2020–ը ճանապարհում ենք մեծ ցավով, բայց ձախողումներն ուղղելու վճռականությամբ. Շարմազանով

355
(Թարմացված է 20:23 31.12.2020)
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է այն մասին, թե ինչպես են ճանապարհում 2020 թվականը։  

Էդուարդ Շարմազանովի խոսքով` անցնող տարին ճանապարհում են մեծ ցավով, կորստի զգացումով, մտահոգություններով, բայց նաև վճռականությամբ` ուղղելու այն ձախողումները, որոնք եղել են, և հասնելու իշխանության հրաժարականին։

«2020 թվականը մեր երեսունամյա նորագույն պատմության ընթացքում գուցե ամենաողբերգականն էր, բայց այդ ողբերգությունը նախևառաջ գալիս էր մեր իշխանությունների, վարչապետի, մեղմ ասած սխալների արդյունքում»,– նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։

Շարմազանովի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը չկարողացավ դիվանագիտական ճակատում ճիշտ ընկալել իրավիճակը, չլսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պատերազմը դադարեցնելու հոկտեմբերի 19-ի կոչը, տվեց ավելի քան 5000 զոհ, թուրքին տվեց մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոս տարածքները։ Ըստ նրա` ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են պատմական Սյունքիում ի հայտ գալիս «Ադրբեջան» անվանումով նոր ցուցանակներ։

Այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին ապացուցեց, որ ձախողված քաղաքական գործիչ է։ 

355
թեգերը:
Իշխանություն, Էդուարդ Շարմազանով
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (796)
Ըստ թեմայի
Էդուարդ Շարմազանովն ու Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել
Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել
«Իմ քայլից» ոչ մեկը չպետք է վարչապետ դառնա. Շարմազանով

Երևանում 51 միավոր հատուկ տեխնիկա ողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ են իրականացրել

51
(Թարմացված է 16:22 20.01.2021)
Փողոցում հարցմանը մասնակցող վարորդներից մեկը նշում է, որ գոհ է փողոցների մաքրման աշխատանքներից, իսկ մյուսը դժգոհում է, նշելով, որ փոքր, երկրորդային նշանակություն ունեցող փողոցները չեն մաքրվում։

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ողջ գիշեր ներգրավված են եղել ձնամաքրման աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ձնամաքրման աշխատանքներ իրականացվում։

Փողոցում հարցմանը մասնակցող վարորդներից մեկը նշում է, որ գոհ է փողոցների մաքրման աշխատանքներից, իսկ մյուսը դժգոհում է, նշելով, որ փոքր, երկրորդային նշանակություն ունեցող փողոցները չեն մաքրվում։

Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված վարորդներից մեկն էլ նշում է, որ կան փողոցներ, որոնց մայթերին կայանած մեքենաներն ուղղակի խանգարում են իրենց աշխատանքին։

Ձյունը ե՞րբ կդադարի. եղանակի տեսություն

51
թեգերը:
փողոց, ձյուն, Երևան
Ըստ թեմայի
«Ձնամաքրումը որոշ հատվածներում էֆեկտիվ չէ». քաղաքապետարանում բողոքում են վարորդներից
Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները
Երևան - Մեղրի ճանապարհին արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12–ը`բախվել. ԱԻՆ

Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի

30
Երիտասարդների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով,  բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երիտասարդների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը շոկո անվամբ հայտնի թմրամիջոց է, որը սփայսի տարատեսակներից է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

30
թեգերը:
Երիտասարդ, մետրո, թմրանյութ, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց զենք պահելու և թմրանյութեր շրջանառելու մեղադրանքը
Թմրանյութ՝ Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիում
Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան
Զինվորական սաղավարդ

Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ

0
(Թարմացված է 19:58 20.01.2021)
Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե այս պահին քանի զոհի մասին է հայտնի։ Նա խոսեց նաև ծանր վիրավորների մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Թվերը, որ տարբեր շրջանակներ շրջանառում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, չափազանցված են։ Նույնականացման գործընթացի արդյունքում ավելի հստակ տվյալներ կունենանք. վերջնական ցուցակը կհրապարակի պաշտպանության նախարարությունը»,–ասաց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ կան նաև անհետ կորածներ, և վստահեցրեց` զոհերի թիվը 4000-ից չի անցնելու։

Ինչ վերաբերում է ծանր վիրավոր զինծառայողներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150–ը։ Նա հավելեց նաև, որ պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին կտրամադրվի լավագույն ստանդարտներով պրոթեզավորում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած, սակայն անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին վերջնական տվյալներ դեռ չկան։

0
թեգերը:
Պատերազմ, Զոհ, Հայաստան