Խաղաղ երկինք, առողջություն և բարեկեցություն. ՀՀ-ում ՌԴ դեսպանն ամանորյա ուղերձ է հղել

73
(Թարմացված է 13:22 31.12.2020)
Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր կողմերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ավարտին է մոտենում 2020 թվականը, որը բոլորիս համար դարձել է լուրջ փորձությունների տարի, ամանորյա ուղերձում նշել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշել է, որ կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր կողմերի վրա։

«Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեց մեր երկրներին միավորող եղբայրական, դաշնակցային հարաբերությունների պահանջված և անայլընտրանք լինելը և դրանց ավանդաբար բնորոշ հատկանիշները՝ ռազմավարական շահերի ընդհանրությունը, աջակցությունը, օգնության գալու և փոխվստահության պատրաստակամությունը»,-ասված է ուղրեձում:

Դեսպանի խոսքով՝ այս ուղեբեռով մուտք գործելով նոր տարի՝ մենք ունենք բոլոր հիմքերը՝ չնայած մեր առջև ծառացած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայել դեպի ապագա։

Սերգեյ Կոպիրկինը մաղթել է բոլորին խաղաղ երկինք, առողջություն և բարեկեցություն:

73
թեգերը:
Ամանոր, ուղերձ, Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Կոպիրկինը պատմեց` ինչ են խոսել Փաշինյանի հետ
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը

Երևանում 51 միավոր հատուկ տեխնիկա ողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ են իրականացրել

50
(Թարմացված է 16:22 20.01.2021)
Փողոցում հարցմանը մասնակցող վարորդներից մեկը նշում է, որ գոհ է փողոցների մաքրման աշխատանքներից, իսկ մյուսը դժգոհում է, նշելով, որ փոքր, երկրորդային նշանակություն ունեցող փողոցները չեն մաքրվում։

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ողջ գիշեր ներգրավված են եղել ձնամաքրման աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ձնամաքրման աշխատանքներ իրականացվում։

Փողոցում հարցմանը մասնակցող վարորդներից մեկը նշում է, որ գոհ է փողոցների մաքրման աշխատանքներից, իսկ մյուսը դժգոհում է, նշելով, որ փոքր, երկրորդային նշանակություն ունեցող փողոցները չեն մաքրվում։

Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված վարորդներից մեկն էլ նշում է, որ կան փողոցներ, որոնց մայթերին կայանած մեքենաներն ուղղակի խանգարում են իրենց աշխատանքին։

Ձյունը ե՞րբ կդադարի. եղանակի տեսություն

50
թեգերը:
փողոց, ձյուն, Երևան
Ըստ թեմայի
«Ձնամաքրումը որոշ հատվածներում էֆեկտիվ չէ». քաղաքապետարանում բողոքում են վարորդներից
Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները
Երևան - Մեղրի ճանապարհին արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12–ը`բախվել. ԱԻՆ

Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի

30
Երիտասարդների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով,  բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երիտասարդների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը շոկո անվամբ հայտնի թմրամիջոց է, որը սփայսի տարատեսակներից է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

30
թեգերը:
Երիտասարդ, մետրո, թմրանյութ, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց զենք պահելու և թմրանյութեր շրջանառելու մեղադրանքը
Թմրանյութ՝ Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիում
Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը պատասխանեց հարցին` ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի ժամանակ

0
(Թարմացված է 19:28 20.01.2021)
ՀՀ վարչապետն անդրադարձավ Ռուսաստանի օգնել-չօգնելու հարցին և խոսեց հայ–ռուսական համագործակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց անվտանգային թիվ մեկ մարտահրավերն ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ պատերազմից հետո նոր մարտահրավերներին դիմագրավելու խնդիր ունենք, և ՀՀ–ն որևէ ժամանակ չի կարող երաշխավորված լինել արտաքին ագրեսիայից։ Նա հետաքրքրվեց` մեր ռազմավարական դաշնակիցը պատրա՞ստ է զենք ու զինամթերք տրամադրել, վերականգնել մեր պոտենցիալը։

«Շատ են հարցնում, թե կառավարությունն ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի հարցում աջակցության համար։ Կա մի պարզ պատճառ` մարտական գործողությունները 99 տոկոսով տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի` մեզ օգնել-չօգնելու հարցին` վարչապետը պատասխանեց, որ մեր անվտանգային համագործակցությունը ՌԴ-ի հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա: Նա վստահեցնում է, որ երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև արդեն իսկ իրականացվել են գործողություններ։ Ըստ Փաշինյանի` այդ գործողությունների դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքում:

«Հայ-ռուսական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքի խորացումը մեր օրակարգի առաջնահերթ հարցերից է: ՌԴ-ից էլ կա համապատասխան վերաբերմունք ու ցանկություն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

0
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Մոտ 1300 քրեական գործ կա»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչու իր ասած դավաճանները չեն պատժվել
Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին
Անընդունելի է Ադրբեջանի կողմից հայտնի դրոշմանիշի հրապարակումը. Նիկոլ Փաշինյան