զերծ մնալ բռնություններից, նաև՝ հարգել իրավապահների աշխատանքը։

Հանդարտության կոչ է արել նաեւ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը։

Փոխնախագահ Պենսն ու սենատորները տարհանվել են կոնգրեսի շենքից։ Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել։

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի մոտ բախումներ են տեղի ունենում ոստիկանների ու գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների միջև։ Իրավապահները արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան տուժածներ։

Թրամփի կողմնակիցները փորձել են ներխուժել Կապիտոլիում. տեսանյութ

Մինչ այդ սենատն ընդհատել էր աշխատանքը հանրապետական սենատորների առարկության պատճառով, որոնք դեմ են արտահայտվել Արիզոնայի նահանգի ձայները հաստատելուն։

Հավելենք, որ Թրամփն իր պարտությունը չի ընդունում և փոխնախագահ Մայք Փենսից պահանջում է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները Կոնգրեսում նախատեսված նիստի ժամանակ: Ընդ որում, Փենսը նման լիազորություններ չունի. ըստ օրենքի, նա պետք է նախագահի ձայների հաշվարկի ժամանակ, իսկ հնարավոր առարկությունները կարող են հայտնել Կոնգրեսի անդամները:

278
թեգերը:
անկարգություններ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Թրամփը փորձում է զավթել իշխանությունը. Սպիտակ տան աղբյուրներն ահազանգում են
Եվ այնուամենայնիվ Բայդենը․ ի՞նչը խանգարեց Թրամփին, որ ռևանշ վերցնի
ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

18
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

18
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով

Հանգուցյալ պապի «Կալաշնիկովից» մինչև «Կարաբին» և «ՏՕԶ». ոստիկանության աշխատանքի պտուղները

42
(Թարմացված է 22:45 18.01.2021)
Պատերազմն ավարտվել է, բայց ոմանք Արցախից Հայաստան «ձեռնունայն» չեն վերադարձել՝ իրենց հետ բերելով նաև զենք-զինամթերք։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Եղեգնաձորում բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։

Բավականին «հարուստ արդյունքներ» են ստացվել Գեղարքունիքի մարզում։ Օրինակ` Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ պապին պատկանած նռնականետ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 60 փամփուշտով։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Գավառի բաժիններում։ Կամավոր հանձնվել են «Կարաբին» և «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեններ, ինչպես և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու պայթուցիկ նյութ։

Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է` մինչև հունվարի 10-ը պետք է հանձնել ստացած զենք–զինամթերքը

Ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնվել նաև Արարատի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։

Մայրաքաղաքում նույնիսկ մի կին բաժին է բերել հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփշտատուփ ու ինքնաձիգի 90 փամփուշտ։

Ոստիկանությունը հանձնված զենք-զինամթերքի մասին տեսանյութ է հրապարակել և հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ

42
թեգերը:
զինամթերք, Ոստիկանություն, Զենք
Ըստ թեմայի
ՊԵԿ աշխատակիցները զենք օգտագործելու իրավունք կստանան
Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին
Տղերք ջան, ում մոտ զենք կա, եկեք, հողը պահեք. շուռնուխցիները փակել են ճանապարհը. տեսանյութ
Ինչպես խելքի բերել բանակն ու զինանոցը. սուղ միջոցներ, պահանջված զենք և չավարտված պատերազմ