Կորոնավիրուս, պատերազմ. 2020-ի Հայաստանն ու Արցախը ներկայացնող լուսանկարները

134
(Թարմացված է 17:03 01.01.2021)
2020 թվականն ավարտվեց ու ժամանակն է ամփոփել՝ ինչպիսինն էր այն Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար։

2020 թվականը հայ ժողովրդի համար չափազանց ծանր տարի էր։ Ու եթե տարվա առաջին երկու ամիսը սովորականի նման անցան, մարտից իրադարձությունները սկսեցին խելահեղ արագությամբ զարգանալ։

Հայաստանի իշխանությունն արդեն մարտին կորոնավիրուսի հետ կապված երկրում արտակարգ իրավիճակ հայտարարեց։ Ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ դադարեցվեց, կրթական ու մշակութային բոլոր հաստատություններն անցան հեռավար ուսման, գրասենյակային աշխատողներն են անցան տանից աշխատանքի։ Պարտադիր դիմակային ռեժիմ հայտարարվեց, քաղաքացիներին կոչ արեցին սոցիալական հեռավորություն պահպանել։ Ավելի ուշ սահմանափակումները մեղմացրին։

Չհասցրինք հաղթահարել վտանգավոր վարակի հետ կապված սպառնալիքը, ստիպված եղանք արձագանքել այլ մարտահրավերի՝ հուլիսին սրվեց իրավիճակը Տավուշի մարզում։ Մի քանի օր Ադրբեջանի հետ սահմանին մարտեր էին ընթանում։ Ադրբեջան ԶՈւ-ն կրակում էր հայկական դիրքերի ու Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։ Այնուամենայնիվ հայկական բանակին հաջողվեց արաժանի դիմակայություն ցուցաբերել ու հետ մղել Ադրբեջանի ԶՈւ-ին։

Դեռ չէինք հասցրել շունչ քաշել, նոր հարված եկավ՝ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա։ Ու սա ամենածանր փորձությունն էր։ Արցախյան պատերազմը տևեց 44 օր։ Ուժերն անհավասար էին, ու հայերը ստիպված էին նահանջել։

Ամենասարսափելին Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումն էր։ Դրանով հայկական կողմը մի շարք ցավոտ զիջումների գնաց։

Հազարավոր զոհեր, հարյուրավոր անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ, ավերված տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ. հայ ժողովուրդը դեռ զգում է իր վրա Արցախյան պատերազմի ողբերգական հետևանքները։

2020-ին բացահայտված հին աշխարհի հետաքրքիր շերտերը. լուսանկարներ

Այս ամենը հանգեցրեց Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյան և կառավարության հրաժարականն է պահանջում։ Գրեթե ամեն օր Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Փաշինյանը հրաժարվում է ինքնակամ հեռանալ, սակայն պատրաստ է դիտարկել արտահերթ ընտրությունների հարցը։

2020 թվականն ավարտվեց անորոշությամբ, մենք մտանք նոր՝ 2021 թվական։ Հուսանք, որ չնայած այս տարվա դժբախտություններին, մենք նոր նվաճումներ են կունենանք։ Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բազմիցս անցել է ծանրագույն փորձությունների միջով, բայց իր մեջ վերածնվելու ուժ է գտել։ Հավատում ենք, որ այս անգամ էլ ուժ կգտնենք։

134
թեգերը:
Լուսանկար, Հայաստան, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբծննդյան այցելություններ է կատարել
Մեր ժողովուրդը չի՛ պարտվել. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը
Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին

«Վրիժառու տիկինը» «ռուսական հետք» է փնտրում

37
ԱՄՆ-ում նորից ռուսական հետք են փնտրում։ Այս անգամ` Կապիտոլիումի գրոհի մեջ։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է՝ իբր Ռուսաստանը կապ ունի դրա հետ։

Ըստ լեգենդի` Դոնալդ Թրամփն այդ օրը հեռախոսով խոսել է Վլադիմիր Պուտինի հետ։

Քլինթոնն ապացույց ունի՞։ Ինչո՞ւ է ԱՄՆ-ն նորից փորձում սեփական խնդիրների արդարացումը դրսում գտնել։ Ու ինչի՞ համար են ամերիկյան միլիարդատիրոջ նախկին քաղաքական հակառակորդին «վրիժառու տիկին» անվանում։

«Չի կարելի ժամանակ կորցնել». Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում

2016 թվականին ԱՄՆ-ն արդեն նման հայտարարություններ արել է ու առանց ապացույցի Ռուսաստանին մեղադրել  նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Վաշինգտոնը իր ներքին խնդիրները պարբերաբար գցում է գոյություն չունեցող, դրսից եկող ազդեցության վրա:

«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը

37
թեգերը:
Հիլարի Քլինթոն, Վլադիմիր Պուտին, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումից հետո. տեսանյութ
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Բաղդադի կենտրոնում 2 մահապարտ ահաբեկչություն են իրականացրել. զոհերի թիվն անցնում է 30–ը

57
(Թարմացված է 16:17 21.01.2021)
Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում երկու մահապարտներ ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Նախնական տվյալներով ՝ զոհվել է ավելի քան 30 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրապարակված տեսանյութերում երևում է, որ պայթյունը տեղի է ունեցել Թայարան հրապարակի շուկայում , որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքված։ Զոհերի և վիրավորների մասին տվյալները տարբեր են։

Al-Sumaria հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայություններին, հայտնել է առնվազն 8 զոհվածների և 15 տուժածների մասին:

Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով անվտանգության ոլորտում իր աղբյուրները, հայտնել է 12 զոհի և 20 վիրավորի մասին: Rudaw հեռուստաալիքը տեղեկացնում է 17 զոհվածների և 25 տուժածների մասին:

Ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ հայեր չկան

57
թեգերը:
Իրաք, տեսանյութ, Զոհ, Ահաբեկչություն
Ըստ թեմայի
«Եվրոպան մարտահրավերի առաջ է կանգնած». Կուրցը կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ
Խոշոր ահաբեկչություն Սիրիայում. կան զոհեր
ԱԴԾ–ն ահաբեկչական գործողություն է կանխել. տեսանյութ
Դատարան

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

0
(Թարմացված է 18:19 21.01.2021)
ՀՀ նախկին զինդատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:

ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։

0
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գլխավոր դատախազը պահանջում է վերանայել Գագիկ Ջհանգիրյանի եղբոր դատավճիռը
«Իմ քայլն» առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ