2020 թվականին ամբողջ աշխարհը նոր իրողության առաջ կանգնեց. տարեսկզբին ամենածանր մարտահրավերն աշխարհը պատած կորոնավիրուսի համավարակն էր, որը պահպանվում է մինչ օրս։ Դրա պատճառով հետաձգվեցին անգամ Տոկիոյում նախատեսված օլիմպիական խաղերը։
Ավստրալիայում խոշոր հրդեհներ եղան, Ռուսաստանում` կառավարության փոփոխություն և Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Միացյալ Նահանգներն ընտրեց նոր նախագահ։ Իսկ հայերիս համար տարին ծանր էր` Արցախյան պատերազմ` իր բոլոր վատ հետևանքներով։
RT հեռուստաալիքի տեսանյութը մի քանի րոպեում ներկայացրել է աշխարհը 2020–ին։
Արցախյան պատերազմում կրած պարտությունը ոչ բոլորին է հուսահատեցրել. շատերը հիշում են Հայոց բանակի բոլոր հաղթանակները և հուսով են, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։
Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի ընթացքում փոքրիկները մեկը մյուսի հետևից ասացին, որ որոշել են զինվոր դառնալ։
«Զինվոր եմ ուզում դառնալ, որ կարողանամ երկիրը պաշտպանել»,- ասաց նրանցից մեկը։
Իսկ մեծահասակները խոսեցին մեր բանակի նվաճումների, ներկայի ու ապագայի մասին` մաղթանքներ հղելով Բանակի օրվա կապակցությամբ։
Մանրամասները` Sputnik Արմենիայի տեսանյութում։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանն առնչվող հարցի քննարկմանը խմբակցության ներսում` Հովակիմյանն ընդգծեց, որ գաղափարը հետևյալն է`առաջնային մանդատ ունեցող մարմինը` տվյալ դեպքում խորհրդարանը, պառլամենտական երկրում պետք է ունենա ինքնալուծարման կամ այլ կերպ ասած` հրաժարականի հնարավորություն, որովհետև նման ինստիտուտ գոյություն ունի խորհրդարանական ( և ոչ միայն) բազմաթիվ երկրներում։
«Վերջին շրջանում, երբ սկսեցինք ավելի ակտիվ քննարկել Ընտրական օրենսգրքին առնչվող փոփոխությունները, դրանից ելնելով տվյալ գաղափարը նորից բերեցի ու խմբակցության ներսում դարձրեցի քննարկման առարկա։ Այս պահին դա ընդամենը գաղափար է, ամենևին բացառված չէ, որ խմբակցության կողմից քննարկումների արդյունքում մոտեցումը կլինի բացասական և գաղափարն ընդհանրապես նույնիսկ նախագիծ չի դառնա»,– նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Խոսելով պառլամենտարիզմի առանձնահատկությունների, ինչպես նաև խմբակցության ներսում օրենսդիր և գործադիր մարմինների միջև հնարավոր տարաձայնությունների, ակտիվ բանավեճերի մասին` Հովակիմյանը շեշտեց, որ իրենք չեն ընդդիմանում կամ հակառակում, այլ ընդհանուր գործ են անում, որի նպատակը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն է, Հայաստանի շահերին ծառայելը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պնդմամբ` արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմության մի մասի տրամադրությունը բացասական է և ընդդիմության ներսում կա մի շերտ, որն ամեն կերպ ցանկանում է վերցնել իշխանությունը` ընդհուպ մինչև այն զավթելու ճանապարհով։
Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, որ ընտրությունները պարտադիր լինելու են, կամ չեն լինելու, որովհետև այս պահին այդ հարցի պատասխանը չկա։